ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




Հիշատակի արարողություն. Գյումրին աղետի 15-րդ տարում



Աղասի Աբրահամյանը համաձայն է, որ ժամանակը բուժում է վերքերը, բայց կարծում է, որ ավելի արագ կբուժեր, եթե կենսապայմաններն ավելի լավը լինեին

«Սիրելի հանդիսականնե՛ր, այսօր մենք ուզում ենք ձեզ համար խաղալ մի ներկայացում, որը նվիրված է մի հնագույն քաղաքի, որը շատ վիշտ ու տառապանք է ապրել, սակայն չի կորցրել ամենակարևորը՝ իր համն ու հոտը և լավատեսությունը»:

Այսպես է սկսվում Գյումրիի «Մեղվիկ» մշակութային կենտրոնի տիկնիկային ներկայացումը:

Մանկական ներկայացումը իրական հիմք ունի. Գյումրին հարազատ է մնացել իր բարի ավանդույթներին, որոնք գրեթե սասանվեցին, ինչպես գետինը գյումրեցիների ոտքերի տակ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին:

«Մեղվիկը» երկրաշարժից հետո ստեղծված առաջին կազմակերպություններից էր, և նրա նպատակն էր հաստատել, որ գյումրեցիները չեն կոտրվել այդ դժբախտությունից և շարունակում են կատակել, ուրեմն շարունակում են ապրել:

Ներկայացման դասական կերպարներն են ՈՒստա Մուկուչը, սիրահարված Օնիկը և քաղաքի ավանդական երգերը: Նոր կերպարներից է սեթևեթ արտասահմանցի տիկինը, որն այնքան է հավանում Գյումրին, որ ներկայացման վերջում որոշում է ընդմիշտ մնալ այնտեղ: Եվ քանի որ քաղաքում բնակարանային խնդիր կա, իսկ տիկինը չի ցանկանում հյուրանոցի վրա փող ծախսել, նա ընդունում է ՈՒստա Մուկուչի՝ իր տանը բնակվելու հրավերը, մանավանդ որ վերջինս դեռ առաջին արարից աչք էր դրել տիկնոջ վրա:

Տիկնիկային թատրոնի դերասանների թվում են 15-ամյա Լուսինե Զաքարյանը, որն ապրում է գործազուրկ մոր հետ, և նույնպես 15-ամյա Արամ Բաղդասարյանը, որը երկրաշարժի հետևանքով կորցրել է լսողությունը (այդ ժամանակ նա վեց ամսական էր):

Ներկայացման սցենարի հեղինակը «Մեղվիկի» տնօրեն Վեհանուշ Հովհաննիսյանն է, որը գրում է ոչ միայն տեքստերը, այլ հաճախ նաև երաժշտությունը: Նա ասում է, որ այս ներկայացման սցենարի հեղինակը կարող էր լինել ամեն մի գյումրեցի:

«Այս ներկայացման միջոցով մենք պարզապես փորձում ենք հաղորդել գյումրեցիների տրամադրությունները, մեր ավանդույթները, սովորույթները, երգերը: Եվ, իհարկե, մենք ամեն կերպ ձգտում ենք շեշտելու, որ Գյումրիի բնակիչների համար անհաղթահարելի խնդիրներ չկան», ասում է Վեհանուշը:

Երկրաշարժի ժամանակ Վեհանուշը կորցրել է ծնողներին: Կենտրոնանալով սեփական վշտի վրա՝ նա շատ թույլ էր արձագանքում իր շրջապատում կատարվող դեպքերին:

«Ես այն ժամանակ 40 տարեկան էի, սակայն շատ ծանր տարա ծնողներիս մահը: Բայց հետո միանգամից հավաքեցի ինձ. աստվա՛ծ իմ, եթե ինձ՝ մեծահասակ կնոջ համար այդքան դժվար է, հապա որքա՜ն դժվար պետք է լինի այն մանուկների ու դեռահասների համար, որոնք որբացել են մի ակնթարթում», վերհիշում է նա:
ՙՄեղվիկ՚ տիկնիկային թատրոնի պատանի դերասաններ Լուսինե Զաքարյանը և Արամ Բաղդասարյանը

Այսօր նա հոգ է տանում ավելի քան 300 երեխաների մասին: Նրանք բոլորը «Մեղվիկի» սաներն են, և նշանակում է ժրաջան մեղուների նման աշխատում են՝ քանդակում են, նկարում են, երգում են, խաղում են ներկայացումներում...

