ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




سëݳ·»ïÝ»ñÁ Ùï³Ñá·í³Í »Ý. г۳ëï³ÝáõÙ ·ñ³Ýóí³Í ëáëÇÝÓ §ßÝã»Éáõ¦ ѳ½í³·Ûáõï ¹»åù»ñÁ ³é³ç »Ý µ»ñáõÙ å³ßïáݳï³ñÝ»ñÇ ³ÝѳݷëïáõÃÛáõÝÁ



Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանում երիտասարդների շրջանում լուրջ խնդիր դարձած սոսինձ «շնչելը» դանդաղորեն թափանցում է Հայաստանի երիտասարդությանը սպառնացող սոցիալական վտանգների ցուցակ:

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի նարկոլոգիայի կենտրոն բուժման են բերվել երեք պատանիներ, որոնք սոսինձ են «շնչել»: Նրանցից մեկը ստացիոնար բուժում է ստացել սոսնձի նկատմամբ կախվածությունից: Մյուս երկուսը եղել են թափառաշրջիկներ, որոնք ընդամենը մի քանի անգամ են սոսինձ «շնչել», և ³ÛÝ ãÇ ¹³ñÓ»É սովորություն:

Որոշ երկրներում տոքսիկոմանիան այնպիսի տարածում է գտել, որ ստիպել է իշխանություններին արգելել սոսինձների, փոշեցիր ներկերի և այլ նման նյութերի վաճառքը դեռահասներին: Հայաստանը բարեբախտաբար նման պրոբլեմ դեռ չունի, սակայն ոստիկանությունը վերջերս բախվել է բավականաչափ դեպքերի, որ մտահոգվի այդ խնդրով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ այս տարի պատանիների մեջ թմրամոլության դեպքեր չեն արձանագրվել, իսկ անցյալ տարի գրանցվել է ընդամենը մեկ դեպք: Ոստիկանությունը միաժամանակ նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայտնաբերվել են յոթ պատանի տոքսիկոմաններ:

Վարդաշենի «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած» երեխաների հատուկ կրթահամալիրի 15-ամյա մի սան բացատրում է սոսինձ «շնչելու» մեխանիզմը.

«Սոսինձը լցնում եմ ցելոֆանի մեջ, քաշում եմ գլխիս, ոնց որ պարիկ-դիմակ, ու շնչում, - պատմում է նա: - Առաջին անգամ որ շնչեցի, աչքերս
սևացան, հետո սովորեցի»։

Պատանին ասում է, որ սովորել է սոսինձ «շնչել», երբ հայտնվել է կրթահամալիրում: Նա Երևան է եկել հեռավոր շրջանից, թափառաշրջիկության համար ոստիկանները նրան բռնել ու հանձնել են կրթահամալիր։

Սակայն «թռչելու կայֆը» ոչ միայն թափառաշրջիկ պատանիների մեջ է տարածված:

8-րդ դասարանցի մի պատանի պատմում է, որ առաջին անգամ ինքը սոսինձ է «շնչել» 10 տարեկան հասակում:

«Հայաթի ընկերոջս հետ սոսինձ էինք առել, որ ինչ-որ բան կպցնենք, - պատմում է նա: - Լսել էինք, որ սրանից կարելի է կայֆ ստանալ: Լցրեցինք տոպրակի մեջ ու շնչեցինք: Աչքերս բժժել էին: Մեկ էլ 1 տարի առաջ մի ուրիշ ընկերոջ հետ «մոմենտ» առանք ու էլի տոպրակի մեջ լցրինք, քաշեցինք: Առաջին անգամ դուրս չէր եկել, էս անգամ էլ ընդհանրապես բան չզգացի»:

Թեև հայ դեռահասների շրջանում այս երևույթը դեռևս մեծ տարածում չի գտել, այն արդեն իր արտահայտությունն է գտել նրանց լեզվում: Փողոցի օրենքներին հետևող ավելի հասուն պատանիները սոսինձ «շնչելը» համարում են «չհարգված կայֆ»: Դա բացատրում են նրանով, որ պարբերաբար սոսինձ «շնչողը» կայֆի ազդեցության տակ չի ճանաչում հարազատներին. պատմում են, որ մի պատանի չի ճանաչել քրոջը և նրա նկատմամբ սեռական ցանկություն է ունեցել:

Թմրանյութ օգտագործելը Հայաստանում հանցագործություն է, իսկ սոսինձ կամ այլ տոքսիկանտ «շնչելը» հանցագործություն չի համարվում:

«ՈՒղղակի տոքսիկոմանիկ թմրանյութերը չկան թմրանյութերի պաշտոնական ցանկի մեջ, - ասում է հանրապետական նարկոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Մկրտիչ Խաչատրյանը: - Իրականում դրանք թմրանյութերի պես հոգեակտիվ նյութեր են, որոնց մշտական գործածումը բերում է հիվանդության, մարդկանց մեջ առաջացնում է կախվածություն: Սոսինձ շնչելն էլ, ինչպես այլ թմրանյութեր օգտագործելը, առաջացնում է հալյուցինացիաներ»:

Սոսինձ «շնչելը» էժան «կայֆ է». մի պարկուճ «մոմենտը» արժե 150 դրամ (մոտ 26 սենթ): Սակայն թեև այս երևույթը դեռևս լայն տարածում չի գտել, մասնագետներն անհանգստացած են:

Խաչատրյանը կողմ է, որ արգելվի սոսնձի վաճառքը մինչև 18 տարեկաններին: Նրա կարծիքով ավելի լավ է միջոցներ ձեռք առնել այժմ, երբ կարելի է կանխել երևույթը, քան թե հետո, երբ արդեն անհրաժեշտ դառնա բուժել կախվածությունը:

«Երեխային չես կարող պառկեցնել մեր կենտրոնում որպես թմրամոլի, - ասում է նա: - Սոսինձը սկիզբն է, որից հետո այդ պատանիները կանցնեն այլ թմրանյութերի: Նրանց դեռևս չձևավորված օրգանիզմները այդ նյութերից կքայքայվեն, և առաջին հերթին կվնասվի նյարդային համակարգը»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Unrest in the Neighborhood: After Georgia's "velvet revolution", what now?

Full story

 

 

Cultural Concern: Armenia's few cases of glue sniffing are enough to worry officials

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Play for Pay

A concert in Yerevan last weekend promoted Thursday's All Armenia Fund telethon. Overall the telethon raised more than $6 million, with some $600,000 coming from within Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.