|
î³ñí³
ýáõïµáÉÇëï
²ñ³ гÏáµÛ³ÝÁ |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարցում է անցկացրել
հայաստանյան լրագրողների, մարզիչների և դատավորների
շրջանում, որպեսզի պարզի տարվա լավագույն ֆուտբոլիստին,
ինչպես նաև լավագույն դարպասապահին, կիսապաշտպանին,
պաշտպանին և այլն:
Հարցման արդյունքում տարվա լավագույն ֆուտբոլիստ
է ընտրվել «Բանանցի» հարձակվող Արա Հակոբյանը: Այս
ֆուտբոլային մրցաշրջանում նա խփել է 45 գոլ, այդ
թվում՝ մեկ խաղում ինն անգամ խփել է երեք գոլ, մեկական
անգամ՝ չորս և հինգ գոլ: Հակոբյանը համարվել է նաև
տարվա լավագույն հարձակվող:
Լավագույն դարպասապահի կոչումը ստացել է «Փյունիկի»
դարպասապահ Ապուլա Էդիմա Էդել Բետեն: Լավագույն
պաշտպան է ընտրվել Խոսե Բիլիբիոն, իսկ լավագույն
կիսապաշտպան՝ Լևոն Պաչաջյանը, երկուսն էլ՝ «Փյունիկից»:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի ցանկում երկրորդ
և երրորդ տեղերը զբաղեցրել են փյունիկցիներ Էդգար
Մանուչարյանը և Էդել Բետեն:
Մանուչարյանը նաև համարվել է «տարվա հայտնություն».
2003 թվականի չեմպիոնի կազմում նա 17 անգամ դաշտ
է դուրս եկել և խփել է 12 գոլ:
|