Կան նաև երջանիկ ավարտով պատմություններ: Մոտ 10 տարի առաջ Վեհանուշին հայտնում են, որ կայարանամերձ հրապարակում կա մի յոթ տարեկան շատ կեղտոտ ու փսլնքոտ տղա, որը շշով օղի է խմում և օրվա հաց է վաստակում Գյումրի-Արտաշատ էլեկտրագնացքում: Պարզվում է, որ տղայի մայրը բանտարկված է գողության համար, իսկ հայրը մեկնել է Ռուսաստան՝ թողնելով երեխային բախտի քմահաճույքին:

«Չեմ ուզում պատմել, թե որքան դժվար էր նրան վերադաստիարակելը, թե ինչ հայհոյանքներ էր նա թափում մեր գլխին, մինչ մենք փորձում էինք ճիշտ ուղու վրա դնել նրան, - ասում է Վեհանուշը: - Թերևս այս դեպքում էլ օգնության հասավ արվեստը: Մի անգամ տղուկը լսեց իմ գրած «Մայրիկ» երգը ու ցանկացավ երգել այն, իսկ հետո ձայնագրեց և ուղարկեց բանտ իր մորը»:

Վեհանուշը չի ասում տղայի անունը, որովհետև նա այժմ արդեն աշխատում է Գյումրիի լավագույն հյուրանոցում և արժանապատիվ կյանք է վարում:

Հայաստանի հնագույն լրագրերից մեկի՝ ավելի քան 80 տարեկան «Բանվոր ԿումայրÇ» թերթի խմբագրությունում նույնպես խոսում էին արժանապատիվ կյանքի մասին: Թերթի 14 աշխատակիցներ զոհվել են՝ մնալով ավերակների տակ: Թերթի խմբագիր Աղասի Աբրահամյանը երկրաշարժի ժամանակ շենքից դուրս է լինում. ուղղված է լինում կահույքի գործարան ռեպորտաժ անելու: Փլվում են և՛ գործարանի, և՛ խմբագրության շենքերը:

Այսօր խմբագրատունը բոլորովին զուրկ է կահավորանքից: Սենյակի մեջտեղում փայտի վառարան է, որի շուրջն էլ անցնում են ժողովները:

Այն հարցին, թե ինչի մասին է թերթը պատրաստվում գրելու երկրաշարժի 15-րդ տարեդարձին, Աբրահամյանն ասում է, որ հեղինակները սովորականի նման կբերեն իրենց գրած բանաստեղծությունները, և «իհարկե, կգրենք երկրաշարժից հետո քաղաքի կյանքում տեղ գտած փոփոխությունների մասին»:

Աբրահամյանը համաձայն է, որ ժամանակը բուժում է: Սակայն նա գտնում է, որ այն ավելի արագ կբուժեր, եթե կենսապայմաններն ավելի լավը լինեին:

Գյումրիում դժվար է գտնել մի ընտանիք, որին շրջանցել է տարերքի առաջ բերած դժբախտությունը, դժվար է հանդիպել մի մարդու, որը չի ապրել կորստի տառապանքը:
Գյումրիի մոտ 7000 ընտանքիներ դեռ սպասում են նոր բնակարանների

«Մենք պարզապես փորձում ենք չխոսել այդ մասին, որպեսզի չփչացնենք միմյանց տրամադրությունը», ասում է Աղասին:

«Բանվոր ԿումայրÇ» թերթի լրագրողները հաճույքով են լուսաբանում շինարարության հետ կապված թեմաները:

«Լինսի» հիմնադրամի շնորհիվ վերջին տարիներին Գյումրիի, Ախուրյանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի և Գուգարքի բնակիչները ստացել են 3674 նոր բնակարանների բանալիները:

