ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ես ուզում եմ ասել ձեզ, թե դուք ովքեր եք:

Եվ որտեղ եք բնակվում, և քանիսն եք, և ինչ եք կերել այս առավոտ նախաճաշին: Համաձայն եմ, վերջինը ես հնարեցի, սակայն կարող եմ պատասխանել մյուս երեք հարցերին՝ շնորհիվ «ԱրմենիաՆաուի» այցելուների մասին տեղեկատվությանը, որ մենք ստանում ենք հասցեավորման ծառայությունից (tracking service):

Այն հետաքրքիր է ընթերցանության համար և թույլ է տալիս իսկապես ցույց տալ ինտերնետի՝ որպես հաղորդակցման միջոցի, եզակի կարողությունը, որը հնարավորություն է տալիս միավորել մարդկանց, որոնք այլապես չէին կարող իրենց իրար կապող օղակ ստեղծել:

Անցյալ ամիս ձեզնից 25 հազարն այցելել են «ԱրմենիաՆաուի» էջը, մեծ մասը՝ ավելի քան մեկ անգամ, հաճախ մի ժամ կամ ավելի ծախսելով մեր լրագրողների լրատվական կամ այլ հոդվածները կարդալու համար: Ուշադրությունը գրավող մեծաթիվ փոքր գայթակղությունների այս դարաշրջանում բավականին հաճելի է գիտակցել, որ ձեզ դուր է գալիս մեզ հետ ժամանակ անցկացնել:

Դուք ապրում եք 93 երկրներում՝ ներկայացնելով մարդկային մշակույթի ողջ բազմազանությունը, սակայն հետաքրքրվում եք իրադարձություններով իր տասնամյակը դեռ նոր բոլորած մի փոքրիկ հանրապետությունում:

Ձեր մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում, ինչը միանգամայն հասկանալի է, քանի որ այնտեղ է գտնվում ամենամեծ սփյուռքահայ գաղութը, որը նաև ամենահագեցածն է ինտերնետային կապի առումով: «ԱրմենիաՆաուն» ընթերցողներ ունի ԱՄՆ-ի 46 նահանգներում: Մեզ դեռ չեն «հայտնաբերել» Միսիսիփիում, Նեբրասքայում, Վայոմինգում և Մոնթանայում:

Սահմանի մյուս կողմում՝ Կանադայում, մեզ կարդում են ինը կանադական պրովինցիաներում, իսկ ամենից շատ՝ Օնթարիոյում և Քվեբեքում: Մենք ընթերցող ունենք նույնիսկ Յուքոնի տարածքում և շատ շնորհակալ կլինեինք, եթե դուք մի երկու տողով հայտնեիք մեզ, թե ինչպես է հայ մարդն ապրում այդ հեռու անկյունում:

Անցյալ ամիս «ԱրմենիաՆաուն» այցելել են ընթերցողներ առնվազն 40 եվրոպական երկրներից: Ամենաշատ ընթերցող ունի Միացյալ Թագավորությունը (հուրախություն ինձ՝ բրիտանացուս), որին հաջորդում են Նիդեռլանդները և Գերմանիան: Հաջորդը, որքան էլ զարմանալի է, Շվեդիան է, որից հետո՝ Ֆրանսիան և Ռուսաստանը:

«ԱրմենիաՆաուի» մեր փառասիրական ծրագրերից մեկը սայթի ռուսերեն տարբերակն է, որպեսզի կարողանանք ավելի լիարժեք կերպով բավարարել Ռուսաստանի հայության այս մեծ և ավելի ազդեցիկ դարձող համայնքի կարիքները: Հետաքրքիր է, որ բացի եվրոպական մեծ երկրներից, մենք երկրպագուներ ունենք նաև Մոնակոյում, Ֆարերյան կղզիներում և Վատիկանում:

Հասցեավորման մեր ծառայությունը Հայաստանը մտցրել է Ասիայի մեջ, որտեղ այն գլխավորում է մեր ընթերցողներն ունեցող 34 երկրների ցանկը: Հայաստանին հաջորդում են Արաբական Միացյալ Ամիրայությունները, Թուրքիան և Իրանը:

Այս ամենը բավականին տրամաբանական է: Սակայն ինչպե՞ս բացատրել 18 այցելուները Հյուսիսային Կորեայից, որը, ինչպես ենթադրվում է, փակ հասարակություն է՝ ինտերնետային մուտքի խիստ վերահսկողությամբ: Կամ էլ, որ Թայվանում ավելի շատ ընթերցողներ են գրանցվել, քան Հնդկաստանում: Հետաքրքրիր է նաև, որ «ԱրմենիաՆաուն» ընթերցողներ ունի նույնիսկ Ադրբեջանում:

Ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից և ողջունել մեր ընթերցողներին Նեպալում, Կաբոջայում և Մոնղոլիայում: Լրագրողներին հազվադեպ է հնարավորություն ընձեռվում նման ողջույն ուղարկել մեկ նախադասությամբ:

Եգիպտոսը գլխավորում է աֆրիկյան այն ութ երկրների ցանկը, որտեղ մենք ընթերցողներ ունենք, սակայն անսովոր է պարզել, որ մեզ շատ են կարդում նաև Մավրիկիայում, որն այդ ցուցակում գրավում է երկրորդ տեղը: Ակնհայտորեն շատ ավելի հեշտ է ընկալել, որ Լատինական Ամերիկայի յոթ երկրների մեջ մենք ամենամեծ ժողովրդականությունն ենք վայելում Ուրուգվայում:

Իր արժանի տեղն ունի նաև Ավստրալիան, որտեղ յոթ անգամ ավելի շատ ընթերցողներ կան, քան հարևան Նոր Զելանդիայում:

Ձեր կյանքը և առօրյան նույնքան բազմազան են, որքան այն երկրները, որտեղ բնակվում եք: Սակայն «ԱրմենիաՆաուի» շուրջ ձեզ միավորում է երկրագնդի այս փոքրիկ անկյունի կյանքի մասին գիտելքների ծարավը:

Այն փաստը, որ դուք անընդհատ վերադառնում եք մեր էջ, ենթադրում է, որ մենք ինչ-որ ճիշտ բան ենք անում, և դուք մեր արածն օգտակար եք համարում: Եվ այս ամենը հանգեցնում է հետևյալին:

Մենք ուզում ենք, որ ձեր թիվն ավելի մեծանա: Մենք ուզում ենք, որ ընթերցողների այս համայնքը բարգավաճի, որպեսզի մեր էջին միանալիս դուք իմանաք, որ աշխարհում հազարավոր համախոհներ ունեք, ովքեր կիսում են ձեր խանդավառ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Եթե ձեզնից յուրաքանչյուրն ընդամենը մեկ այլ մարդու խորհուրդ տա աչքի անցկացնել «ԱրմենիաՆաուն» հաջորդ ամսվա ընթացքում, ապա մեր այցելուների թիվը կկրկնապատկվի: Եթե ձեզ դուր է գալիս այն, ինչ կարդում եք, ապա կիսվեք ձեր մտքերով ուրիշների հետ:

Մոտավորապես մեկ ամսից ես կհայտնեմ ձեզ, թե ձեզնից քանիսն են ընդունել այս մարտահրավերը:


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.