ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 16, 2003 




Բարձր նոտաներ. պատանի հայ դաշնակահարները դրվատանքի և մրցանակների են արժանանում միջազգային մրցույթում


Հաղթողները՝ Ծովինար Սուֆելյան, Լիլիթ Գրիգորյան, Սոնա Բարսեղյան և Լևոն Ավագյան:

Չորս պատանի հայ դաշնակահարներ՝ Լիլիթ Գրիգորյանը, Լևոն Ավագյանը, Սոնա Բարսեղյանը և Ծովինար Սուֆելյանը, բարձր գնահատականի են արժանացել անցյալ շաբաթ Թբիլիսիում կայացած երիտասարդ դաշնակահարների առաջին միջազգային մրցույթում:

Մրցելով Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Իտալիայի և այլ երկրների ավելի քան 100 կատարողների հետ՝ հայ դաշնակահարները տուն են վերադարձել մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներով, դիպլոմներով ու հատուկ մրցանակներով:

Կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհի 17-ամյա Լիլիթ Գրիգորյանը հաղթողների թվում էր և մրցույթից վերադարձել է արծաթե մեդալով, դիպլոմով, գերազանց կատարման համար Անջափարիձեի անվան հատուկ մրցանակով և դրամական պարգևով:

«Ես շատ ուրախ եմ մեր հաջողության համար, - ասաց Լիլիթը: - Իմ կյանքում շատ մրցույթների եմ մասնակցել ու մրցանակների արժանացել, սակայն նման գնահատանքը միջազգային մրցույթում այլ նշանակություն ունի և ինձ շատ կօգնի»:

Տասներեքամյա Սոնա Բարսեղյանը և 12-ամյա Լևոն Ավագյանը արժանացել են երրորդ կարգի դիպլոմի և բրոնզե մեդաների:

«Ամեն ինչ այնքան անակնկալ էր ու հեքիաթային, որ ես իմ ամբողջ կյանքում կհիշեմ այդ ամենը», - ասաց Սոնան:

Ուսուցիչներն ու ներկաները հավաստում են, որ մրցույթի ժյուրի կազմը և հանդիսականներ շատ հուզված էին հայ դաշնակահարների կատարումներից: Եզրափակիչ գալա-համերգին հայ դաշնակահարները մասնակցել են վրաց դասականների ստեղծագործությունների կատարումով:

«Մրցակիցները շատ ուժեղ էին, շատ լավ տվյալներ ունեցող դաշնակահարներ էին մրցույթին մասնակցում, - ասում է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի պրոֆեսոր Ռոբերտ Շուգարովը, - սակայն արդեն առաջին փուլից հետո բոլորը մոտենում ու շնորհավորում էին մեզ, քանի որ երեխաները փայլուն էին ելույթ ունենում»:

Ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանն ասում է, որ հաջողությունը նման նշանակալի մրցույթում պետք է նպաստի պատանի երաժիշտների ինքնահաստատմանը՝ միաժամանակ հաստատելով հայկական երաժշտական դպրոցների բարձր մակարդակը:

«Վերադառնալուց հետո երեխաները նոր ուժով, շնչով ու ոգևորությամբ են սկսել աշխատել, - ասաց Հակոբյանը, - և ես վստահ եմ, որ առաջիկայում նրանք ավելի մեծ քայլերով առաջ կգնան ու նորանոր հաջողությունների կհասնեն»:


  Inside
 

Sour Forecast: Seventy percent of fruit crops lost to rage of winter; concern rises for winemakers

Full story

 
 
 
 

Doubly Deadly: Cancer patients say treatment at state hospitals is short on compassion

Full story

 
 
 
 

High Notes: Armenian youngsters earn praise and prizes in international piano competition

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
 

Dr. Lord George

He is already a Lord, and Secretary General of the North Atlantic Treaty Organization. And as of Wednesday George Robertson adds an honorary doctorate from the French University of Armenia. Following ceremonies at the university Lord Robertson spoke with students and media.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.