ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 5 , 2003 




Ողբերգությունից եկած սերունդ. դեռահասները գրում են իրենց Գյումրիի մասին



1988 Ãí³Ï³Ý

Տասնհինգ երկար ու ձիգ տարիներ են անցել այն օրից, երբ դեկտեմբերի 7-ը
սևով գրվեց օրացույցում, ավերակ դարձան Հայաստանի երեք մեծ քաղաքները ու որբացան հազարավոր մանուկներ:

Սակայն կյանքը շարունակվեց: Հայ մայրերը, կորցրած երեխաների անունները շուրթներին, հոգու անսահման ուժով, նոր զավակներ ունեցան: Ծնվեց մի նոր սերունդ, հետերկրաշարժյան սերունդը, որը թեև չէր տեսել սարսափելի արհավիրքը, սակայն կրում էր նրա հետևանքները:

Գյումրիում կյանքը բաժանում են երկու հատվածների՝ երկրաշարժից առաջ և հետո: «Առաջ»-ը մտաբերում են երանությամբ, իսկ «հետո»-ն անվերջ արցունքներ են, և միակ բանը, որ ապրելու ուժ է տալիս, երեխաների բերած ուրախությունն է ու գյումրեցու անսպառ հումորը:
2003 Ãí³Ï³Ý

Երկրաշարժից հետո ծնված մանուկներն արդեն դեռահասներ են: Նրանք աչք են բացել ավերակներում, իսկ նախկին գեղեցիկ քաղաքի մասին լսել են միայն ծնողների պատմություններից: Այդ սերնդի մի քանի ներկայացուցիչներ «ԱրմենիաՆաուի» խնդրանքով շարադրել են իրենց մտքերը՝ գրելով Գյումրիում իրենց առօրյա կյանքի ու իրենց երազանքների մասին:

«Երբ ես ծնվեցի, գեղեցիկ Գյումրին՝ բազմաթիվ շենքերով ու արվեստի օջախներով վերածվել էր հողակույտի, - գրում է 14-ամյա Արթուր Ղուկասյանը: - Մանկությունս անցել է Գյումրվա հիանալի այգում, որը, սակայն, դարձել էր երկաթե դոմիկների հավաքատեղի, շրջապատող ամեն ինչ հիշեցնում էր ավերիչ երկրաշարժը»:
ՙ...շրջապատող ամեն ինչ հիշեցնում էր ավերիչ երկրաշարժը՚

Անի Հակոբյանն իր շարադրությունը սկսել է մի ինքնատիպ նախադասությամբ. «Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, բայց երբ փոքր էի, չէի սիրում»: Այս մանկական անկեղծ խոստովանությանը հետևում է բացատրությունը.

«Չէի սիրում, որովհետև, քանդված էր, խաղում էինք այնտեղ, որտեղ ժամանակին երեխաներ էին մահացել... Բայց, մեծանալով, հասկացա, թե ինչ մեծ ուժ է պարունակում Գյումրին, ինչպիսի հայրենասիրությամբ ու հումորով են օժտված գյումրեցիները»: Անին երազում է դառնալ «աշխարհահռչակ լրագրող, որպեսզի ամբողջ աշխարհին ասեմ, թե ինչ երկիր է Հայաստանը, և ինչ հրաշալի քաղաք է իմ Գյումրին»:

14-ամյա Հայարփի Հովսեփյանը և նրա երկվորյակ քույր Սիրարփին ծնվել են երկրաշարժից 5 ամիս հետո, «դոմիկ-հիվանդանոցում», ապրել են «դոմիկում» և սովորել են «դոմիկ-դպրոցում»:
ՙԿուզենայի մեր քաղաքը տեսնել կանգուն՚

«Երբ ոտք դրեցինք մեր նոր, քարաշեն դպրոցը, կարծես մտանք մի դրախտ, որտեղ իշխում են բարությունն ու հոգատարությունը», գրում է Հայարփին:

Երկրաշարժից մի քանի տարի հետո ընտանիքին նոր դժբախտություն է պատահել. Ղարաբաղում Շուշիի ճակատամարտում զոհվել է աղջիկների հայրը:

«Մայրս չի աշխատում, հայր չունեմ, հայրիկիս գրեթե չեմ հիշում, մենք փոքր էինք, երբ նա մեկնեց կռվի: Դժվար է առանց հայրիկի, բայց ես հպարտ եմ, որ նա հանուն իր ազգի ու հայրենիքի է զոհվել, - գրում է Հայարփին, իսկ շարադրության վերջում արտահայտում է իր բաղձալի երազանքը. - երազում եմ մեր քաղաքը տեսնել կանգուն, ցանկանում եմ, որ ժողովրդի վիճակը բարելավվի, ստեղծվեն աշխատատեղեր, և, ամենա-
կարևորը, որ երբեք-երբեք պատերազմ չլինի»:
ՙ...դրանք նախանձելի տարիներ չէին՚

Հայարփիի քույրը նույնպես երազում է խաղաղության մասին, սակայն ավելի մանրամասն է նկարագրում երկրաշարժին հաջորդած տարիները՝ իր մանկության տարիները:

«Երկրաշարժի մասին հիշում են այսօր և միշտ կհիշեն: Որքա՜ն մանուկներ մնացին առանց ծնողների: Ցուրտ, սառնամանիք, առանց էլեկտրականության, առանց վառելիքի ու անտուն: Ես փոքր էի, բայց իմ աչքերում դեռ կան այդ պատկերները, հավատացե՛ք, նախանձելի տարիներ չէին ... »:

Սիրարփիի համար կյանքն այնքան էլ հետաքրքիր չէ. «Դպրոցից տուն, տնից դպրոց, երազում եմ սովորել Երևանում և այնպե՜ս կուզեի լինել ԱՄՆ-ում... »:

Նրա բազմազան երազանքների շարանն ավարտվում է այսպես. «Թող սերն ու խաղաղությունը թագավորեն աշխարհում, որ ինձ նման անհայր ոչ ոք չմեծանա»:

13-ամյա Նոնա Ասատրյանի ծնունդն արևի շող էր խորը սգի մեջ գտնվող նրա ընտանիքի համար:

«Երկրաշարժը խլել է իմ երկու եղբայրների կյանքը: Մայրս ասում է, որ եթե ես չծնվեի, ինքը կխելագարվեր», գրում է Նոնան: Նրա խոսքերով իր ծնողները շատ մեծ հույսեր են կապել իր եղբայրների հետ, բայց, ավա՜ղ, այսօր ինքը միակն է, որ պետք է արդարացնի այդ հույսերը. «Ես ամեն ինչ կանեմ, որ չհիասթափեցնեմ ծնողներիս», գրում է նա:

Նոնան չի ցանկանում լքել իր քաղաքը, ասում է, որ միայն կսովորի ու կվերադառնա: «ՈՒզում եմ լավ բժիշկ դառնալ, այստեղ այնքա՜ն կարիք կա բժիշկների: Ես սիրում եմ իմ քաղաքը ու այստեղ եմ մնալու», գրում է Նոնան:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Trial of Two Centuries Closes Quietly: No surprises in October 27 verdict

Full story

 

 

Costly Cuts: Forests disappear, firewood prices increase as wood-burning season arrives

Full story

 
 
 
Celebrating Themselves: Day of Disabled marked in Yerevan

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Out of step with the times?

About 100 hardliners marched in Yerevan last Saturday to mark the 83 year anniversary of Armenia becoming a communist country. Many oldtimers wish it were, still.

 

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.