Ներկայացման մեջ տիկնիկները նույնպես խոսում են շինարարության մասին:

«Ձեր քաղաքը շատ փոշոտ է», փռշտալով ասում է արտասահմանից ժամանած տիկինը:

«Դա այն փոշին չէ, քույրի՛կ ջան, դա շինարարության փոշի է: Մենք պատրաստ ենք դիմանալու այդ փոշուն ուրախությամբ, - բացատրում է ՈՒստա Մուկուչը և, դիմելով տիկնոջը, հարցնում է. - լսեք, միգուցե դու՞ք գիտեք, թե ով է այդ Լինսին: Ինչքա՜ն ժամանակ է փնտրում եմ նրան (նույնիսկ չգիտեմ` տղամարդ է, թե կին), որ մի լավ ճակատը համբուրեմ ու մեր Գյումրվա շնորհակալությունը հայտնեմ»:

Այսօր ևս 7000 ընտանիքներ են բանալու սպասում Գյումրիում: Ասում են, որ բարեկարգ բնակարաններ ստացած որոշ մարդիկ չեն շտապում լքել իրենց ժամանակավոր կացարանները:

Համաձայն կառավարության 1999 թվականին ընդունած հմ. 432 որոշման բնակտարածքը բաշխվում է կորցրած տարածքին համարժեք փոխհատուցման սկզբունքով: Սակայն այս տարիների ընթացքում որոշ ընտանիքներ լրացրել են իրենց կորուստները հավելումով: Օրինակ՝ Կարինե Բաղդասարյանի ընտանիքը երկրաշարժից առաջ բաղկացած էր հինգ անդամներից և կարող էր ապրել երկու սենյականոց բնակարանում: Սակայն այսօր ընտանիքը ութ անդամ ունի և այդ պատճառով էլ ապրում է իր երեք սենյականոց «դոմիկում»:

Այնուհանդերձ կրեմագույն, մեղմ վարդագույն և բաց դարչնագույն շենքերը փոխել են աղետի գոտու բնակիչների տրամադրությունը: Այսօր հուսահատություն այլևս չկա: Սակայն չկա նաև լավատեսություն, քանի որ բնակարանից հետո երկրորդ մեծ պրոբլեմն այստեղ աշխատանք գտնելն է:

«Լավ է, որ բնակարան ունենք, բայց չենք կարող ձեռքներս ծալած նստել և ոչինչ չանել: «Լինսին» չի կարող կերակրել մեր երեխաներին ու կահավորել մեր նոր բնակարանները», ասում է 42-ամյա գյումրեցի Սվետլանա Ղազարյանը:

Նույն բանն են ասում «Բանվոր ԿումայրÇ» թերթի աշխատակիցները:

«Գյումրիում չկան արդյունաբերական ձեռնարկություններ, և հետևաբար քիչ են աշխատատեղերը: Գործում են միայն փոքր բիզնեսը և մանրածախ առևտուրը: ՈՒ նաև, փա՜ռք աստծո, շինարարություն է գնում, որի շնորհիվ 4-5 հազար մարդ աշխատանք է ստացել: Մարդկանց հույսերը կապված են հիմնականում շինարարության հետ», ասում է լրագրող Անահիտ Նորիկյանը:

Իսկ խմբագիրը, հիշեցնելով, որ Գյումրիում արտադրությունը վերականգնելու բոլոր փորձերը մատնվել են անհաջողության, բերում է շաքարի գործարանի օրինակը.

