ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




ê³ÑٳݳÛÇÝ á·Ç. ë³ÑٳݳٻñÓ ù³Õ³ùÇ µÝ³ÏÇãÝ»ñÇ ¹Åí³ñ ÏÛ³ÝùÁ



ø³Õ³ùÁ ²¹ñµ»ç³ÝÇó 5 ÏÇÉáÙ»ïñÇ íñ³ ¿

Վանաձորից Նոյեմբերյան տանող ճանապարհը ձգվում է ասես հեքիաթի միջով. մայրուղին անցնում է անտառներով ծածկված բարձրադիր լեռներով, ճանապարհի աջ մասով հոսում է Դեբեդ գետը, ձախ կողմում երկաթուղին է:

Երևում է Նոյեմբերյանը, որն ադրբեջանական սահմանից ընդամենը 5 կիլոմետրի վրա է: Եղանակն այնքան տաք է, որ թվում է առջևում գարուն է: Արքայանարինջը ասես այս կողմերի խորհրդանիշը լինի: Բոլորի պարտեզներից երևում են հասունացած ու դեղնավուն պտուղները:

74-ամյա Շավո պապը թիթեղագործ է, հարևան Կոթի գյուղից է, բայց աշխատանք է գտել Նոյեմբերյանում. նորոգում են մշակույթի տունը:

«ՈՒրախ եմ, որ աշխատանք ունեմ: Հետս գործի եմ բերել տղայիս ու թոռանս: Լավ չի, որ բոլորը չեն աշխատում», մտահոգ ասում է նա:

Նոյեմբերյանում աշխատանքով մտահոգված են բոլորը: Քաղաքապետի տեղակալ ¶րիշա ¶ուլքանյանն ասում է, որ նախկինում մարդիկ աշխատում էին մեքենաշինական գործարանում, պանրի գործարանում, կոլեկտիվ տնտեսությունում: Այսօր բոլորը մնացել են մենակ իրենց հողի ու անասունի հետ:

Նոյեմբերյանցիները գանգատվում են ոռոգման ջրի բացակայությունից: Եկեղեցու մոմավաճառ 31-ամյա Ոսկեհատը ասում է. «Երբ հողն ու այգիները սեփականաշնորհեցին, ոռոգման ջրի վիճակը լավ էր, այսօր սարսափելի ծանր է: Հողագործությունից էլ օգուտ չկա: Պտղատու այգիների մեծ մասն էլ կտրեցին ու վառելիքի տեղ օգտագործեցին»:

Թեև Նոյեմբերյանը անտառի փեշերին է փռված, բնակիչներից շատերը ձմեռվա փայտ չունեն:
ì³×³éáÕáõÑÇ ²ñ³ùëÛ³Ý ³ëáõÙ ¿, áñ ÝáÛ»Ùµ»ñÛ³ÝóÇÝ»ñÁ §Ù»ÕÙ µÝ³íáñáõÃÛáõÝ áõݻݦ

«Այսօր 1 խմ փայտը 5000 դրամ է: Մի ընտանիքը ձմեռվա ընթացքում 10-15 խմ փայտ է վառում, ինչպե՞ս կարող են գնել: Անտառից կտրելն արգելված է, գազից էլ քչերը կարող են օգտվել»:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը բաղկացած է 19 գյուղերից: Միայն Նոյեմբերյանում ապրում է 6000 հոգի: Կողբն ունի 5000, իսկ Բերդավանը՝ 3500 բնակիչ: Չարդախլուն ամբողջովին բնակեցված է փախստականներով:

Քաղաքապետի տեղակալն ասում է, որ վերջին տարիներին 100-150 ընտանիքներ լքել են քաղաքը: 150-200 ընտանիքի անդամներ էլ գնացել են առանձին-առանձին:

Տեղացիներն իրենք պնդում են, որ արտագնա աշխատանքի ձգտում չունեն: 50-ամյա կոշկակար Նորիկը հավատացնում է, որ սեփական հողում աշխատած 1 դրամը չի փոխի դրսի 10 դրամի հետ: Բայց եթե այդ 1 դրամն էլ անհնար է դառնում վաստակել, ստիպված գնում են:

Ըստ ¶ուլքանյանի առավել վատ է վիճակը Բարեկամավանում: ¶յուղը դատարկվում է շատ արագ: «Չկա երիտասարդություն, չկա ծնունդ, մնացել են միայն ծերերը: Սահմանամերձ գյուղը ենթարկվել է ռմբակոծության: Նման բնակավայրերին հատուկ ուշադրություն է անհրաժեշտ»:

Պատերազմի տարիներին ¶ուլքանյանը Նոյեմբերյանի ջոկատի հրամանատարի տեղակալն է եղել: Նա ասում է. «Սահմանամերձ տարածքները պետք է ամրացվեն, Հայաստանը սկսվում է իր սահմաններից: Այսօրվա զինվորը նաև ուժեղ է, երբ իր հետևում բնակավայր է զգում: Երբ մարտական հենակետից հետ է նայում և իր թիկունքում լույսեր է տեսնում, զինվորը հոգեբանորեն ավելի է գոտեպնդվում»:

