 |
гÝÓݳÅáÕáíÇ
³Ý¹³ÙÝ»ñÁ
ϳ۳óÝáõÙ
»Ý Çñ»Ýó
áñáßáõÙÁ
¢ ³é³ç »Ý
µ»ñáõÙ
ÙÇç³½·³ÛÇÝ
ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ
íñ¹áíÙáõÝùÁ
г۳ëï³ÝáõÙ
ËáëùÇ ³½³ïáõÃÛ³Ý
ϳå³ÏóáõÃÛ³Ùµ: |
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային
հանձնաժողովի անցյալ շաբաթ ընդունած որոշումն արժանացավ
խոսքի ազատության ջատագովների և միջազգային կազմակերպություն-
ների սուր քննադատությանը, որոնց կարծիքով նման
քայլերը չեն նպաստում ժողովրդավարության զարգացմանը
Հայաստանում:
Վերջին 15 ամսվա ընթացքում երրորդ անգամ հանձնաժողովը
մերժեց հեռարձակման արտոնագիր տալ «Ա1+» և «Նոյան
տապան» ընկերություններին: Այս երկու ընկերություններն
էլ գործել են 1997 թվականից և համարվել են «ընդդիմադիր»
կայաններ, այն առումով, որ նրանց հաղորդագրություններում
երբեմն քննադատություն է հնչ»É կառավարության
հասցեին: 2001 թվականի աշնանը փակվում է «Նոյան
տապանը» (ինչպես պնդում են, կառավարության ճնշման
տակ): 2002 թվականի ապրիլին «Ա1+»-ը զրկվում է իր
արտոնագրից:
«Ա1+»-ը շատերի կողմից համարվում է «հակաքոչարյանական»:
Հանձնաժողովի անդամները նշանակվում են նախագահ Ռոբերտ
Քոչարյանի կողմից, և երբ «Ա1+»-ը զրկվեց եթերից,
շատերը դա համարեցին այս տարվա փետրվարին կայացած
նախագահական ընտրություններից առաջ մամուլի վրա
վերահսկողություն սահմանելու Քոչարյանի առաջին քայլը:
Հանձնաժողովի առաջին որոշումն առաջ բերեց զանգվածային
ցույցեր և դրդեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանին
դիմել դատարան: ¶ործը լսվել է առաջին ատյանի
դատարանում, հետո երկու անգամ բողոքարկվել է և վերջնական
վճիռ է կայացվել հօգուտ հանձնաժողովի որոշման: Դրանից
հետո Մովսիսյանը հայցով դիմել է Ստրասբուրգի մարդու
իրավունքների դատարան, որտեղ Եվրոպայի խորհրդի անդամ
երկրները կարող են բողոքարկել իրենց երկրում կայացված
վճիռները: ¶ործն այժմ գտնվում է դատարանի վարույթում:
Քաղաքական բանավեճի երկու կողմերն էլ համամիտ
էին, որ «Ա1+»-ը կայացած լրատվության աղբյուր է,
սակայն հանձնաժողովի որոշմամբ եթերարձակման արտոնագիրը
շնորհվեց «Շարմ» ընկերությանը, որը գովազդային և
զվարճալի ծրագրերի գործակալություն էր՝ առանց լրագրողների
անձնակազմի կամ լրատվական փորձի: Հետագայում «Շարմը»
վաճառեց իր արտոնագիրը մի պատգամավորի:
Անցած ամիսների ընթացքում հասարակայնության բողոքները
հանդարտվել են, նվազել է անգամ իշխանավորների դեմ
պայքարելու Մովսիսյանի վճռականությունը: Նա այդ
որոշումն անվանում է «անձնական վրեժխնդրություն»:
«Դատարան դիմելն անիմաստ է, - ասաց նա: - Դատավորները
«լակեյի» կարգավիճակում են, և ես համարում եմ, որ
Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի երրորդ
իշխանություն: Քանի դեռ երկրում այս ղեկավարն է
և ազգային հանձնաժողովի տվյալ կազմը, «Ա1+»-ը չի
ստանա կապուղի»:
Մովսիսյանն ասում է, որ պատրաստվում է միջազգային
փորձագետներ հրավիրել արտոնագրման գործընթացի հետ
ծանոթանալու համար:
Սակայն նման հրավերի կարիք, կարծես, չի լինի:
Արձագանքն անցյալ շաբաթ օրվա որոշմանը արագ և դատապարտող
էր:
 |
гÝÓݳÅáÕáíÇ
ݳ˳·³Ñ
¶ñÇ·áñ
²Ù³ÉÛ³ÝÁ
ùí»³ñÏáõÙ
¿: |
Չորեքշաբթի օրը Ստրասբուրգում տեղակայված իր գրասենյակից
հանձնաժողովի որոշման կապակցությամբ իր «հիասթափությունն
ու մտահոգությունը» հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր
քարտուղար Վալտեր Շվիմերը:
¶լխավոր քարտուղարն ասաց, որ Հայաստանը չի
կարող «շարունակել ինտեգրացվել Եվրոպային», քանի
դեռ երկրի ղեկավարությունը «բազմակարծության հանդեպ
բավարար հարգանք չունի»:
Վիենայից Եվրոպայի անվտանգության և համագործակցության
կազմակերպության մամուլի ազատության գծով պատասխանատու
Ֆրայմուտ Դյուվեն հայտարարել է, որ հանձնաժողովի
որոշումը ցույց է տալիս, որ «խոսքի ազատությունը
Հայաստանում շարունակվում է սահմանափակվել»:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի
նախագահ ¶րիգոր Ամալյանը հիմնավորեց ընդունված
որոշումը նրանով, որ «Ա1+»-ի և «Նոյան տապանի» հայտերը
չեն բավարարել չորս չափանիշներից մեկը և մերժվել
են «անբավարար տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների
պատճառով»:
Խոսելով միջազգային դիտորդների կարծիքների մասին՝
Ամալյանն ասաց, որ եթե այդ կազմակերպություններն
«այդքան մտահոգված են, ապա պետք է օգնեն (հեռուստաընկերություններին)
հասնելու համապատասխան ֆինանսական և տեխնիկական
մակարդակի»:
Սակայն Շվիմերի և պատգամավորների հայտարարություններից
հետո Ամալյանը, կարծես, մեղմացրել է իր դիրքորոշումն
այս հարցում:
«Եթե համարում են, որ հանձնաժողովը ճիշտ չէ, թող
Ազգային ժողովը հանդես գա նախաձեռնությամբ՝ այս
երկու հեռուստաընկերություններին կապուղի հատկացնել
առանց մրցույթի, օրենքով», - ասել է Ամալյանը:
Երկրի ներսում արձագանքը նույնպես կոշտ էր:
Խորհրդարանի վերընտրված փոխնախագահ և Հանրապետական
կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը շեշտեց
«Ա1+»-ի մասնագիտական գերազանցությունը և քննադատության
ենթարկեց հանձնաժողովի գործունեությունը:
«Հանձնաժողովը չի կարողանա բացատրություն տալ,
թե ինչու է «Ա1+»-ը զրկվել եթերից, - ասաց Թորոսյանը:
- Սա բարոյական ճնշման դեպք է: Հասարակայնությունը
դժգոհ է որոշումից, և եթե իշխանավորների մեծ մասը
դժգոհ է այս որոշումից, ապա ես կարծում եմ, որ հանձնաժողովը
պետք է մտածի, թե ում համար է այն աշխատում, եթե
ոչ հասարակության»:
|