|
33
ամիս ձգված
դատավարությունից
հետո Նաիրի
Հունանյանը
և 5 այլ ամբաստանյալներ
դատապարտվեցին
ցմահ ազատազրկման
|
Հոկտեմբերի 27-ի դատավարությունը ավարտվեց սկսվելուց
գրեթե երեք և խորհրդարանում կատարված ահաբեկչությունից
ավելի քան չորս տարի հետո: Մեղադրանք էր ներկայացվել
յոթ ամբաստանյալների:
Դատավարությունն ավարտվեց առանց անակնկալների,
ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ ամբողջ
աշխարհի հեռուստակայանները ցուցադրում էին, թե ինչպես
են գործով անցնող ամբաստանյալները խորհրդարանում
սպանում ութ և վիրավորում ãáñë
բարձրաստիճան պաշտոնյաների:
Ցմահ ազատազրկման դատապարտվեցին եղբայրներ Նաիրի
և Կարեն Հունանյանները, նրանց քեռի Վռամ Գալստյանը,
Էդուարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը:
Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Դատավոր ê³Ùí»É
ՈՒզունյանն ընթերցեց դատավճիռը ËñáËï
ու վճռական ձայնով՝ խլացնելով ահաբեկիչների պարագլուխ
Նաիրի Հունանյանի առարկությունները, ում 33 ամիս
ձգված դատավարությունը հեղափոխական բոցաշունչ ելույթների
և ինքնամեծարման հնարավորություն էր ընձեռել:
Նորք-Մարաշ համայնքների դատարանի լեփ-լեցուն դահլիճը
ոչ մի կերպ չարձագանքեց դատավճռին: Եվ, ի տարբերություն
2000 թí³Ï³Ýին դատավարության
բացման ժամանակ տիրող կրկեսային իրարանցմանը, դրսում
մարդիկ չէին հավաքվել, որպեսզի բողոքեին կամ պարզապես
ներկա լինեին կատարվածին:
Երեքշաբթի օրն ընթերցված դատավճռի միակ անակնկալը
Կնյազյանին ցմահ ազատազրկման դատապարտելն էր: Մեղադրողները
նրա համար պահանջել էին 15 տարվա ազատազրկում: Կնյազյանը,
վարորդ Ստեփանյանի նման, ահաբեկչության օրը չէր
մտել խորհրդարանի շենք (սովորաբար Հայաստանի դատարաններում
ընդունված է նվազեցնել մեղադրողների միջնորդած պատժաչափերը):
Դատավճռի հրապարակմանը ներկա չէին խորհրդարանի
սպանված խոսնակ Կարեն Դեմիրճյանի և սպանված վարչապետ
Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչները:
Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները դատավարությունն
օգտագործեցին հակակառավարական քարոզչություն ծավալելու
համար: Ամբողջ դատավարության ընթացքում նրանք պնդում
էին, որ դատախազությունը չի կարողացել բացահայտել
կազմակերպիչներին, և ենթադրություն էին առաջ քաշում,
որ դավադրությանը մասնակցել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի
կողմնակիցները:
Գլխավոր ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը
երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել այն մասին,
որ բոյկոտում է դատավճռի հրապարակումը՝ այն անվանելով
«ֆարս»:
|
Դատավոր
ՈՒզունյանը
ընթերցեց
դատավճիռը`
խլացնելով
ամբաստանյալների
առարկությունները
|
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտելու
փոխարեն դատարանը կատարեց ռեժիմի պատվերը և պարտակեց
գործի էական հանգամանքները», ասվում է հայտարարության
մեջ:
Ընդդիմությունը դժգոհ է նաև դատավճռի հրապարակման
ժամկետից: Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովն ընդունել
է լրացում Քրեական օրենսգրքում՝ ցմահ բանտարկություն
առանց ներման իրավունքի: Օրենքն ուղարկվել է նախագահական
նստավայր նոյեմբերի 7-ին, նախագահն այն ստացել է
նոյեմբերի 10-ին, բայց ստորագրել է նոյեմբերի 26-ին:
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 10 օր հետո,
իսկ սա նշանակում է, որ ահաբեկիչները 20 տարի պատիժ
կրելուց հետո կարող են դիմել ներում ստանալու ակնկալիքով:
«Եթե օրենքը ստորագրվեր ստացվելուց անմիջապես
հետո, մեկ-երկու օրվա ընթացքում, ապա ամենաուշը
մինչև նոյեմբերի 25-ը օրենքն ուժի մեջ կմտներ, -
ասում է «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանը: - Ամենևին դժվար չէր կես էջանոց
օրենքն արագ կարդալ ու ստորագրել: Ակնհայտ է, որ
դիտավորություն է եղել»:
Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը
ծանր վիրավորվել էր խորհրդարանի վրա կատարված հարձակման
ընթացքում:
Մանուկյանը բացառում է Քոչարյանի կապը ահաբեկչության
հետ: Նա ասում է, որ դատավարությունը քաղաքականացվել
է, և որ ամբաստանյալները պետք է արժանանային մահապատժի՝
գնդակահարության (դատավարության ընթացքում Եվրախորհրդի
հանդեպ Հայաստանի վերցրած պարտավորությունների համաձայն
մահապատիժը Հայաստանում վերացվեց):
Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը, որը
գարնանը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ
փուլում պարտվեց Քոչարյանին, հայտարարել է, որ «դատավարությունն
ուղղորդվել է հենց սկզբից. դատարանը իրականացրել
է պատվեր, և այսօր այդ գործընթացի եզրափակիչ մասն
էր»:
Դատավճռի հրապարակումից մեկ շաբաթ առաջ կինոյի
տանը ընդդիմության հրավիրած հանդիպման ժամանակ Վազգեն
Սարգսյանի եղբայր և «Հանրապետություն» կուսակցության
առաջնորդ Արամ Սարգսյանն ասել է, որ ինքը պատրաստ
է հաղթահարելու իր զգացմունքները և Քոչարյանի հետ
նստեÉու սեղանի շուրջ քննարկելու համար հոկտեմբերի
27-ի ահաբեկչության հարցը:
«ºթե Ռոբերտ Քոչարյանն ապացուցի, որ ինքը
հոկտեմբերի 27-ին առնչություն չունի, ապա ես պատրաստ
եմ հրապարակայնորեն ներողություն խնդրելու նրանից»,
հայտարարել է Սարգսյանը:
Իշխանամետ ՀՅԴ կուսակցության անդամ և ԱԺ-ի փոխխոսնակ
Վահան Հովհաննիսյանը բավարարված է դատավճռով.
«Հայտնաբերվել են նրանք, ովքեր կատարել են սպանությունը,
և նրանք կրելու են համապատասխան պատիժ: Հայաստանի
օրենսդրությամբ սա ամենաբարձր պատիժն է, որ հնարավոր
էր կիրառել»:
«Դատարանը որևէ նոր բան չավելացրեց մեր իմացածին:
Հունանյանի խումբը դատապարտվեց կատարած հանցագործության
համար, ինչը հայտնի էր հանրությանը դեպքի օրը, սակայն
«ովքե՞ր են կազմակերպիչները» հարցի պատասխանն այդպես
էլ չտրվեց», ասում է բժիշկ Սամվել Սարգսյանը, որը
ներկա էր
դատավճռի
ընթերցմանը
:
Ակնկալվում է, որ բոլոր ամբաստանյալները կբողոքարկեն
դատավճիռը օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետում:
|