|
Վանաձորի
շրջակա
լեռները
մերկացած
են
|
Վանաձորը շրջապատող լեռները մերկացած են: Կտրված
ծառերի կոճղերն ու երիտասարդ շիվերը վկայում են,
որ այստեղ ժամանակին անտառ է եղել: Վանաձորցիներն
իրենք էլ են ցավում կտրված անտառների համար, բայց
նաև անկեղծորեն արդարանում են:
«Երբ երեխադ դողում է ցրտից ու սառած հայացքով
ջերմություն աղերսում, չես կարող ոչինչ չանել: Վերցնում
ես կացինը ու գնում ուղիղ անտառ», ասում է 50-ամյա
տաքսու վարորդ Սամվել Գալստյանը:
Նրա խոսքը շարունակում է կողքին կանգնած ընկերը՝
48-ամյա Վահրամը. «Հատումները շատացան հատկապես
երկրաշարժից հետո, էներգետիկ ճգնաժամի տարիներին:
Այս սարերը մերկացան տասը տարվա մեջ, ë³Ï³ÛÝ
տասնյակ տարիներ են անհրաժեշտ, որ անտառները վերականգնվեն:
Նույնիսկ այսօր վանաձորցիների 60-70 տոկոսը վառելափայտ
է օգտագործում»:
Այս տարի Վանաձորում պետականորեն վաճառվող 1 խմ
փայտի գինը 5000-6000 դրամ է (9-10 դոլար), անօրինական
հատված փայտինը՝ 7000-8000 դրամ (13-14 դոլար):
Վանաձորից Սպիտակ հասցված վառելափայտի գինը կտրուկ
բարձրանում ¿, և այժմ հասել է 18000 դրամի
(մոտ 32 դոլար), մինչդեռ ամռանը 7000 դրամ էր (մոտ
12 դոլար):
|
Այս
տարի հատման
ենթակա
վառելափայտի
գինը տատանվում
է 9-ից 10,5 դոլարի
սահմաններում
|
«Սպիտակի շատ բնակիչներ փայտի վաճառքով են տուն
պահում: Փայտը բերում են Լոռվա անտառներից, որովհետև
մեր անտառներում այլևս բան չի մնացել», ասում է
Սպիտակի բնակիչ Կարեն Պետրոսյանը:
Իսկ Երևանում այսօր 1 խմ վառելափայտի գինը 25000
դրամ է (մոտ 44 դոլար): Անցյալ տարի գինը 10000-12000
դրամ էր, մինչդեռ պետականորեն սահմանված գինը 5000
դրամ է (մոտ 9 դոլար) և անցյալ տարվանից չի փոփոխվել:
Ըստ Գուգարքի «Վահագն» անտառապետության անտառապետ
Արարատ Բարսեղյանի գնի բարձրացման պատճառը գողացված
փայտն է: Նա ասում է, որ մարդիկ կարողանում են թույլտվության
փաստաթղթեր ձևակերպելով գողացված փայտը անտառից
դուրս հանել:
Կարենն ասում է. «Լավ ծանոթ-բարեկամ ունենալու
դեպքում հեշտ է վառելափայտը մայրաքաղաք հասցնել:
Ավտոտեսչության պահակակետերին վճարում են որոշակի
գումար և անցնում: Մոտ 12 խմ փայտ փոխադրող մեկ
բեռնատարից մոտ 100 դոլար «փրկագին» են պահանջում»:
Այս տարի ՀՀ բնապահպանության նախարարությունը
և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն
են սահմանել անտառային պետֆոնդից փայտանյութի ապօրինի
տեղափոխման և իրացման նկատմամբ: Ստուգումներ են
անցկացվում փայտանյութի սպառման կետերում: Փայտանյութի
ապօրինի տեղափոխման դեպքերը բացահայտելու համար
սահմանված է շուրջօրյա հերթապահություն:
Բնապահպանության նախարարության մամլո քարտուղար
Արծրուն Պեպանյանն ասում է, որ վերահսկվում են հիմնականում
Տավուշի ու Լոռու մարզերը:
«Պետական գներով փայտը վաճառվում է միայն տեղում:
Մնացածը արդեն բիզնես է, և պետությունը չի խառնվում
այդ գործին: Մենք պատասխանատու չենք հետագա գնի
համար, դա արդեն շուկայի խնդիր է»:
