|
Èdzݳ
²Õ³ç³ÝÛ³ÝÁ
ëÇñáõÙ
¿ ÑÛáõë»É,
ãÇ ëÇñáõÙ,
»ñµ Çñ»Ý
÷³Ëëï³Ï³Ý
»Ý ³Ýí³ÝáõÙ
|
Լիանա Աղաջանյանը չի հիշում, թե ինչպես է հյուսել
սովորել: Թվում է, թե դա էլ է այն բաներից, որ հայ
աղջիկները պարզապես անում են:
Սակայն նա հիշում է, որ մեծացել է մի վայրում,
որն այնքան անապահով էր դարձել, որ իր ընտանիքն
ի վերջո ստիպված էր լքել այն:
Լիանան փախստական է, մի բառ, որ նա չի սիրում,
որովհետև շատերն այն հոմանիշ են դարձրել «օտար»
կամ ավելի վատ իմաստ ունեցող բառի: Դա մի բառ է,
որը սովորաբար բնութագրում է ոչ սեփական մեղքով
ծայրահեղ իրավիճակում հայտնված մարդկանց:
1992 թվականին, երբ նրա հայրենի Շահումյանը ռմբակոծվում
էր (այժմ Շահումյանը վերահսկում են ադրբեջանական
ուժերը), Լիանայի ընտանիքը մի քանի ամիս ապրում
էր սեփական տան նկուղում: Հետո տեղափոխվեց Ռուսաստան:
Լիանան այդ ժամանակ 14 տարեկան էր:
17 տարեկանում Լիանան տեղափոխվում է Երևան հորեղբոր
ընտանիքում ապրելու: Այժմ նա առանձին ապրում է Շենգավիթում
գտնվող մեկ սենյականոց բնակարանում: Երբ իրեն միայնակ
է զգում, գնում է ազգականների մոտ, իսկ երբ պարզապես
մի բանով զբաղվելու կարիք է զգում, հյուսում է:
«Շահումյանում գրեթե բոլորը հյուսում էին, - ասում
է Լիանան. - տատիկներս, ազգականներս... Ինձ դուր
է գալիս տարբեր բաներ հյուսել` գուլպա, շարֆ, մանկական
հագուստ»:
Իսկ հոկտեմբերից` բարձի երեսներ և Ծննդյան տոների
նախշեր:
Լիանան մեկն է Ադրբեջանի հայկական (նախկինում)
գյուղերի այն 10 կանանցից, որոնց Փախստականների
նորվեգական խորհուրդը (ՓՆԽ) ընդգրկել է հյուսքի
իր ծրագրում: Խորհուրդը հույս ունի, որ ծրագիրը
կվերաճի ձեռնարկության:
Անցյալ երկուշաբթի օրվանից այդ կանանց աշխատանքները
ներկայացված են Երևանում բնակվող արտասահմանցիների
և արդի հովերիÝ հետևոÕ տեղացիների
սիրած «Արտբրիջ» սրճարանի և գրախանութի տարածքում:
Սրճարան-գրախանութը համագործակցում է ՓՆԽ-ի հետ`
աջակցելով փախստական կանանց հյուսած տոնական իրերի
վաճառքին:
Փախստական կանայք դժվար թե ակնկալեին, որ իրենց
աշխատանքները երբևէ կարող են հայտնվել նման վայրում:
