Շախմատ (ՖԻԴԵ-ի գործակիցների աղյուսակ)
Համաձայն 2003 թվականի ապրիլին ՖԻԴԵ-ի հրապարակած
գործակիցների աղյուսակի, աշխարհի 100 լավագույն
շախմատիստների թվում են նաև չորս հայ շախմատիստներ,
իսկ 50 լավագույն շախմատիստուհիների թվում՝ մեկ
հայ շախմատիստուհի:
Հայ լավագույն շախմատիստների ցուցակը գլխավորում
է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Նա աշխարհում
13-րդն է՝ 2703 միավորով:
Համաձայն ապրիլյան աղուսակի, երկրորդ լավագույն
հայ շախմատիստը գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է՝
2663 միավորով (38-րդը ՖԻԴԵ-ի աղյուսակում):
Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը 54-րդ տեղում է՝
2638 միավորով: Իսկ 100 լավագույնների մեջ հայ շախմատիստների
ցուցակը եզրափակում է գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝
2606 միավորով: Նա 91-րդ տեղում է:
Լավագույն շախմատիստուհին Լիլիթ Մկրտչյանն է,
որը զբաղեցնում է 41-րդ տեղը:
|