ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




гñÏ»ñ ¢ ͳËë»ñ. г۳ëï³ÝÁ ٻͳóÝáõÙ ¿ ëáóÇ³É³Ï³Ý Ñ³ïϳóáõÙÝ»ñÁ ïÝï»ëáõÃÛ³Ý »Ï³ÙáõïÝ»ñÇ Ñ³ßíÇÝ


Հայաստանի 2004 թվականի պետական բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ հաջորդ տարի կառավարությունը մտադիր է ծախսել 15 տոկոսով ավելի, քան ակնկալում է եկամուտներ:

Ազգային ժողովում անցյալ շաբաթ սկսված բյուջեի նախագծի քննարկումը ավարտվեց այս շաբաթ: ¶րեթե բոլոր նախարարները դժգոհ էին բյուջետային հատկացումներից, իսկ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ սա հերթական գոյատևման բյուջե է:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հավաստմամբ երկրի ներքին տնտեսական աճի շնորհիվ բյուջեն ավելի քիչ է ապավինելու արտաքին ֆինանսավորմանը, քան նախորդ տարիներին:

Ըստ Խաչատրյանի բյուջեի նախագծում չկան կառուցվածքային բարեփոխումների համար Համաշխարհային բանկի կողմից տրվող վարկերը, ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քրքորյանին պատկանող «Լինսի» հիմնադրամի հատկացումները և Հոլանդիայի կառավարության նվիրատվությունները։

«2003 թվականի համեմատությամբ արտաքին տրանսֆերները կնվազեն 53 միլիարդ դրամով (մոտ 94 միլիոն դոլար): Բայց տնտեսական աճը կազմել է 13 տոկոս», ասաց նախարարը՝ ավելացնելով, որ մեծապես բարելավվել է հարկերի հավաքումը:

Հաջորդ տարի նախատեսվում են 269,1 միլիարդ դրամի (մոտ 476 միլիոն դոլար) եկամուտներ, իսկ ծախսերը կկազմեն 311,5 միլիարդ դրամ (մոտ 551 միլիոն դոլար): Մոտ 42 միլիարդ դրամի դեֆիցիտը նախատեսվում է ծածկել արտաքին նպատակային վարկերով։

Մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին կտրամադրի 14 միլիոն դոլար: Այդ փաստը այս շաբաթ հաստատել է հիմնադրամի գործադիր խորհուրդը:

Դա Աղքատության կրճատման և տնտեսական աճի օժանդակության 100 միլիոն դոլար վարկի հինգերորդ չափաբաժնի հատկացումն է (ԱՄՀ-ը վարկ է տրամադրում 10 տարով 0,5 տոկոս տոկոսադրույքով, մարումը սկսվում է վարկը ստանալուց հինգ տարի հետո):

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն արդեն այս ծրագրով ստացել է 58 միլիոն դոլարի վարկ, որի օգնությամբ համալրվել »Ý երկրի արտարժութային պահուստները և ապահովվել է հայկական դրամի կայունությունը:

Եկամուտների ավելի քան 95 տոկոսը ակնկալվում է ապահովել հարկերի միջոցով: Բյուջեն նախատեսում է լրացուցիչ 8 միլիարդ դրամ (մոտ 14 միլիոն դոլար) հարկեր գանձել ստվերային տնտեսությունից, հակառակ դեպքում այդ գումարը կավելանա դեֆիցիտին:

Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է ավելացնել սոցիալական ոլորտի հատկացումները: «Բոլոր ոլորտներում կունենանք առաջընթաց», ասաց նա: Կկրկնապատկվի ուսուցիչների աշխատավարձը՝ ներկայիս 15 հազար դրամից (մոտ 26 դոլար) հասնելով 30,5 հազարի (մոտ 53 դոլար)։ Նախատեսվում է կրթության ոլորտին հատկացնել 39 միլիարդ 282 միլիոն դրամ (մոտ 69,5 միլիոն դոլար), որը 2003 թվականի համեմատ 23 տոկոսով ավելի է:

Բուժաշխատողների միջին աշխատավարձը կավելանա 3500 դրամով (մոտ 6 դոլար)՝ հասնելով 33 հազար դրամի: Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը կաճի 160 տոկոսով՝ ներկա 5000 դրամից հասնելով 13000 դրամի (մոտ 23 դոլար)։ Սոցիալապես անապահով ընտանիքների նպաստները կաճեն 2000 դրամով, իսկ թոշակառուների թոշակները՝ ևս 700 դրամով (թոշակներն ավելացել էին հոկտեմբերի 1-ին՝ հասնելով 7800 դրամի (մոտ 13,8 դոլար)):