Այդ գաղափարը պատկանում է ՓՆԽ-ի տնօրեն Թիմ Սթրեյթին,
որը մինչև երեք տարի առաջ Հայաստան տեղափոխվեÉը
աշխատել է Շրի Լանկայում, Հնդկաստանում և Բանգլադեշում`
օգնելով «այլընտրանքային առևտրի», կամ «առևտուր`
ոչ օգնություն» ծրագրի իրականացմանը:
Ծանոթանալով Հայաստանում բնակվող փախստականների
թշվառ կենսապայմաններին` Սթրեյթը որոշել է կիրառել
իր փորձը` նախաձեռնելով մի ծրագիր, որը կոչված է
ֆինանսական եկամուտ ապահովելու ավանդական հայկական
արհեստներով զբաղվող կանանց:
|
î³ëÁ
ϳݳÝó
³ß˳ï³ÝùÝ»ñÁ
Ý»ñϳ۳óí³Í
»Ý ºñ¢³ÝáõÙ
µÝ³ÏíáÕ
³ñï³ë³ÑÙ³ÝóÇÝ»ñÇ
³Ù»Ý³ëÇñ³Í
ëñ׳ñ³ÝáõÙª
§²ñïµñÇçáõÙ¦
|
«Փախստական կանանց մեծ մասը տարեց են, - ասում
է Սթրեյթը, - և ես մտածեցի. «Ինչո՞վ են զբաղվում
տարեց կանայք: Նրանք հյուսում են»»:
Եվ Սթրեյթը մի խումբ հավաքեց ՓՆԽ-ի հետ համագործակցող
կազմակերպությունների աշխատակիցներից, և նրանք սկսեցին
չափչփել երևանյան պահեստները` փնտրելով բարձրորակ
բրդյա թել բարձի երեսներ հյուսելու համար: Իսկ խումբը,
ի միջի այլոց, բաղկացած էր տղամարդկանցից:
«Դա նաև շատ հետաքրքիր կողմնակի արդյունք ունեցավ,
- ասում է Սթրեյթը. - երեք հայ տղամարդիկ բավականին
շատ բան սովորեցին հյուսելու մասին»:
ՓՆԽ-ն Հայաստան է եկել բնակարաններ կառուցելու
առաքելությամբ (ներկայումս այն ավարտում է Բաքվի
և Շահումյանի փախստականների համար նախատեսված 66
առանձնատնով ավանի կառուցումը): Սակայն ՓՆԽ-ի ծրագիրը
չի նախատեսում օժանդակություն հյուսքի ծրագրի նման
«միկրովարկային» ծրագրերին: Եվ Սթրեյթը իր անձնական
գումարներից է հատկացնում 1000 դոլար բրդյա թել
գնելու համար («Բայց ծրագիրը կվերադարձնի գումարը,
- ասում է Սթրեյթը: - Մենք ուզում ենք, որ նրանք
սեփական ոտքերի վրա կանգնեն»):
Սթրեյթի հավաստմամբ մարդիկ այստեղ ընդհանուր առմամբ
չեն պատկերացնում փախստականների վիճակը: Նա հույս
ունի, որ ներկայացնելով այս կանանց իրենց հյուսքի
միջոցով, իրենք հնարավորություն են տալիս և՛ արվեստի
մարդկանց, և՛ այդ հյուսված իրերի գնորդներին ավելի
լավ ճանաչել կանանց:
(Սթրեյթն ասում է. «Երբ մարդիկ ինձ հարցնում են,
թե ինչով ենք մենք զբաղվում այստեղ, ես ասում եմ.
