Հայաստանի
ֆուտբոլի ազգային հավաքականի և նոր գլխավոր մարզիչ
Միհայ Ստոյկիցայի համար այս շաբաթը շատ ծանրաբեռնված
էր:
«Եվրո-2004»-ի շրջանակներում վեցերորդ խմբի նախնական
փուլի երկու խաղերում Հայաստանի հավաքականը հաղթեց
Հյուսիսային Իռլանդիայի թիմին և 0-3 հաշվով պարտություն
կրեց Իսպանիայի թիմից: Այդ հանդիպման ժամանակ հայ
ֆուտբոլիստները ցույց տվեցին ավելի լավ խաղ, քան
երևում է վերջնական արդյունքից:
Անցյալ շաբաթ օրը Երևանի Հանրապետական մարզադաշտում
Հայաստանը վաստակեց երեք «եվրո»-միավոր, երբ խաղի
ավարտից չորս րոպե առաջ կիսապաշտպան Արթուր Պետրոսյանը
խփեց իր 10-րդ և այդ խաղում միակ գոլը:
Երեք տարվա մեջ սա Հայաստանի առաջին հաղթանակն
էր:
Չորեքշաբթի օրն ազգային հավաքականը մեկնեց Իսպանիայի
Լեոն քաղաք, որտեղ Անտոնիո Ամիլիվիայի անվան մարզադաշտում
պետք է հանդիպեր վեցերորդ խմբի ուժեղագույն թիմին:
Այն սպասելիքները, որ Իսպանիան ջախջախիչ հաղթանակ
կտանի, չիրականացան, համենայն դեպս առաջին խաղակեսի
ընթացքում, երբ Հայաստանը գոլային մի քանի հնարավորություն
ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք:
Իսպանացիներին, կարծես, շփոթեցրել էին հյուրերի
գրոհները, որոնք շատ մոտ էին հաջողությանը, և դարպասապահ
Ռոման Բերեզովսկու վստահ խաղը:
20-րդ րոպեին հայ ֆուտբոլիստները ստացան խաղի
լավագույն հնարավորություններից մեկը, երբ Արթուր
Ոսկանյանը գնդակը փոխանցեց Արտավազդ Քարամյանին
իսպանացիների դարպասից երկու մետրի վրա: Սակայն
Քարամյանը չկարողացավ սանձել գնդակը:
Առաջին խաղակեսի 0-0 հաշիվը պահպանվեց մինչև 64-րդ
րոպեն, երբ Դիեգո Տրիստանը բացեց հաշիվը, իսկ հինգ
րոպե անց Իվան Էլգյերան խփեց երկրորդ գնդակը: Վերջին
գոլը խփեց Խոակին Սանչեսը լրացուցիչ ժամանակում՝
93-րդ րոպեին:
Հաղթանակից ու պարտությունից հետո Հայաստանը զբաղեցնում
է, ինչպես և անցյալ շաբաթ, 6-րդ խմբի չորրորդ հորիզոնականը,
և դեռ հնարավորություն ունի դուրս գալ «ԵՎՐՈ-2004»-ի
եզրափակիչ փուլ, որը կանցնի հաջորդ տարի Պորտուգալիայում:
|
Խաղ |
Հաղթ. |
Ոչ ոքի |
Պարտ. |
Խփած գնդակներ |
Բաց թողած գնդակներ |
Միավ. |
Իսպանիա |
4 |
3 |
1 |
0 |
10 |
2 |
10 |
Ուկրաինա |
4 |
1 |
3 |
0 |
6 |
4 |
6 |
Հունաստան |
4 |
2 |
0 |
2 |
4 |
4 |
6 |
Հայաստան |
4 |
1 |
1 |
2 |
3 |
7 |
4 |
Հ. Իռլանդիա |
4 |
0 |
1 |
3 |
0 |
6 |
1 |
|