ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




Մարզական ակնարկ. ֆուտբոլ, շախմատ


Ֆուտբոլ (բարձրագույն խումբ)

Muradyan (center) left for the Netherlands.Ապրիլի 1-ին Իսպանիայի հավաքականին 0-5 հաշվով պարտվելուց հետո, Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Կարեն Մուրադյանը թիմի հետ Հայաստան չի վերադարձել: Մուրադյանը լքել է թիմը, որպեսզի մեկնի Նիդեռլանդներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ փորձելու է Մուրադյանին վերադարձնել Հայաստան:

Այդ ընթացքում թիմերը պատրաստվում են Հայաստանի ազգային գավաթի կիսաեզրափակիչ փուլի խաղերին: Մայիսի 17-18-ին «Փյունիկը» խաղալու է «Բանանցի», «Շիրակը»՝ «Միկայի» հետ, իսկ երկրորդ փուլի խաղերը տեղի կունենան հաջորդ շաբաթ:

Շախմատ (ՖԻԴԵ-ի գործակիցների աղյուսակ)

Համաձայն 2003 թվականի ապրիլին ՖԻԴԵ-ի հրապարակած գործակիցների աղյուսակի, աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում են նաև չորս հայ շախմատիստներ, իսկ 50 լավագույն շախմատիստուհիների թվում՝ մեկ հայ շախմատիստուհի:

Հայ լավագույն շախմատիստների ցուցակը գլխավորում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Նա աշխարհում 13-րդն է՝ 2703 միավորով:

Համաձայն ապրիլյան աղուսակի, երկրորդ լավագույն հայ շախմատիստը գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է՝ 2663 միավորով (38-րդը ՖԻԴԵ-ի աղյուսակում):

Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը 54-րդ տեղում է՝ 2638 միավորով: Իսկ 100 լավագույնների մեջ հայ շախմատիստների ցուցակը եզրափակում է գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ 2606 միավորով: Նա 91-րդ տեղում է:

Լավագույն շախմատիստուհին Լիլիթ Մկրտչյանն է, որը զբաղեցնում է 41-րդ տեղը:


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.