ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 November 21 , 2003 




ú·ÝáõÃÛ³Ý »Ý ѳëÝáõÙ. γå³ÝÇ Ñá·»µáõÅ³Ï³Ý ÑÇí³Ý¹³ÝáóÁ í»ñç³å»ë ³ñųݳÝáõÙ ¿ áõß³¹ñáõÃÛ³Ý



Ðá·»µáõųñ³ÝÇ ³é³çÇÝ Ñ³ñÏÇ ÑÇí³Ý¹Ý»ñÝ ³Ýѳٵ»ñáõÃÛ³Ùµ ëå³ëáõÙ »Ý, û »ñµ »Ý ßÇݳñ³ñÝ»ñÁ ѳëÝ»Éáõ Çñ»Ýó ë»ÝÛ³ÏÝ»ñÇÝ

Խղճուկ հագնված հիվանդները անկանոն այս ու այն կողմ են քայլում, երբեմն էլ մոտենում են պատուհաններին և ճաղերի միջով նայում են ցած` բակում տեղի ունեցող եռուզեռին մասնակից դառնալու համար:

Ճաղերից այն կողմ որոշ դեմքեր խոժոռվում են, մյուսները Ժպտում են: Սկսվում են քննարկումները:

Բակում ամենուր շինանյութեր են թափված: Աշխատանքը եռում է:

Տասնամյակներ շարունակ թշվառ պայմաններում գոյատևած Կապանի հիվանդանոցը վերջապես նորոգվում է:

«Մենք փրկված ենք: Մենք վերջապես կարողացանք համոզել բոլորին, որ հոգեբուժարանը գժանոց չէ, որ օգնության ձեռք մեկնողների թիվը պետք է հնարավորինս մեծ լինի»,-ասում է Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը:

Տնօրենի հավաստմամբ հոգեբուժարանի մտահոգիչ հիմնախնդիրներից մեկը շենքի վիճակն է եղել: Առողջապահության ղեկավարների ուշադրությունից դուրս լինելով՝ 1960-ականներին հիմնադրված հիվանդանոցը թափառական կյանք է վարել:

«Հիմնադրման օրվանից մինչև օրս հիվանդանոցը 12 անգամ տեղափոխվել է, ինչից տուժել են և՛ հիվանդները, և՛ բուժանձնակազմը, իսկ հիվանդանոցի ողջ գույքը գրեթե ոչ պիտանի է դարձել»,- ասում է տնօրենը:

1993 թվականին, երբ հոգեբուժարանի շենքը պետք եկավ բանակին որպես զորանոց օգտագործելու համար, հիվանդներին տեղափոխեցին հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենք: Դրա հետևանքով 8 հոգեկան հիվանդներ վարակվեցին տուբերկուլյոզով և մահացան:

Տարիներ տևած պայքարից և բազմաթիվ դռներ թակելուց հետո հնարավոր դարձավ հիվանդանոցներն առանձնացնել միմյանցից՝ տուբերկուլյոզով հիվանդներին տեղափոխելով մեկ այլ շենք: Բարոյապես ու ֆիզիկապես մաշված հիվանդանոցային շենքը թողեցին հոգեբուժարանին:

Մոտ մեկ ամիս առաջ «Փրկեք երեխաներին» կազմակերպության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ սկսվեց հիվանդանոցի նորոգումը:

Վարդանյանի հավաստմամբ ծրագրի արժեքը 101,5 հազար դոլար է, որից 8000 դոլարը ներդրել է Կապանի քաղաքապետարանը:
î³ñÇÝ»ñÇ ¹ÇÙáõÙ áõ Ëݹñ³ÝùÝ»ñÇó Ñ»ïá ïÝûñ»Ý ²ñ³ñ³ï ì³ñ¹³ÝÛ³ÝÁ »ñç³ÝÇÏ ¿, áñ ÑÇí³Ý¹³ÝáóÁ í»ñç³å»ë ³ñųݳÝáõÙ ¿ ³Û¹ù³Ý ³ÝÑñ³Å»ßï áõß³¹ñáõÃÛ³Ý

«Պատերազմական դրության, սոցիալ-տնտեսական ճգնաժամի և կենցաղային սուղ պայմանների հետևանքով վերջին տարիներին մեծացել է հոգեկան խնդիրներ ունեցողների թիվը, - ասում է Սյունիքի փոխմարզպետ Ռուբեն Սարգսյանը: - Այդ իսկ պատճառով, եթե նախկինում հիվանդանոցը ինչ-ինչ պատճառներով ուշադրությունից դուրս էր մնացել, ապա այսօր մեծ կարևորություն է տրվում այս նախագծին, և համայնքը նույնպես իր ներդրումն է արել ծրագրում»:

Սարգսյանն ասում է, որ այդքան դժվարություններ հաղթահարած հոգեբուժարանը գարնանը լավագույնը կլինի հանրապետությունում:

Շինարարների հավաստմամբ, եթե եղանակը չխանգարի, նոր հիվանդանոցը պատրաստ կլինի 2004 թվականի հունվարին: Ամբողջովին կվերանորոգվեն հիվանդանոցի երկու հարկերը, իսկ հիվանդներն ավելի արդյունավետ բուժում կստանան նոր և լուսավոր հիվանդասենյակներում:

«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդն ինքը, ականատես լինելով մեր սահմռկեցուցիչ վիճակին, հրաժարվել է բուժումից՝ ասելով, որ նման պայմաններում ինքը չի կարող բուժվել, - ասում էՎարդանյանը: - Պատերը փշրված էին, դռները՝ կոտրտված, իսկ մանրահատակի մասին նույնիսկ մտածել չէինք կարող, և շատ դեպքերում հիվանդները ստիպված էին քայլել բետոնի վրա»:

լխավոր բժշկի հավաստմամբ եղել են դեպքեր, երբ հիվանդների հարազատները հրաժարվել են հիվանդներին նման պայմաններում թողնելուց:

«Մեզ համար այդ սարսափելի պայմաններում աշխատելը չափազանց դժվար է եղել, քանի որ նման իրավիճակը կարող էր ձգձգել հիվանդի ապաքինումը` բարդություններ ստեղծելով նաև բուժանձնակազմի համար», ասում է Վարդանյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, Սյունիքի մարզում հաշվառված են ավելի քան 2100 հոգեկան հիվանդներ, սակայն մասնագետների կարծիքով իրական թիվը շատ ավելի մեծ է:

Խմբագրի կողմից՝ Վերջին վեց տարիների ընթացքում լրագրող Մարիաննա ¶րիգորյանը գրել է մի շարք հոդվածներ՝ շեշտելով Կապանի հիվանդանոցի անբավարար պայմանները: Հիվանդանոցի բժիշկների հավաստմամբ նրա հոդվածները օգնել են հիվանդանոցի կարիքների նկատմամբ ուշադրություն հրավիրելու հարցում և կատալիզատորի դեր են խաղացել օգնության կազմակերպման գործում:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Health Holiday: Extended break for students as mumps continue spread in Lori

Full story

 

 

Armenia's Watergate: Politicians talk, experts explain, citizens wait

Full story

 
 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

A Queue for Calls

Big crowds gathered outside the Armentel office at Republic Square on ??? to register for mobile phone chips. It is the first time new chips have been available in more than a year.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.