ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 12, 2003 




ÎÛ³Ýù Ïï³íÇ íñ³. îÇ·ñ³Ý ÂáùÙ³çÛ³ÝÇ ÁÝï³Ý»Ï³Ý ¢ ³½·³ÛÇÝ å³ñͳÝùÇ 80 ï³ñÇÝ



Ðáñ ë»ñÝ ³ñí»ëïÇ Ýϳïٳٵ ÷á˳Ýóí»É ¿ ¹ëï»ñÁ, ë³Ï³ÛÝ ã³÷³½³Ýó ï³ñµ»ñ ÁÝϳÉٳٵ:

Վերջին երկու շաբաթների ընթացքում այցը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ այց էր Հայաստան: Այնտեղ ցուցադրված 80-ամյա նկարիչ Տիգրան Թոքմաջյանի աշխատանք-
ներում վառ գույներով ներկայացված է Հայաստանի պատմությունը: Ցուցահանդեսի 81 կտավներում ներկայացված է նաև ազգային նկարչի պատմությունը:

«Իմ արվեստը իմ ազգի պատմությունն է, իմ հայրենիքի բնությունը, որ ներկայացված են իմ կտավներում: Ես երախտապարտ եմ իմ ազգին և իմ արվեստով պետք է ծառայեմ նրան այնքան, որքան կարող եմ», - ասում է նկարիչը:

Բարեհոգի դեմքով նկարիչը նկարակալի առջև կանգնած վրձնի ալիքաձև շարժումներով ստեղծում է իր կյանքը: Նա հառում է իր հայացքն իր հայրենի երկրի ժայռոտ ու փշոտ լեռներին, որոնցից քաղում է իր ուժը, իր կյանքը և ստեղծագործելու իր կարողությունը:

Նա խոր, վճիտ ու օվկինաոսի գույնի աչքեր ունի: Եվ այդ աչքերում արտացոլվում են նրա լիրիկական դիմանկարները և կենդանի պատկերները, որ կյանք են ստանում նրա վրձնից:

Եվ նրա աշխատանքներում, ինչպես և նրա ժպիտում, կա մի ջերմություն, որ շուրջ 80 տարի լցնում է նրա կտավները մանկական անմեղությամբ ու բարությամբ, ու նաև հասունության իմաստությամբ:

Թոքմաջյանի արվեստը հուզումների աշխարհի, պատմության ու իրականության խառնուրդ է, որտեղ թեթև վրձնահարվածներն արտահայտում են նկարչի և նրա արվեստի ազատ թռիչքը, և որտեղ անկրկնելի գունային լուծումները շոշափելի ու նյութական են դարձնում Սևանա լճի, բազմաթիվ հնադարյան եկեղեցիների և այլ պատկերներ:

Պիկասոյի հայտնի հարցը՝ Որտե՞ղ է դրաման, Թոքմաջյանի համար չէ: Դա նրա էությունն է: Իր ազգի, նրա պատմության դրամատիկ ընկալումն ինչ-որ անցողիկ քմահաճույք չէ նրա համար, դա ավելի շուտ նրա արյան մեջ է: Դրամատիկ շեշտադրումները նկատելի են նրա գրեթե բոլոր աշխատանքներում: Երբ նայում ես նրա կտավներին, զգում ես հզոր հայ թագավորների թափանցող հայացքները, կամ աննման ծաղիկների բույրը, կամ էլ հիասքանչ բնանկարների խորքերից լսում ես բնության ձայնը:

Նկարչի տաղանդը չի սահմանափակվում ժանրով կամ մասշտաբով, այն իր արտահայտությունն է գտնում հսկա որմնանկարներում, բնանկարներում, պատմական կտավներում...

Տիգրան Թոքմաջյանի ստեղծագործական կյանքն իր իրականացումն է գտել նաև դստեր՝ Արփիի արվեստում, որի աշխատանքները միանգամայն տարբեր են ոճի, տեխնիկայի և ժանրի առումով: Սակայն երկուսին միավորողն արվեստի արարումն է՝ արվեստ, որտեղ գտնում ենք հոգի և գտնում ենք մեզ:
¸»Ùù, áñ 80 ï³ñÇ ³ñí»ëï ¿ ï»ë»É:

Դուստրը շատ ընդունակ էր մաթեմա-
տիկայից, և թվում էր, թե
նա հաջողության կհասնի գիտության ասպարեզում:

