ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Թիմ Սթրեյթի նման մարդիկ ինձ ոգեշնչում են: Այս շաբաթվա համարում կա մի պատմություն նրա երազած իսկապես լավ ծրագրի մասին: Ինձ ոգեշնչում են նաև Շաքե Հավանի նման կանայք: Շաքեն գործարար կին է, որ վերջերս նախաձեռնել է գրքերի մի ծրագիր Հայաստանի գյուղերի երեխաների համար, որի մասին, հուսով եմ, շուտով կկարդաք:

Այստեղ շատ այլ մարդիկ՝ հայրենադարձներ, սփյուռքահայեր և հատկապես առաջադիմական մտածողությամբ օժտված տեղացիներ, իրենց շրջապատողներին խրախուսում են դիմելու արտասովոր քայլերի:

Հենց դա է հաջորդ ուրբաթ փորձելու անել «ԱրմենիաՆաուն» «Հայ Ձմեռ պապ» կոչվող իր հատուկ թողարկմամբ:

Հաջորդ շաբաթ այս էջում մենք հոդվածներ կներկայացնենք այն մարդկանց մասին, ովքեր ձեր օգնության կարիքն ունեն:

Դա այնքան էլ անսովոր բան չէ: Մենք հաճախ ենք հոդվածներ գրել Հայաստանում առկա սոցիալական ծանր վիճակի մասին, այդ թվում՝ նաև սոցիալական ծրագրերի անհաջողությունների և թերությունների մասին: Մենք դա անում ենք, քանի որ լրագրողները պետք է զբաղվեն հենց դրանով՝ ցույց տան երկիրն այնպիսին, ինչպիսին այն կա, եթե անգամ այն այնպիսին չէ, ինչպիսին մենք կուզենայինù տեսնել այն:

Դուք հաճախ արձագանքել և հարցրել եք, թե ինչպես կարող եք օգտակար լինել: Հաջորդ շաբաթվանից մինչև հունվարի 3-ը մենք ձեզ Ñݳñ³íáñáõÃÛáõÝ կտանք ³նելáõ ¹³:

«Հայ Ձմեռ պապը» կներկայացնի հոդվածներ մի քանի անհատների և ընտանիքների մասին, որոնք կարող են ֆինանսական նվիրատվությունների համար շատ լավ կիրառում գտնել տոների ժամանակաշրջանում (ինչպես նաև հետագա ամբողջ տարվա ընթացքում): Իհարկե կան հազարավոր նման պատմություններ, որոնց մասին կարելի էր գրել, այդ պատճառով մենք դիմել ենք օգնության այն մարդկանց գտնելու հարցում, որոնք լավագույնս են ներկայացնում ընդհանուր վիճակը: Մի շարք միջազգային մարդասիրական կազմակերպություններ և տեղական հասարակական կազմակերպություններ օգնել են մեր լրագրողներին գտնելու այդ մարդկանց՝ հաշմանդամների, ծնողազուրկների, լքված կամ պարզապես մոռացված ու անտեսված մարդկանց: Ներկայացնելով այդ մարդկանց պատմությունները՝ մենք նաև կհայտնենք ձեզ, թե ինչպես կարող եք փորձել բարելավել նրանց վիճակը:

Միգուցե ճիշտ այնպես, ինչպես Թիմ Սթրեյթը հղացավ փախստականների համար հյուսելու ծրագիր սկսելու գաղափարը, ես էլ մի առավոտ արթնացա «Հայ Ձմեռ պապի» գաղափարով: Չնայած այդ գաղափարն այնքան էլ օրիգինալ չէ. բոլոր այն լրագրերը, որտեղ ես աշխատել եմ, ձմեռային տոների նախօրեին նման ծրագրեր էին կազմակերպում: Սակայն, որքան մեզ հայտնի է, Հայաստանում ոչ մի պարբերական չի փորձել նման բան անել:

Եվ այդ կապակցությամբ «ԱրմենիաՆաուի» հաջորդ շաբաթվա համարի տպագիր օրինակը որպես ներդիր կդրվի երևանյան թերթերի 30000 օրինակների մեջ: Մենք ուզում ենք համոզված լինել, որ տալու ³ñïáÝáõÃÛáõÝÁ վերապահված չի լինի միայն մեր գլխավորպես արտերկրյա ընթերցողներին:

Եթե մենք ոչ մի դրամ չհավաքենք, ապա առնվազն, ինչպես Թիմն է ասում, Հայաստանի ինքն իրեն օգնելու «սերմը կցանենք»: Հենց միայն դա արդեն շատ բան արժե:

Սակայն ես պատրաստ եմ գրազ գալու, որ «Հայ Ձմեռ պապը» շատ ավելի մեծ նվաճումների կհասնի, և շատ երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ լրագրությամբ միջոցներ հայթայթելու մի երկրում, որտեղ ամենափոքր ներդրումն անգամ արժեք ունի:

Հայաստանում ինձ դուր է գալիս այն, որ այստեղ լավ գաղափարները սովորաբար հնարավոր է փորձարկել: Երբ ես «Հայ Ձմեռ պապի» գաղափարը ներկայացրի մեր աշխատակազմին, արձագանքը հետևյալն էր՝ «Այո՛, մենք կարող ենք անել դա»:

Այո՛, կարող ենք: Եթե ձեր մասին ունեցած իմ կարծիքը ճիշտ է:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Trial of Two Centuries Closes Quietly: No surprises in October 27 verdict

Full story

 

 

Costly Cuts: Forests disappear, firewood prices increase as wood-burning season arrives

Full story

 
 
 
Celebrating Themselves: Day of Disabled marked in Yerevan

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Out of step with the times?

About 100 hardliners marched in Yerevan last Saturday to mark the 83 year anniversary of Armenia becoming a communist country. Many oldtimers wish it were, still.

 

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.