Անտառտնտեսության աշխատակիցների համար հիմա լարված
աշխատանքային շրջան է:
«Գիշեր է լինում, որ տուն չենք գնում: Ռազմավարական
նշանակություն է ստացել անտառի պահպանումը, պայքարն
ապօրինի ծառահատումների դեմ: Այս ամենի հետ նաև
լավ հմտացել են փայտագողերը», ասում է Բարսեղյանը:
|
Հատված
ծառերի
կոճղերից
և երիտասարդ
շիվերից
պարզ է դառնում,
որ ժամանակին
այստեղ
անտառ է
եղել
|
«Վահագն» անտառապետությունը 6000 հեկտար տարածք
ունի: ՈՒթ պահաբաժիններում աշխատում են 4 անտառապահներ,
և նրանք ի վիճակի չեն վերահսկել ողջ տարածքը: Անտառապետ
Բարսեղյանն ասում է, որ աշխատողների կարիք ունի,
բայց մարդիկ հաճախ հրաժարվում են անտառապահի աշխատանքից:
«Աշնանային և գարնանային ստուգումների ժամանակ
նոր կտրված ծառերի կոճղեր են հայտնաբերվում, և դրա
պատասխանատվությունը ընկնում է անտառապահի վրա»,
բացատրում է Բարսեղյանը:
Այնուհանդերձ նա համաձայն է այն մտքին, որ փայտը
ասեղ չէ, որ գողանալուց չերևա: Սակայն փայտագողերը
անտառ են մտնում հիմնականում գիշերը: Բռնվելիս տուգանվում
են ըստ գողացված փայտի տեսակի ու քանակի:
Քրեական գործ է հարուցվում այնպիսի ծառատեսակների
հատումների դեպքում, ինչպիսիք են հաճարենին, կաղնին
և սոճին: Տուգանքը 200000-400000 դրամ է (355-710
դոլար): Այլ ծառատեսակների ապօրինի հատումների համար
սահմանված վարչական տույժը 50000-80000 դրամ է (90-140
դոլար):
Արծրուն Պեպանյանն ասում է, որ ստուգվում են բոլոր
ճանապարհները, անգամ անտառային արահետները, բայց
մարդիկ գտնում են զարտուղի ճանապարհներ:
Պեպանյանն ասում է, որ փայտագողերը կաշառում են
ցածր աշխատավարձ ստացող անտառապահներին: «Մարդկանց
հարկավոր է տալ այնքան գումար, որ նրանք կարողանան
ազնիվ աշխատել», ասում է նա:
Այս տարի կառավարությունը թույլատրել է մոտ 70000
խմ վառելափայտի հատումներ:
Պետությունը նաև մտադիր է անտառամերձ տարածքների
բնակչությանն ապահովել փայտով:
«Մեր հաշվարկներով անտառամերձ տարածքներում ապրում
է 600000 մարդ, - ասում է Պեպանյանը, - դա գրեթե
50000 ընտանիք է: Միջինով մեկ ընտանիքին նվազագույնը
5 խմ փայտ պետք է տրվի, որը կկազմի 750000 խմ»:
Նրան մտահոգում է այն, որ անտառը չունի նման հնարավորություն:
Չէ՞ որ անտառը ամեն տարի կտրվածի միայն կեսն է վերականգնում:
Պեպանյանի կարծիքով հարկավոր է ջեռուցման այլ միջոցներ
գտնել:
Բնապահպանության նախարարությունը միշտ էլ արգելել
է հատումները: Այս տարի անգամ առաջարկ է ներկայացրել,
որ 2003 թվականի պետբյուջեից 800 միլիոն դրամ (մոտ
1,4 միլիոն դոլար) հատկացվի «Հայանտառին»:
«Այդ գումարով «Հայանտառը» կհոգար իր բոլոր ծախսերը
և ստիպված չէր լինի կտրել ծառերի որոշակի քանակություն,
- ասում է Պեպանյանը, - իսկ եթե թողնում ես 5 հատ
կտրել, կողքից ևս 5-ն են կտրում: Դժվարանում է նաև
վերահսկողությունը: Ընդհանրապես արգելելու դեպքում,
եթե փայտով բեռնված մի մեքենա էլ տեսնեն, կիմանան,
որ անօրինական է»:
|