«Սակայն նա ընտրեց իմ ուղին, - ասում է հպարտ հայրը, և ես երջանիկ եմ դրա համար: Նկարիչների ընտանիք-
ներում մտավախություն կա, որ իրենց երեխաները կարող են ընտրել ծնողների դժվար ուղին, սակայն ինձ համար իսկական երջանկություն էր, երբ մենք միասին գնում էինք էսքիզների»:

Արվեստի հրաշքի հայտնության իր ճանապարհին դուստրն անցել է փշոտ ուղի՝ միջնադարի դասականներից, իմպրեսիոնիստներից մինչև ավանգարդ և տեսաինստալյացիա:

«Իմ ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ես շատ տարբեր ոճեր եմ փորձել, - ասում է Արփին: - Սկզբում ես պարզապես նկարում էի, ինչպես ինձ սովորեցրել էին էսթետիկական կենտրոնի իմ ուսուցիչները: Սակայն աստիճանաբար մեջս կարիք առաջացավ արտահայտել իմ նոր գաղափարները»:

Ծնող-զավակ հավերժական խնդիրները կարծես գոյություն չունեն նկարչի և նրա դստեր համար:

«Իմ հայրը հանգիստ ու խաղաղ անձնավորություն է, սակայն միևնույն ժամանակ շատ խիստ է, - ասում է 32-ամյա Արփին: - Իմ մտքով անգամ չի անցնում, թե ես կարող եմ նրա հետ վիճել, նա էլ իր հերթին երբեք չի դատում ու չի մերժում իմ աշխատանքները»:

Տիգրան Թոքմաջյանի համար միանգամայն բնական է, որ ինքն ու իր դուստրն այդքան տարբեր են:

«Մենք բոլորովին տարբեր ժամանակների արդյունք ենք, - ասում է նա: - Իմ կյանքի մեծ մասն անցել է խորհրդային դիկտատուրայի պայմաններում, և ինձ համար գլխավոր նպատակն էր ցույց տալ և մեծարել իմ ազգային արժեքները: Այսօր Արփիին հետաքրքրում են ավելի գլոբալ խնդիրներ:

«Մենք ընկալում և տեսնում ենք աշխարհը տարբեր տեսանկյուններից, սակայն մի շատ կարևոր ընդհանրություն ունենք՝ ստեղծել արվեստ, որը կօգնի մարդկանց լինել բարի, շռայլ, սիրել միմյանց և պաշտպանել այն ամենն, ինչ Աստված պարգևել է նրանց»:

Այդ նպատակներին հասնելու համար Արփին մասնակցել է Հայաստանի կին նկարիչների «Կոբալտ» կազմակերպության ստեղծմանը 1994 թվականին: Կազմակերպությունը հնարավորություն է տվել այլ կին արվեստագետների արտահայտվելու արվեստի տարբեր ժանրերում, որոնցից շատերը խիստ տարբեր են Արփիի ավանդապահ հոր աշխատանքներից:

«Ես կարծում եմ, որ արվեստը մի գործիք է, որը ճիշտ կիրառման դեպքում կարող է ոչնչացնել չարիքն աշխարհում», - ասում է դուստրը: Նա ասում է, որ իր աշխատանքներն արտացոլում են այն գաղափարախոսությունը, որ նա կուզենար տեսնել իրական աշխարհում:

Իսկ նրա հոր աշխատանքները հենց իրական կյանքն են՝ իրական, ինչպես հայկական դաշտավայրերը կամ կարևորագույն իրադարձությունների պատմությունը կամ էլ Հայաստանի բնության պարզ գեղեցկությունը: Եվ ընտանիքի և ազգի նկատմամբ սերն է, որ փայլում է բարեսիրտ հոր ծերացած աչքերում, որը նախ նկարիչ է եղել:



According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 

  Inside
 

Death for Death Penalty: Capital punishment abolished; Human Rights Law approved

Full story

 
 
 
 

Tigran Naghdalyan Murder Case: Prosecutor accuses attorney of having fake license

Full story

 
 
 
 

Bad Connection: Government wants to invalidate telecommunications monopoly of ArmenTel

Full story

 
 
 

 


The Week in seven days

 

 


The Arts in seven days

 

  Photo of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

September 11, Yerevan. Commemorating the American tragedy, events at Moscow cinema hosted by the US embassy became a solemn tribute due to Armenian citizens -- officials, clergymen, simple people, children, who came to join their voices to the world's choir condemning terrorism.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.