«Բնակարաններ ենք կառուցում Ադրբեջանից փախստականների
համար»: Նրանք ասում եմ. «Դուք նկատի ունեք ադրբեջանցիների
համար», և ես ասում եմ. «Ո՛չ, Ադրբեջանի հայերի
համար»: )
Նախատոնական վաճառքի համար Լիանան և մյուս կանայք
պատրաստել են բարձեր բնորոշ տոնական զարդանախշերով
(ինչպես նաև շատ տարածված հայկական նռնազարդերով):
Ընդհանուր առմամբ 75 գործեր կցուցադրվեն «Արտբրիջում»
և «Արմենիա» հյուրանոցի շաբաթօրյա ծննդյան շուկայում:
Բարձերն արժեն 25 դոլար (Լիանան ասում է, որ մեկ
բարձը պատրաստում են երկու օրում): Հյուսող կանայք
և ծրագրի աշխատակիցները աշխատավարձ են ստանում:
Սթրեյթն ասում է, որ յուրաքանչյուր բարձից մնում
է մոտ 4,5 դոլար շահույթ, որը նորից ներդրվում է
ծրագրի մեջ: Նա հույս ունի, որ հյուսողներն ի վերջո
կհիմնեն սեփական հասարակական կազմակերպությունը
(ՀԿ) և կդառնան ինքնաբավ:
«Կանայք անընդհատ հարցնում են ինձ. «Ծրագիրը ե՞րբ
է ավարտվելու», և ես ասում եմ նրանց. «Դա կախված
է ձեզնից, դու՛ք պետք է որոշեք», - ասում է Սթրեյթը:
- Սերմերը ցանված են, և հուսով եմ, որ դրանք ծիլեր
կտան»:
ՈՒ թեև գաղափարը նոր է, այն հին պրոբլեմ է լուծում:
Սթրեյթը ասում է. «Մենք գնում ենք գյուղեր, և
մարդիկ ասում են. «Տունը լավն է, կտեղափոխվենք,
բայց լավ կլիներ աշխատանք ունենայինք»»:
Սթրեյթը և ՓՆԽ-ն հույս ունեն, ինչպես նա գրում
է ցուցահանդես-վաճառքի կապակցությամբ հրապարակված
բրոշյուրում, որ «մոտ ապագայում այս կանանց վրա
կնայեն որպես ուժեղ, եռանդուն մարդկանց, ինչպիսին
որ նրանք կան իրականում, և ոչ թե նրանց կպիտակեն
«փախստական» բառով` իր բացասական համիմաստով»:
Հյուսող կանանցից վեցը Շահումյանից են, չորսը`
Բաքվից: Բայց` «Ես հայ եմ, - ասում է Լիանան, -
իսկ հայը որտեղ էլ լինի, նրա հայրենի տունը Հայաստանն
է»:
Նա ասում է, որ Ռուսաստանում իրեն «կես հայ» էր
զգում: Բայց անգամ իր հայրենի երկրում իրեն պիտակ
են կպցնում: Օրինակ` նրա հաճախած մշակույթի տանը
կա երկու երգչախումբ, մեկը կոչվում է «փախստականների
համար»:
«Երբ ասում են՝ «Իսկ հիմա կերգի փախստականների
երգչախումբը», դա հնչում է մի տեսակ... կարծես մի
տեսակ բաժանում լինի», ասում է Լիանան:
Սթրեյթը հույս է հայտնում, որ Լիանայի երիտասարդությունն
ու եռանդը նրան կդարձնեն առաջնորդ ՀԿ-ի ստեղծման
գործում, սակայն նա զգուշանում է պնդելուց, որ կանայք
գործեն ՓՆԽ-ից անկախ:
«Դա պետք է նրանց ցանկությունը լինի, - ասում
է Սթրեյթը: - Նրանք պետք է որոշեն, որ դա լավ գաղափար
է, և հետո իրենք էլ իրականացնեն»:
Նա հույս ունի, որ ցուցահանդես-վաճառքի հաջողությունը
կքաջալերի կանանց:
«Պատկերացնու՞մ եք, թե ինչքան լավ կլիներ, եթե
Կոնեկտիկուտում կամ որևէ այլ վայրում կորած մի փոքրիկ
խանութի որևէ հաճախորդ այս կանանց պատվեր տար, -
ասում է Սթրեյթը: - Նրանք կհամոզվեին, որ այս ծրագիրը
կարող է աշխատել և ոչ թե դառնալ հերթական ողորմություն»:
Շահագրգիռ հաճախորդները կարող են ծանոթանալ աշխատանքների
մանրամասն լուսանկարներին: Արտերկրյա առաքումների
դեպքում աշխատանքների գնի վրա կավելացվի առաքման
ծախսը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող
եք դիմել մեր շաբաթաթերթին` info@armenianow.com,
կամ ՓՆԽ-ին` tstraight@nrc.am:
|