Երբ նոյեմբերյանցիները բնութագրում են իրենց, ապա անպատճառ համեմատում են շրջապատի հիասքանչ բնության հետ:

Խանութի վաճառող 37-ամյա Արաքսյան աում է. «Մենք մեղմ բնավորություն ունենք, հյուրասեր ենք, բաց սրտի տեր, կառչած մեր հողին: Բայց անհրաժեշտության դեպքում արագ ենք կողմնորոշվում: Պատերազմի տարիներին մեզ նաև դա փրկեց»:
ø³Õ³ù³å»ïÇ ï»Õ³Ï³ÉÝ ³ëáõÙ ¿, áñ ÝÙ³Ý ë³ÑٳݳٻñÓ ù³Õ³ùÝ»ñÁ é³½Ù³í³ñ³Ï³Ý Ý߳ݳÏáõÃÛáõÝ áõÝ»Ý

1990-91 թվականներին Նոյեմբերյանում պայթեցին առաջին արկերը: Տեղացիներն ասում են, որ իրենք զգուշացված էին հարձակումների մասին, բայց միևնույն է, բոլորը ցնցված էին: Մարդիկ դուրս էին գալիս պարզապես նայելու՝ չպատկերացնելով ծայրահեղ վտանգը: Մեկ օրվա ընթացքում քաղաքի վրա 120 արկ ընկավ:

«Այդ տարիներին մարդիկ ոչնչի առաջ կանգ չառան: Առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն էր: Իրարից նեղանում էին՝ ասելով. «Ինչու՞ այդ զենքը նրան և ոչ ինձ»: Ռմբակոծությունների հետևանքով քաղաքը ոչ միայն մարդկային զոհեր տվեց, այլև տուժեց հոգեպես», պատմում է ¶ուլքանյանը:

Նոյեմբերյանի բերրի հողերը, որոնցով ժամանակին ապրում էին նոյեմբերյանցինենրը, մնացին սահմանամերձ գոտում: Այսօր դրանք ականապատված են, կրակի տակ և անօգտագործելի են:

«Մեր դեղձը, «կարալյոկը» մնացին այնտեղ: Հատկապես հայտնի էր ¶ոգվելիի դեղձը: Եղել են դեպքեր, երբ մարդիկ գնացել ու պայթել են ականի վրա», ասում է Արաքսյան:

Ըստ ¶ուլքանյանի հանրապետության նախագահի որոշմամբ 15 մլն դրամ է հատկացվել Տավուշի և Լոռու մարզերում ականազերծման աշխատանքներ իրականցնելու համար, որից հետո հողերը օգտագործելի կդառնան:

Այս տարի լուծում կստանա նոյեմբերյանցիների համար կարևոր խնդիրներից ևս մեկը: Պետության կողմից որպես աջակցություն որոշակի գումարներ կտրվեն այն ընտանիքներին, որոնց բնակարանները վնասվել են 1997 թվականի 7-բալանոց երկրաշարժից: ¶ումարները՝ 1200 և 1050 դոլար, կհատկացվեն ըստ հասցված վնասի աստիճանի:

Քաղաքապետի տեղակալը հավաստիացնում է, որ տարածաշրջանի մի քանի համայնքներ կկարողանան լավ բերք ստանալ, եթե կյանքի կոչվի ոռոգման ջրի նախագիծը:

«Սարերում մեծ քանակությամբ ջուր կա, եթե կարողանանք այդ ջուրն ինքնահոսով բնակավայրեր հասցնել, ապա ոռոգման ջրի հարցը շատ համայնքների համար լուծված կլինի: Ակնկալում ենք կառավարության խոստացած օգնությունը», ասում է նա:

Ինչևէ, այսօր Նոյեմբերյանի երկինքը խաղաղ է: Արկերի պայթյուններ այլևս չեն լսվում, մարդիկ պարզապես մի փոքր ուշադրության կարիք ունեն:

Արաքսյան, սպասարկելով իր հաճախորդներին, ասում է, որ Նոյեմբերյանի չրերի նմանը Հայաստանում չկա: «Ես լավ եմ զգում ինձ միայն իմ ծննդավայրում: Կարևորն այն է, որ հիմա խաղաղ է, մնացածը՝ ոչինչ»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Unrest in the Neighborhood: After Georgia's "velvet revolution", what now?

Full story

 

 

Cultural Concern: Armenia's few cases of glue sniffing are enough to worry officials

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Play for Pay

A concert in Yerevan last weekend promoted Thursday's All Armenia Fund telethon. Overall the telethon raised more than $6 million, with some $600,000 coming from within Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.