|
Ըստ
սոցիալական
ապահովության
նախարարության
տվյալների
Հայաստանում
կան 11000 հաշմանդամ
երեխաներ
|
Դեկտեմբերի 3-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի
Հայորդաց տանը նշում էին Հաշմանդամների միջազգային
օրը: Միջոցառմանը մասնակցող 35 հաշմանդամ երեխաները
ներկայացնում էին մայրաքաղաքի տարբեր համայնքները:
Մասնակիցներին դահլիճից ողջունում էին նրանց ընկերները,
ոգեշնչում ծափերով, սակայն, միևնույն է, բեմ դուրս
գալու համար նրանցից մեծ համարձակություն պահանջվեց:
«Մտածում եմ՝ արդյոք ես է՞լ երբևէ կկարողանամ
ելույթ ունենալ մարդկանց առաջ, - ասաց տեսողությունից
զրկված մի երիտասարդ, որը չցանկացավ ներկայանալ:
- Երևի չէ, որովհետև այդքան ուժ չունեմ: Անլիարժեքության
զգացումը խեղդում է ինձ»:
Ջուլիետա Հովհաննիսյանը՝ հաշմանդամ երեխաների
ծնողների «Ջահ» հասարակական կազմակերպությունից
(ՀԿ), ասում է, որ ցանկանում են հանրությանը ցույց
տալ, որ այս երեխաներն էլ իրավունք ունեն նստեÉու
դահլիճում առողջների կողքին:
«Այսօր նրանց տոնն է, և նրանց ուրախացնում են
իրենց իսկ հաշմանդամ ընկերները», ասում է նա:
Վերջին փորձերն անում են կուլիսների հետևում:
Էլիզա Հովհաննիսյանը օգնում է իր ընկերուհի Թամարային
դիմահարդարվելու: Թամարան քայլում է դժվարությամբ,
պատրաստվում է բեմից ասմունքելու: Այնքան հուզված
է, որ հազիվ է խոսում: Ցանկությունը մեկն է՝ հաշմանդամ
երեխաներ աշխարհում քիչ լինեն, և մարդիկ նրանց ավելի
լավ վերաբերվեն:
Նրանցից քիչ այն կողմ N 18 գիշերօթիկ դպրոցի լսողության
խանգարում ունեցող երեխաները պարային համար են փորձում:
Խմբի ղեկավար Հասմիկ Սաթյանը խոսում է նրանց հետ
ժեստերի լեզվով:
«Այսօր մեր տոնն է, և մենք բոլորովին չենք ամաչում
դրա համար: Մեր պարով ապացուցում ենք, որ չենք տարբերվում
մյուսներից», ասում են նրանք թարգմանչի օգնությամբ:
1992 թվականից սկսած դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների
միջազգային օրն է: Ըստ Սոցիալական ապահովության
նախարարության տվյալների այսօր Հայաստանում ապրում
են 115000 հաշմանդամներ, որոնցից 11000-ը՝ մինչև
18 տարեկան:
|
N
18 գիշերօթիկ
դպրոցի
լսողության
խանգարում
ունեցող
երեխաները
պարում
են իրենց
ղեկավար
Հասմիկ
Սաթյանի
օգնությամբ,
որը խոսում
է նրանց
հետ ժեստերի
լեզվով
|
«Միջոցառման կարգախոսն է՝ «Ոչ՝ խղճահարությանը»,
- ասում է «Վահան» ՀԿ-ն ներկայացնող Լիդա Մնացականյանը:
- Այսօր կան ծնողներ, որոնք իրենց հաշմանդամ երեխաներին
վախենում են տնից դուրս հանել: Բայց ժամանակը եկել
է, նրանց պետք է տեսնեն ու ընդունեն այնպիսին, ինչպիսին
որ կան»:
Դահլիճը ծափահարությամբ ընդունեց ԱԺ-ի հաշմանդամների
խորհրդի քարտուղար, ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանի
հայտարարությունն այն մասին, որ ընդունվել է օրենք,
որի համաձայն հունվարի 1-ից հայաստանյան որոշ հեռուստատեսային
հաղորդումներ կհեռարձակվեն նաև սուրդոթարգմանությամբ:
Միջոցառման կազմակերպիչներն էին ԱԺ-ի նախագահին
կից հաշմանդամների խորհուրդը, «Ներսես Մեծ» հաշմանդամների
միությունը և ութ ՀԿ-ներ:
«Այսօր հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող բոլոր
ՀԿ-ները ընդգրկված են այդ խորհրդում: Նպատակը մեկն
է՝ վերականգնել հաշմանդամների ոտնահարված իրավունքները»,
ասում է «Ներսես Մեծի» նախագահ Ռուբեն Վարդանյանը:
Հայաստանում նման ՀԿ-ներ ստեղծվել են հաշմանդամների
իրավունքները պաշտպանելու նպատակով: Ըստ Վարդանյանի
սկզբում դրանք օգնություն ստացող ու բաշխող կազմակերպություններ
էին, մինչդեռ անհրաժեշտ էր պետական մոտեցում:
«Այսօր վերջապես կա այդ կապը՝ ՀԿ - կառավարություն
- ԱԺ, որը նշանակում է, որ մեզ հետ սկսել են հաշվի
նստել: Հաշմանդամների մասին շատ թերի օրենքներ այսօր
փոփոխվում են, ընդունվում են նորերը, որոնք կնպաստեն
այդ մարդկանց կյանքի բարելավմանը», ասում է Վարդանյանը:
Նոր օրենքի ընդունումը հաշմանդամները համարեցին
նվեր պետության կողմից իրենց տոնի առթիվ: Իսկ միջոցառման
վերջում նվերներ ստացան նաև ելույթ ունեցողները՝
դրամական պարգևներ (2000 դրամ), քաղցրավենիքի ու
հագուստի փաթեթներ:
|