ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 11, 2003 




Ատիպիկ թոքաբորբ. Հայաստանի առողջապահության համակարգը պատրաստ է դիմագրավել մահացու գրիպին


Don't panic over one sneeze says Asoyan.Այս օրերին փռշտոցը կարող է հատուկ ուշադրության արժանանալ «Զվարթնոց» միջազգային օդակայանում:

Բարձր ջերմաստիճանի կամ գրիպի այլ ախտանիշների ի հայտ գալու դեպքում Հայաստան ժամանած ուղևորները կարող են ենթարկվել բժշկական ստուգման կամ էլ, վատագույն դեպքում, հայտնվել հիվանադանոցային մեկուսարանում՝ բժիշկների աչալուրջ հսկողության ներքո:

Առողջապահության մասնագետները նախազգուշական միջոցներ են ձեռնարկում շնչառական ուղիների սուր բորբոքման՝ ատիպիկ թոքաբորբի դեմ: Ասիական ծագում ունեցող այս հիվանդությունից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 100 մարդ Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:

«Փառք աստծո, առ այսօր հանրապետությունում ատիպիկ թոքաբորբի որևէ դեպք չի գրանցվել, բայց զգուշությունը չի խանգարի, - ասում է հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը, - Եվ ինչպես այլ դեպքերում, մենք պետք է ձեռնարկենք կանխարգելիչ միջոցներ»:

Եվ քանի որ օդակայանը համարվում է ատիպիկ թոքաբորբի մուտքի ամենահավանական անցակետը, հրավիրվել է շտապ խորհրդակցություն, որտեղ քննարկվել է օդանավերի պոտենցիալ վարակված ուղևորների վերահսկման հարցը:

«Մասնագետները վերահսկում են իրավիճակը և որևէ կասկածի դեպքում կմեկուսացնեն հիվանդին», - ասում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:

Արա Ասոյանի հավաստմամբ, վիրուսի դեմ պայքարում «հեծանիվ հնարելու» կարիք չկա:

A Nork hospital has 45 isolation units.«Կարծում եմ, այս հիվանդությունը, ինչպես և շնչառական մյուս վիրուսները, պիտի որ վախենա արևից և այս շոգ եղանակին հեռու մնա մեզանից: Ներկայումս մենք միայն կարող ենք մեր ուժերը կենտրոնացնել և հուսալ, որ հիվանդությունը Հայաստան չի մտնի, - ասում է Ասոյանը, - Այսօր գոհ ենք, որ վարակը Ռուսաստան չի մտել, քանի որ հիմնական վտանգը կարող է Հայաստան թափանցել միայն Ռուսաստանով»:

Դավիդյանցը վստահեցնում է, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, հիվանդանոցները պատրաստ են համապատասխան միջոցներ ձեռք առնել, եթե դրա կարիքն առաջանա:

«Մենք անում ենք այս պայմաններում հնարավոր ամեն ինչ, - ասում է Վլադիմիր Դավիդյանցը, - Եվ պետք չէ խուճապի մատնվել ու նյարդայնանալ ամեն մի փռշտոցից»:

Սակայն որպես նախազգուշական միջոց, առողջապահության նախարարությունը հիվանդության կանխարգելման բնագավառի մասնագետներին զգուշացրել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել:

«Պարբերաբար կհրապարակվեն տեղեկագրեր, որոնք բնակչությանը կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների և կանխարգելիչ միջոցառումների մասին», - ասում է Դավիդյանցը:


  Inside
 

His Name is Armen: Mother still waiting for her son five years after disappearance

Full story

 
 
 
 

Avoiding SARS: Healthcare workers in Armenia on alert for symptoms of deadly flu

Full story

 
 
 
 

Back to the Future: University continues Armenian tradition of engineering specialists

Full story

 





  Photo of the week
  Drawing Criticism
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Drawing Criticism

An exhibition of cartoons has been on display at Moscow Cinema since April 1. It is the first such exhibit in 17 years and not everybody is pleased about whose work was included. Among the aggrieved was this group of young cartoonists whose cartoons were not selected. They rallied outside the cinema Monday, wearing their work.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.