 |
¸ÇñÇÅáñ
´³ßÙ»ïÝ
³ëáõÙ ¿,
áñ Çñ ѳٳñ
å³ïÇí ¿
³é³çÇÝÁ
»ÉáõÛÃ
áõݻݳÉ
Ýáñá·í³Í
¹³ÉÇ×áõÙ
.
|
Գրեթե 2 տարի վերանորոգման մեջ գտնվող Արամ Խաչատրյանի
անվան մեծ դահլիճի շենքը եզրավորող կապույտ մոմլաթը
նախորդ շաբաթ հանվեց՝ ճանապարհ բացելով դեպի բարեկարգված
ու նորացված համերգասրահը:
Խաչատրյանի հոբելյանական ողջ տարվա ընթացքում
երգահանի միակ արձանը Երևանում մնացել էր վերանորոգման
աշխատանքների աղբն ու փոշին ծածկող ցանկապատի հետևում,
և միայն նոյեմբերի 22-ին Խաչատրյանի արձանի մոտ
ծաղիկներ հայտնվեցին:
Համերգասրահի երկար սպասված բացումը տեղի ունեցավ
նույն օրը Խաչատրյանի 100-ամյակին նվիրված համերգով՝
աշխարհահռչակ երաժիշտ, ալտահար և դիրիժոր Յուրի
Բաշմետի ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի
կատարմամբ:
Հոբելյանական համերգը Բաշմետի առաջին համերգն
էր 10 տարվա ընդմիջումից հետո:
«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ մեծ կոմպոզիտորի
հոբելյանի կապակցությամբ: Ցավոք նա չի գրել ստեղծագործություններ
կամերային նվագախմբի համար, և մենք չենք կարող կատարել
նրա գործերը, սակայն մեր բոլոր կատարումներն այսօր
ի սրտե նվիրում ենք դարի երաժշտության հսկային»,
ասաց Բաշմետը:
Համերգին ներկա էին Հայաստանի առաջին տիկին Բելլա
Քոչարյանը և բազմաթիվ պատվավոր հյուրեր: Չնայած
շարքային երաժշտասերի համար թանկ գներին՝ 5000-ից
մինչև 25000 դրամ (9-45 դոլար), համերգի բոլոր 1600
տոմսերն էլ վաճառվել էին:
Ողջունելով ներկաներին՝ Բաշմետն ասաց, որ հայերը
շատ տաղանդավոր ու արարող են, և Հայաստան գալն ու
նրանց համար ելույթ ունենալը պահանջմունք է, քանզի՝
«ես կապված եմ այս երկրի հետ ոչ թե արհեստական,
այլ հոգևոր կապերով»:
Ըստ նրա այդ կապը ստեղծվել է դիրիժոր Դավիթ Խանջյանի
և կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի շնորհիվ: Բաշմետը
ջերմությամբ հիշեց, որ 90-ականներին երևանյան մի
համերգից հետո ստիպված էր մառախուղի պատճառով ևս
հինգ օր մնալ Հայաստանում: «Այդ հինգ օրերի ընթացքում
նրանք շարունակ հոգում էին իմ մասին, Էդուարդ Միրզոյանի
տանը ինձ զգում էի, ինչպես մորս տանը»:
Այս բարեկամության արդյունքը եղավ այն, որ Բաշմետը
Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ԱՄՆ-ում ձայնագրեց
Միրզոյանի սիմֆոնիան լարային գործիքների և գոսերի
համար:
 |
Æñ
ÍÝݹÇó
100 ï³ñÇ Ñ»ïá
ÏáÙåá½ÇïáñÁ
ݳÛáõÙ
¿ Çñ ¹³ÑÉÇ×ÇÝ
|
«Իմ գործի ձայնագրումից ես սարսափելի մտքերի մեջ
էի ընկել, քանզի գիտակցում էի, որ մենք չունենք
այնպիսի գումարներ, որ կարողանայինք հոնորար վճարել,
սակայն Բաշմետը մեծահոգաբար նայեց ինձ ու ասաց,
որ իմ գործը կատարելը ամեն հոնորարից բարձր է»,
«ԱրմենիաՆաուի» թղթակցի հետ զրույցում վերհիշում
է Միրզոյանը:
Ներկայումս բացի «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը
ղեկավարելուց՝ Բաշմետը վարպետության դասընթացներ
