 |
ÆÝãå»±ë
¿ New York-Á ·ñíáõÙ
ѳۻñ»Ý
|
Լեզվի պետական տեսչությունը ձեռնարկել է մի առաքելություն,
որը կոչված է փրկելու Հայաստանը ինքնության ճգնաժամից:
Այս ամսվա սկզբից լեզվի պետական տեսչության ներկայացուցիչները
շրջում էին երևանյան կազմակերպությունների գրասենյակներով՝
խստորեն հիշեցնելով, որ օրենքը պահանջում է, որ
քաղաքի խանութների ու սրճարանների ցուցանակներում
հայերենը լինի գերիշխող:
Շատ ցուցանակներ, հատկապես մոդայիկ օտար անուններով,
հիմա միայն անգլերեն են, ինչը ՀՀ «Լեզվի մասին»
օրենքի խախտում է:
Վերջերս տեսչությունը լրագրողներին հրավիրել էր
ուղեկցելու իրենց օրինախախտ կազմակերպություններ
կատարած ստուգայց-ակցիայի ընթացքում (նման կազմակերպությունների
ցուցակը 400 անուն է ընդգրկում): «Մեր տանը մեր
լեզվով» ակցիայի հեղինակները առաջարկում են օրենքը
խախտողների տույժերը հասցնել 200000 դրամի (մոտ
350 դոլար):
Եթե տեսչության աշխատակիցները հայտարարում են,
որ իրենք ազգանվեր գործ են անում, գործատերերը նրանց
այնքան էլ հայրենասիրաբար չեն դիմավորում, քանի
որ մտադիր չեն գումար ծախսելու նոր ցուցանակներ
պատրաստելու կամ հները փոփոխելու վրա:
Թումանյան փողոցում գտնվող «Նանա Բեգգոն» հագուստի
խանութի աշխատակիցը հայտարարել է տեսուչին. «Վաբշե
թքած ունեմ հայերեն տառերի վրա, իմ հետ օրենքով
չխոսեք, պետք ըլնի, ե՛ս ձեզ դատի կտամ»:
Լեզվի տեսչության պետ Լևոն ալստյանի խոսքերով
արձագանքները ստուգայցին արտացոլում են գործատերերի
կրթության ու դաստիարակության մակարդակը:
Անդրադառնալով գործատերերի վիրավորանքներին՝ ալստյանն
ասաց. «Նման վերաբերմունքը, իհարկե, տհաճ է, բայց
դա հիմք չէ նահանջի համար: Մենք ավելի հետևողական
ենք լինելու, և կարծում եմ՝ ոմանք ուշքի կգան ու
կհասկանան, որ «Լեզվի մասին» օրենքը կարևորագույն,
հիմնարար օրենքներից է»:
 |
àñáß
˳ÝáõÃÝ»ñ,
³ÛÝáõѳݹ»ñÓ,
áõÝ»Ý
ѳۻñ»Ý
óáõó³Ý³ÏÝ»ñ,
ë³Ï³ÛÝ,
ÙÇ¢ÝáõÛÝ
¿, ·»ñÇßËáõÙ
»Ý ³Ý·É»ñ»Ý
óáõó³Ý³ÏÝ»ñÁ
|
ունագեղ ցուցանակներն ու գովազդային վահանակները
շլացնում են հատկապես գիշերը, երբ էներգետիկ ճգնաժամին
վերջնականապես հրաժեշտ տված Երևանը ողողվում է առատ
լույսերով: Լույսերի այս խրախճանքում ամենուր գերիշխող
օտարալեզու ցուցանակների մեջ դժվարությամբ են նշմարվում
հայատառ ցուցանակները:
Ֆրանսերենի մասնագետ Էննա Նադիրյանն ասում է.
«Օտարամոլությունը մեր ազգի հին ախտերից է: Հիշենք
ոչ վաղ անցյալի ռուսամոլությունը, որին այսօր փոխարինում
է մոլությունը անգլերենի հանդեպ: Ե՞րբ ենք վերջապես
օգտագործելու մե՛ր լեզուն»:
Էջմիածնի «Արա եղեցիկ» խանութի սեփականատեր Սուսաննա
Խաչատրյանը ընդհանրապես տեղյակ չէ նման օրենքի գոյությանը:
Նա ասում է, որ պատահաբար է պատվիրել թե՛ հայերեն,
թե՛ անգլերեն ցուցանակները:
«Բարձրաստիճան հովանավոր» ունեցող որոշ սրճարաններում
և ռեստորաններում տեսուչներին հայտարարել են, որ
սեփականատերերն ավելի շուտ կվճարեն 20000 դրամ (մոտ
35 դոլար) տույժը, քան կփոխեն 3000-5000 դոլարանոց
ցուցանակները:
Ակցիայի նպատակն է պահպանել Հայաստանի ամենաորոշիչ
բնութագիրը՝ նրա լեզուն:
«Այսօր բազմաթիվ լեզվական խնդիրներ շարունակում
են չլուծված մնալ: Մեր նպատակն է այդ ամենը շտկել
համատեղ հասարակական ջանքերով, վարչարարությամբ,
պատժամիջոցներ կիրառելով: Ժամանակն է լեզվի օրենքում
փոփոխություն կատարելու՝ էապես բարձրացնելով պատժմիջոցների
չափերը», նշում է ալստյանը:
Տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ
Հովհաննես Սարոյանը տեղեկացնում է, որ ստուգումների
հետևանքով հայց է ներկայացվել 17 սուբյեկտների դեմ,
որոնցից 5-ը մինչև այսօր չեն փոխել օտարատառ ցուցանակները
կամ էլ չեն փակցրել հայերենը եղածի կողքին:
36 տնտեսվարող սուբյեկտներ վերջերս կատարված ստուգայցերի
հետևանքով կազմվել է 28 ակտ, որոնք կներկայացվեն
առաջին ատյանի դատարան:
Լեզվի օրենքի խախտումը կարող է լուրջ հետևանքներ
ունենալ:
«Քաղաքապետարանին առաջարկելու ենք կազմակերպել
կազմաքանդելու աշխատանքներ, ինչպես քանդվում են
ապօրինի շինությունները, - ասաց ¶ալստյանը:
- Կապամոնտաժվեն օտարատառ ցուցանակները: Այս ստուգայցը
մեր աշխատանքի առաջին փուլի արդյունքն է: Մայրենիի
համար պայքարի գործընթացը շարունակելու ենք»:
|