ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 July 25 , 2003 




ÎñÏݳÏÇ Ù³Ñ. ëÇ³Ù³Ï³Ý »ñÏíáñÛ³ÏÝ»ñÇ ÍÝáõݹÁ ¢ Ù³ÑÁ ù³Ûù³ÛáõÙ ¿ ÁÝï³ÝÇùÁ



´ÅÇßÏÝ»ñÁ ¹ÇÙ»óÇÝ µáÉáñ Ñݳñ³íáñ ÙÇçáóÝ»ñÇÝ, áñå»ë½Ç û·Ý»Ý »ñÏíáñÛ³ÏÝ»ñÇÝ Ýñ³Ýó ÏÛ³ÝùÇ ³é³çÇÝ Å³Ù»ñÇÝ:

Վերջերս, երբ աշխարհի ուշադրությունը գամված էր Իրանին, որտեղ միմյանցից բաժանում էին սիամական երկվորյակներին, Հայաստանում նույնպես նմանատիպ դեպք գրանցվեց:

Հուլիսի 6-ին
Երևանի պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծնվեցին սիամական երկվորյակներ (սա Հայաստանում գրանցված առաջին դեպքն է):

Երկվորյակներ սպասում էին, սակայն անասելի էր կեսարյան հատում իրականացրած բժշկուհի Անահիտ Մխչյանի զարմանքը, երբ նա տեսավ, որ երեխաները միացած են միմյանց որովայնի հատվածում: Նորածիններից յուրաքանչյուրի քաշն ընդամենը 1700 գրամ էր:

Բժիշկներն արագ պարզեցին, որ երկվորյակներն ունեն կենսական օրգանների մեկ ընդհանուր համակարգ և նրանց շտապ վիրահատություն է պետք:

«Առաջին երեխան ծնվելու ընթացքում, երբ դեռ հայտնի չէր, որ նորածինները սերտաճած են, ենթարկվել էր շատ քաշքշուկների, և նրա վիճակն ավելի ծանր էր, քան մյուսինը, - բացատրում է Երևանի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը: - Սա է պատճառը, որ երեխաների առաջին վիրահատությունից ընդամենը 10 ժամ հետո մենք ստիպված եղանք կայացնել շատ համարձակ որոշում՝ բաժանել նրանց միմյանցից»:

Փոքրիկներն ունեին մեկ սրտանոթային համակարգ, մեկ լյարդ, 12-մատյա աղիների մեկ համակարգ, և այս կարևորագույն օրգանների միակ լինելը պարզ էր դարձնում, որ կենդանի կարող էր մնալ նրանցից միայն մեկը: Սակայն անջատման վիրահատությունը, ինչպես իրանական երկվորյակների դեպքում, սովորաբար ավելի ուշ են անում, երբ երեխաները մեծանում են: Սակայն հայ երկվորյակների պարագայում հետաձգումը կարող էր ճակատագրական լինել:

Աղջնակներին բաժանեցին միմյանցից և, ինչպես սպասվում էր, նրանցից մեկը մահացավ: Մյուսը հրաշքով կենդանի մնաց, և ինն օր հետո նրան լրիվ արհեստական շնչառությունից տեղափոխեցին մասնակի արհեստական շնչառության: Սակայն ապրելով երկու շաբաթ և տանելով երեք վիրահատություն, աղջնակը նույնպես մահացավ բարդություններից:

Բժիշկների հավաստմամբ խիստ անհավանական էր, որ փոքրիկներից գոնե մեկը կապրեր անգամ երկու շաբաթ:

Եվ եթե այս անսովոր ծնունդը կարող է նպաստել բժշկության զարգացմանը Հայաստանում, ընտանիքի արձագանքը կատարվածին չի կարելի է համարել լուսավորության հաղթանակի արտահայտություն: Դեռ երեխաների կենդանության օրոք տատն ու պապը նրանց «սատանայի ճտեր» էին անվանում և հայտարարում էին բժիշկներին, որ չեն պատրաստվում վճարել բուժման համար, ոչ էլ տուն տանել նրանց:

Բացի այդ, սիամական երկվորյակների ծննդից հետո երեխաների հայրը դատապարտեց իր կնոջը և բաժանվեց նրանից:

Այս ծննդաբերությունն առաջինն էր երիտասարդ կնոջ համար, որը ցանկացավ անանուն մնալ:

«Ես կորցրեցի ոչ միայն երկու երեխաներիս, այլ նաև ամուսնուս, - ասաց նա: - Կործանվեց իմ ողջ ընտանիքը»:



According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Double Death: Siamese twins birth and death separate family.

Full story

 
 
 
 

Family Law: Newly enforced legislation makes surrogate birth more appealing to the childless.

Full story

 
 
 
The Week in Seven Days.

Full story

 
 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 
 
 
 

This has been a nerve-wracking week for many students as they have waited to discover if they have passed entrance exams for universities in Armenia. For this student in Yerevan, success brought a smile and a kiss from a relative.

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.