է վարում ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու Եվրոպայում, ձայնագրություններ
է կատարում Լոնդոնում ԲիԲիՍի-ի համար, ինչպես նաև
¶երմանիայում և Ֆրանսիայում։ Նա Մոսկվայի հանրահայտ
«Դեկտեմբերյան երեկոներ» փառատոնի գեղարվեստական
ղեկավարն է և Ռուսաստանում ալտահարների հեղինակավոր
մրցույթի հիմնադիրը։
Խորհրդային տարիներին իշխանություններն առգրավում
էին համերգներից Բաշմետի ստացած եկամուտների 90
%-ը։ Անցումային տարիներին, երբ շատ տաղանդավոր
արվեստագետներ լքում էին իրենց հայրենիքը, նա ստացել
է Եվրոպա տեղափոխվելու և այնտեղ ստեղծագործելու
յոթ առաջարկ։ Նվագախմբի բոլոր 24 երաժիշտները մեկնեցին
Փարիզ՝ քաղաքական ապաստան են խնդրելով ֆրանսիական
իշխանություններից։ Սակայն Բաշմետը վերադարձավ հայրենիք
առանց նվագախմբի և 1992 թվականին ստեղծեց «Մոսկվայի
մենակատարներ» նվագախումբը, որն առ այսօր փայլում
է աշխարհի լավագույն համերգասրահներում՝ արժանանալով
2 «¶րեմի» մրցանակի։
Նա հիշեց 1988 թվականը՝ Սպիտակի երկրաշարժի տարին,
երբ իր նախաձեռնությամբ և Արքայազն Չարլզի հովանավորությամբ
համերգ կազմակերպվեց Լոնդոնում, որին մասնակցում
էին Ռեյ Չառլզը, Սթիվ Ուոնդերը, Էլթոն Ջոնը և այլ
աստղեր: Այդ համերգի ընթացքում մոտ 1 մլն ֆունտ
ստեռլինգ հավաքվեց Հայաստանի համար: Սակայն Բաշմետը
պնդում է, որ հայերին փրկեց ոչ թե ֆինանսական աջակցությունը,
այլ «հայ ժողովրդի մեծագույն տաղանդը, որի շնորհիվ
նա այսօր ստեղծագործում ու ներկայանում է աշխարհին
իր արվեստով»:
«Այն երկիրը, որը սոցիալական խնդիրների ճնշման
տակ չի մոռանում մշակութային օջախները, մեծ ապագա
ունի: Ես ուրախ եմ, որ առաջինն եմ ելույթ ունենում
այս նորոգված դահլիճում», ասաց Բաշմետը:
Նոր դահլիճն արտաքուստ շատ չի փոխվել: Սակայն
հանդիսականները նկատեցին նորացված բեմը, որը նորագույն
լուսարձակների լույսի ներքո երաժշտությանը համահունչ
փայլում էր:
Նախատեսվում էր ֆիլհարմոնիկ դահլիճի նորոգման
աշխատանքերն ավարտել մինչև Բաշմետի համերգը և կատարել
համերգասրահի պաշտոնական բացումը, սակայն չհասցրին:
«Դահլիճն այս պահին պատրաստ է հանդիսատես ընդունելու,
սակայն պաշտոնական բացումը կկատարվի դեկտեմբերի
կեսերին», ասում է դահլիճի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
Ամբողջությամբ վերանորոգվել են համերգասրահի տանիքը,
զուգարանները և հարդասենյակները, տեղադրվել է օդափոխության
համակարգ: Ինչպես «Լինսի» հիմնադրամի միջոցներով
նորոգված բոլոր մշակութային օջախներում, այստեղ
նույնպես կառուցվել է սեփական կաթսայատուն: Սակայն
մյուս կենտրոնների նման համերգասրահի ղեկավարությունը
կանգնած է ջեռուցման ծախսերը հոգալու անլուծելի
խնդրի առաջ:
«Հուսով ենք, որ ջեռուցման հարցը դրական լուծում
կստանա, և ձմռանը հանդիսատեսը կկարողանա երաժշտություն
վայելել առանց վերարկուների», ասում է Սիրունյանը:
|