«Վեց տարի առաջ գյուղնախարար պ-ն Զադոյանը ապագա գործարանի հիմքում շամպայնի մի շիշ թաղեց: Արդեն տարածք էր հատկացվել, կար նաև 80 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ: Բայց այդ ամբողջ ծրագրից մնաց միայն շամպայնի շիշը»:

Ձմեռը թևակոխած քաղաքի մյուս Ññ³ï³å պրոբլեմը ջեռուցումն է: 58-րդ թաղամասի բնակիչներն ասում են, որ իրենք դատապարտված են ցրտահարվելու, քանի որ ավելի քան 5000 բնակարան ունեցող բնակելի թաղամասին գազ չի մատակարարվելու: Իշխանությունները որոշել են այս տարի ապակենտրոնացնել տարածքի ջեռուցման համակարգը, սակայն ֆինանսների պակասի պատճառով չեն կարողացել կաթսայատներ ապահովել բոլոր թաղամասերի համար:

«Մարդիկ հավանաբար չեն դիմանա այդ ցուրտ բետոնե շենքերում և ստիպված կլինեն լքել իրենց բնակարաններն ու ժամանակավորապես տեղափոխվել քաղաքի մյուս մասերում ապրող իրենց ազգականների ու ընկերների բնակարանները», ասում է Աբրահամյանը:

14 տարի դոկտեմբերի 7-ի մոտենալու հետ պետական պաշտոնյաները, քաղաքական ու հասարակական գործիչները և մամուլը իրենց պարտքն են համարել հրապարակայնորեն նշել Սպիտակի երկրաշարժի տարելիցը, մի երկրաշարժի, որը խլեց ավելի քան 25 հազար մարդկային կյանքեր ու ավելի շատ մարդկանց թողեց առանց կացարանի:

«Աղետի գոտին» դարձել է մեր բառապաշարի շատ գործածական մի մասը: Այն օրերին մենք չգիտեինք, որ շուտով ամբողջ երկիրն է վերածվելու տառապանքի գոտու. պատերազմը Ղարաբաղում, էներգետիկական ճգնաժամը, քաղցած ու ցուրտ ձմեռները արեցին իրենց գործը: Թվում էր, թե «դեկտեմբերը» վերջ չի ունենա:

Բայց նույնիսկ այդ սարսափելի տարիներին ոչ ոք չմոռացավ Սպիտակի երկրաշարժի մասին: Տարելիցը կանոնավոր կերպով նշում էին պետական մակարդակով, սակայն ձգտում էին չայցելելու աղետի զոհերին: Անիմաստ էր այցելել նրանց դատարկաձեռն՝ առանց վերականգնման կոնկրետ ծրագրերի:

Այն օրերին մամուլը հաճախ էր գրում. «Անբարոյական է հիշել աղետի գոտու մասին տարին միայն մեկ անգամ՝ դեկտեմբերի 7-ին՝ այն մոռացության մատնելով մյուս՝ 364 օրերի ընթացքում»:

Աղետի գոտին շինարարության գոտու վերածելու առաջադրանքը սկսեց կոնկրետանալ միայն վերջին տարիներին: Աղետի գոտում շենքերի կառուցումն ու մշակութային օջախների վերականգնումը և դրա
հետևանքով քաղաքի կերպարանափոխումը, նոր կյանքի հայտ են:

Երկրաշարժից հետո մեծացած գյումրեցիների նոր սերնդի պատրաստած տիկնիկները նույնպես այդ մասին են խոսում:

«Բավական է ինչքան վշտացանք ու մռայլվեցինք: Թող աստված ու՛Å տա գյումրեցիներին, և մենք մեր հրաշալի քաղաքն ավելի կգեղեցկացնենք: Ուրեմն եկե՛ք սրանից հետո ուրախանանք»:

Թվում էր, թե այդ խոսքերին հաջորդած կենսախինդ պարեղանակը պետք է քշեր բոլոր կասկածներն ու հոգսերը: Սակայն տարօրինակն այն է, որ որքան գյումրեցիները կատակում են, այնքան մարդ ավելի է տխրում ու հուզվում՝ համակվելով սև դեկտեմբերի հիշողություններով:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Trial of Two Centuries Closes Quietly: No surprises in October 27 verdict

Full story

 

 

Costly Cuts: Forests disappear, firewood prices increase as wood-burning season arrives

Full story

 
 
 
Celebrating Themselves: Day of Disabled marked in Yerevan

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Out of step with the times?

About 100 hardliners marched in Yerevan last Saturday to mark the 83 year anniversary of Armenia becoming a communist country. Many oldtimers wish it were, still.

 

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.