ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




«Անվերապահորեն կատարել...». Ռոբերտ Քոչարյանը սկսում է իր երկրորդ ժամկետը


Կառավարության տանը չորեքշաբթի օրը կայացած ինոգուրացիայով նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսեց պաշտոնավարման իր երկրորդ ժամկետը:

48-ամյա նախագահին և նրա ընտանիքին ուղեկցեցին դեպի արարողության վայր ժամը 13-ին, որտեղ նրանց դիմավորեցին քաղաքական և հոգևորական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ներկայությամբ նախագահն իր ձեռքը դրեց Մատենադարանից բերված 7-րդ դարի աստվածաշնչի վրա և տվեց իր երդումը.

«Անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքները և հիմնական ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի»:

Հայ եկեղեցու հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսն իր օրհնանքը տվեց նախագահին՝ գովաբանելով Քոչարյանի ծանրակշիռ ներդրումները Հայաստանի անկախության վերականգնման գործում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Արարողությանը ներկա էին կառավարության անդամներ, արտասահմանյան դեսպաններ և պատգամավորներ, ինչպես նաև Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, Ռուսաստանի Պետական դումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովը և ռուս նվագավար Վլադիմիր Սպիվակովը:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նախապատրաստված էր լրատվական սենյակ, որտեղից նրանք կարող էին հետևել արարողությանը հեռուստաէկրանների միջոցով:

Իր մոտ յոթ րոպե տևած ուղերձում նախագահն իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին նրա միասին աշխատելու կոչին և իրենց վստահության քվեն տվեցին իրեն: Նա ասաց, որ մարդկանց հետ անմիջական և ակտիվ շփումը նախընտրական արշավի ընթացքում հետաքրքիր հնարավորություն էր իր համար:

The President swore oath on an ancient Bible and the Constitution.«Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է ժողովրդի և պետության համար: Բայց ընտրություններն ավարտվում են, և նորից սկսվում է ամենօրյա աշխատանքը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ», - ասաց նա:

Աշխատանքն ինոգուրացիայի ուղերձի հիմնական թեման էր:

«Մեր բոլոր խնդիրների լուծման բանալին մեկն է՝ աշխատանք, - ասաց Քոչարյանը, - Աշխատանքն է, որ ապահովելու է երկրի տնտեսական վերելքը և յուրաքանչյուրիս բարեկեցությունը: Ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին՝ տրամադրվել խաղաղ և ստեղծարար աշխատանքի: Ավելի նախաձեռնող և համարձակ լինել հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում: Միջին խավը վերևից չի ստեղծվում: Դա կարող եք անել դուք»:

Ուղերձում նաև նշվեց, որ կոռուպցիայի, կլանայնության և հովանավորչության դեմ պայքարը պետք է առաջնահերթ դառնա կառավարության աշխատանքում: Այդ պայքարի արդյունավետությունը կախված կլինի իշխանությունների քաղաքական կամքից և ժողովրդի քաղաքացիական ակտիվությունից:

Նախագահը նշեց, որ այս և շատ այլ խնդիրների լուծումները մեծապես կախված կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրություններից՝ ավելացնելով, որ գալիք ամիս կայանալիք ընտրությունները պետք է անցնեն նվազագույն խախտումներով:

Եզրափակելով իր խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. - «Հարգելի հայրենակիցներ, ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պարտավորությունները՝ ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ պատմական պատասխանատվություն: Ազգային շահերի հետապնդումը, մեր ժողովրդի դարավոր իղձերի քայլ առ քայլ իրականացումը, անկախ, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանի կերտումն այլընտրանք չունեն: Խոսքս ավարտում եմ այն հավատով, որ հինգ տարի հետո հաշվետու եմ լինելու ժողովրդին՝ նրա հույսերը և մեծ վստահությունն արդարացրած»:

Նախագահի ելույթի ընթացքում Երևանի կենտրոնական փողոցները փակված էին ոստիկանության կողմից՝ դեպի Կառավարության շենք ընդդիմության երթը խոչընդոտելու համար:

Ավելի վաղ հազարավոր մարդիկ հավաքվել էին Մատենադարանի մոտ ինոգուրացիայի դեմ բողոքելու համար: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը կարդաց մի ուղերձ, որը կոչ էր անում պատգամավորներին չմասնակցել «կեղծիքների միջոցով ընտրված» նախագահի ինոգուրացիային :

Dignitaries congratulated the President and his wife,  Bella.Հանրահավաքի մասնակիցներին չհաջողվեց հասնել Կառավարության շենք: Ոստիկանության հետ ունեցած բախումների հետևանքով արձանագրվել են վիրավորներ և ձերբակալվածներ:

Արարողությունը բոյկոտի էին ենթարկել Քոչարյանի հիմնական մրցակից Ստեփան Դեմիրճյանը և 48 պատգամավորներ:

«Նախագահական ընտրությունների ընթացքում կատարված զանգվածային խախտումները լուրջ կասկածներ են հարուցել Քոչարյանի հաղթանակի վերաբերյալ, այդ պատճառով ինոգուրացիայի մասին խոսք անգամ չի կարող լինել», - ասել է Դեմիրճյանը:

Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն արարողությունից հետո ասաց լրագրողներին, որ ցավում է, որ ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէին արարողությանը:

«Եթե նրանք ներկա լինեին, մենք կկարողանայինք ցույց տալ աշխարհին, որ քաղաքակիրթ երկիր ենք, - ասաց Օսկանյանը, - Ցավոք, դա տեղի չունեցավ»:


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.