Երևանի քաղաքապետարանի բյուջեում 2003 թվականին
նախատեսված էր 20 միլիոն դրամ (մոտ 35 հազար դոլար)
փողոցային շների ոչնչացման համար:
Մեթոդը պարզ է. երեք հոգիանոց որսորդական խումբը
գիշերը դուրս է գալիս փողոց, գնդակահարում են շներին
և որպես իրենց արած գործի ապացույց կտրում են դրանց
պոչը:
Տարին արդեն ավարտվում է, սակայն
առայժմ օգտագործվել է հատկացված գումարի միայն մեկ
երրորդը: Մինչդեռ Երևանի Շտապ օգնության հիվանդանոցում
2003 թվականին գրանցվել է շան կծոցի 59 դեպք անցյալ
տարվա 23-ի դիմաց: Եվ դա՝ ընդամենը քաղաքի մեկ թաղամասում:
«Մեզ դիմածները եղել են միայն մեր հիվանդանոցի
թաղամասից, սակայն վիճակը նույնն է Երևանի մյուս
մեծ հիվանդանոցներումե, ասում է վիրաբույժ Մարելս
Մուրադյանը:
 |
Ըստ
սոցիալական
ապահովության
նախարարության
տվյալների
Հայաստանում
կան 11000 հաշմանդամ
երեխաներ
|
Թվում է, թե փողոցային շների քանակն ավելի արագ
է աճում, քան դրանց վերահսկելու կամ քաղաքացիներին
բակերը հեղեղած շներից պաշտպանելու քաղաքի կարողությունները:
Մուրադյանը կես կատակ, կես լուրջ ասում է, որ
արդեն ժամանակն է բնակչությանը զգուշացնելու, որ
գիշերային զբոսանքի դուրս գալիս զինվեն քարով կամ
փայտով:
Ներկայումս այլընտրանք չլինելու պատճառով «մարդու
լավագույն բարեկամիե ոչնչացման այս սարսափելի մեթոդը,
իր բարբարոսությամբ ու պարզունակությամբ հանդերձ,
ցուցադրում է իր անարդյունավետությունը մայրաքաղաքում:
Վերջին մի քանի տարվա ընթացքում փողոցային շների
ոչնչացմամբ զբաղվում է «Դամի-Արգե ՍՊԸ-ն: Ընկերությունը
փաստորեն բաղկացած է երեք որսորդներից, որոնք աշխատում
են կեսգիշերից մինչև առավոտյան 5-ը՝ հետապնդելով
ու գնդակահարելով շներին: Շներին հայտնաբերում են՝
հիմնվելով քաղաքացիների բողոքների վրա:
Ի տարբերություն մյուս քաղաքացիների, երբ թաղամասում
հայտնվում են «Դամի-Արգե-ի որսորդները, շները սարսափահար
են լինում:
«Դրանք կարծես մեզ արդեն հոտով են ճանաչում և շատ
դեպքերում, երբ թաղամաս ենք մտնում, անմիջապես անհետանում
ենե, ասում է որսորդ Աշոտ Ղազարյանը:
Աշոտի հավաստմամբ եղել է տարի, երբ երեքով 9 հազար
շուն են որսացել: Նա արդեն չորրորդ տարին է «Դամի-Արգումե,
բայց պրոֆեսիոնալ որսորդությամբ զբաղվում է դեռ
երիտասարդ տարիքից: Շուն սպանելը նա որսորդություն
չի համարում, բայց խոստովանում է, որ այդ որսը հայտնաբերելը
բավականին դժվար է:
 |
Ըստ
սոցիալական
ապահովության
նախարարության
տվյալների
Հայաստանում
կան 11000 հաշմանդամ
երեխաներ
|
«Ես ինքս շուն սիրում եմ, - ասում է Աշոտը, - մի
ժամանակ 9 շուն էի պահում: Բայց թափառող շները բնազդով
որսորդ են և չափազանց խորամանկ, իսկ քանակի հետ
ավելանում է նաև ագրեսիան, քանի որ գործում է ոհմակի
բնազդըե:
Որսորդների աշխատանքը գործարքային է. ամեն սպանած
շան համար ընկերությունը ստանում է 2400 դրամ (մոտ
4 դոլար), որից 170 դրամը հասնում է որսորդին (մոտ
30 սենթ): Որպես ապացույց որսորդը ներկայացնում
է շան պոչը, իսկ դին նետում են Նուբարաշենի աղբանոց:
Ամեն որսորդի ամսական որսը մոտ 200 շուն է:
Այդ նպատակի համար հատկացված գումարից քաղաքապետարանն
առայժմ վճարել է 7 միլիոն դրամ (մոտ 12500 դոլար):
«Այս գործը խանդավառության վրա է հիմնված, - ասում
է Աշոտը, - մենք արդեն մի քանի ամիս է աշխատավարձ
չենք ստացել, բայց մեր պարտականությունը կատարում
ենքե:
 |
Ըստ
սոցիալական
ապահովության
նախարարության
տվյալների
Հայաստանում
կան 11000 հաշմանդամ
երեխաներ
|
Պատահում է, որ քնած քաղաքացիներն արթնանում են
վիրավոր շների կաղկանձից կամ կրակոցներից: Շուն
սպանելն այն մասնագիտությունը չէ, որ արթնացնի քաղաքացիների
սերը: Որսորդները հավաստիացնում են, որ սպանում
են միայն կատաղած, հիվանդոտ կամ չափերով մեծ շներին:
«Իմ խիղճը հանգիստ է, - ասում է 49-ամյա Աշոտը,
- քանի որ գիտեմ՝ մարդկանց օգուտ եմ տալիս: Ո՞վ
կցանկանա, որ իր երեխային կատաղած շուն կծիե:
Իսկ «Հայաստանի կենդանիների պահպանությունե միության
նախագահ Էդուարդ Յավրույանի կարծիքով 35 հազար դոլարով
իշխանությունները կարող էին գտնել խնդրի ավելի քաղաքակիրթ
ու արդյունավետ լուծում:
«Քաղաքակիրթ երկրներում ինկուբատորներ են ստեղծում,
հավաքում են թափառող կենդանիներին ու ախտահանում,
- ասում է նա, - դրա համար 2-3 աշխատող է պետք։
Ախտահանումը թանկ միջոցառում չէ, իսկ կենդանիներին
կարելի է կերակրել սննդի օբյեկտների ուտելիքների
մնացորդներովե:
Դեռ 90-ականների կեսերին Երևանի նախկին քաղաքապետ
Վանո Սիրադեղյանը հանդիպել էր Կենդանիների պահպանության
միջազգային միության նախագահ Բրիջիդ Բարդոյին, և
որպես արդյունք Հայաստանում ստեղծվել էր «Պաշտպանենք
թափառող կենդանիներինե կազմակերպությունը:
«Այդ նպատակով Արարատի շրջանում տրամադրվեցին
նախկին անասնապահական գոմերը, իսկ մեզ իբրև մասնագետների
կանչեցին կարծիք հայտնելու, բայց ամեն ինչ դրանով
էլ ավարտվեցե, ասում է Յավրույանը:
|