Պատասխանելով այն հարցին, արդյոք դա բավարար կլինի հացի, ջեռուցման և տրանսպորտի ծախսերի, իսկ հաջորդ տարվանից նաև ջրի, բնական գազի և այլ ապրանքների ու ծառայությունների հավանական թանկացումները փոխհատուցելու համար, Խաչատրյանը վստահեցրեց, որ պետությունը կպաշտպանի բնակչության աղքատ շերտերի շահերը:

«Եթե մի բան թանկացել է 100 կամ 200 դրամով, մենք այդ ամսական գումարները կավելացնենք 2000 դրամով, - ասաց Խաչատրյանը, - մեր քաղաքականությունը ուղղված կլինի աղքատ խավին, մյուս խավերն առայժմ պետք է համբերեն»:

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած փակ նիստում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները քննարկեցին պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, կալանավայրերի պահպանմանը և արտակարգ իրավիճակների վարչությանը 2004 թվականի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

Պաշտպանության նախարարության հատկացումները կավելանան 12 տոկոսով և կհասնեն 49,5 միլիարդ դրամի (84 միլիոն դոլար): Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 6 միլիարդ դրամ (մոտ 10 միլիոն դոլար), որը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Շուրջ 600 միլիոն դրամով կավելանան հատկացումները ոստիկանությանը:

Այդուհանդերձ ուժային կառույցների ղեկավարները բավարարված չեն, ինչը, թերևս, անխուսափելի է:

Փակ նիստից հետո Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասաց. «Պաշտպանությունը մի այնպիսի բնագավառ է, որ նույնիսկ եթե 2004 թվականին ինչ-որ հրաշքով երկու, երեք, չորս անգամ ավելի շատ նախատեսված լիներ, էլի չէր բավարարի»:

Պաշտպանության նախարարի հավաստմամբ բյուջեի նախագծով բանակին հատկացվելիք գումարը ադրբեջանական բանակին հատկացվող գումարի ընդամենը կեսն է:

Նա միաժամանակ վստահություն հայտնեց, որ երկրի նախագահն ու վարչապետը «2004 թվականի համար կգտնեն միջոցներ, որ համալրենք մեր սպառազինությունը և ռազմական տեխնիկան»:

Ընդհանուր առմամբ մշակույթի, տեղեկատվության և սպորտի բնագավառում պետբյուջեի նախագծով հատկացումները կաճեն մոտ 9 տոկոսով և կհասնեն 7,479 միլիարդ դրամի (մոտ 13,2 միլիոն դոլար)։ 1,186 միլիարդ դրամ (մոտ 2 միլիոն դոլար) կուղղվի թատերական և համերգային միջոցառումների անցկացմանը:

Մոտ 3 միլիարդ դրամ (մոտ 5,4 միլիոն դոլար) կհատկացվի Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի, Շիրակի հեռուստառադիոյի, Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ֆինանսավորմանը։ Սա 5 տոկոսով ավելի է 2003 թվականի համեմատությամբ և կծախսվի մասնավորապես հայկական հաղորդումները արտասահման հեռարձակելու վրա:

Կառավարությունը հատկացրել է 440,9 միլիոն դրամ (մոտ 780 հազար դոլար) 16 գրադարանների նորոգմանը և ՀՀ ազգային գրապալատի ֆինանսավորման համար։ ¶րադարանավարների և թանգարանների աշխատողների աշխատավարձերը մոտ 14000-ից (մոտ 25 դոլար) կհասնեն մոտ 16500 դրամի (մոտ 29 դոլար)։

Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները իրատեսական չեն համարում 2004-ի պետական բյուջեի նախագիծը: «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Թաթուլ Մանասերյանն ասում է, որ կանխատեսումները հիմնավորված չեն:

«Թերագնահատված է տնտեսական աճը, և միտում կա արհեստականորեն ցածր տնտեսական աճ ցույց տալու, որպեսզի հետո իշխանությունները թմբկահարեն իրական ձեռքբերումները, այն է՝ երկնիշ թվով տնտեսական աճը», ասում է Մանասերյանը:

Նրա կարծիքով նախագծում խիստ թերագնահատված է նաև հարկային եկամուտների կանխատեսումը։



 


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Unrest in the Neighborhood: After Georgia's "velvet revolution", what now?

Full story

 

 

Cultural Concern: Armenia's few cases of glue sniffing are enough to worry officials

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Play for Pay

A concert in Yerevan last weekend promoted Thursday's All Armenia Fund telethon. Overall the telethon raised more than $6 million, with some $600,000 coming from within Armenia.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.