ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 April 4, 2003 




Արտահայտման ազատություն. ցուցահանդեսը ցույց է տալիս իրանցի կանանց ազատագրման ձգտումը


Ազատության թարմ օդը ներս է թափանցում բաց դռնից որոշ իրանցի կանանց համար, որոնց ազատագրված շունչը զգացվում է անցյալ շաբաթ Երևանում բացված ցուցահանդեսում:

«Թարմ օդի» հեղինակ Մահնազ Փասիխանին պարսիկ արվեստագետների «30+» խմբից է, որոնց ցուցահանդեսը ներկայացվել է Երևանի «Հայարտ» մշակույթի կենտրոնում: Խումբը ստեղծվել է 2000 թվին և հետհեղափոխական շրջանի նկարիչների առաջին խումբն է, որ զբաղվում է արվեստի նման արդիական ժանրերով:

«Երբ ուզում ես մաքուր օդ, առաջինը դուռն ես բացում, - ասում է Մահնազը, - Դռան վրա պատկերված կանայք գրոհել են բացված դռանը, որը նրանց ազատության ու անկախության ձգտումն է: Այս դուռն ու շրջանակը հին տան վրայից են հանված և խորհրդանշում են ավանդույթները, այսինքն, որ կանայք պիտի մնան տանը և զբաղվեն երեխայով ու խոհանոցով»։

«Որքան հեռանում ես Թեհրանից, այնքան կանայք ավելի ճնշված են դառնում։ Բայց այսօր կանայք ոտքի են կանգնել և ուզում են հավասարվել տղամարդկանց։ Նախորդ սերունդների համեմատ՝ այսօր Իրանում կանանց գործունեության ասպարեզն ընդլայնվել է։ Հենց այն, որ ես և շատ կանայք եկել ու ցուցահանդես ենք բացել, արդեն մեծ բան է նշանակում։ Այժմ մենք այս դռան միջով անցնելու փուլում ենք»։

«30+» խմբի մեծ մասը կանայք են, որը ցուց է տալիս, որ իրանցի կանայք տղամարդկանցից ավելի շատ են ձգտում ազատության:

Հեղինակներից շատերի աշխատանքները վերնագրված են «Անվերնագիր», և որոշակի հասարակական խնդիրներ են ներկայացնում։ Անվերնագիր է Շահնազ Զեհթաբի հատակին պատկերված կապույտ եռանկյունը: Այդ եռանկյան կենտրոնում դեպի վեր բարձրացող կապույտ ոտքերի արձանիկներ են՝ հպատակները, ուղղված եռանկյան ծայրին դրված աթոռին՝ իշխանությանը։ Այցելուների հայացքը հաճելիորեն ձգում է ոչ միայն գաղափարը, այլ կապույտ ոտքերի և հնաոճ աթոռի համադրությունը եռանկյան կառույցի մեջ, որի եզրերը պատված են դեպի աթոռ գնացող և այնտեղից վերադարձող ոտնահետքերով։ Աթոռի մակագրությունը լրացնում է հետևյալ ուղերձը. «Սա ինչ-որ մեկի տե՞ղն է, արդյո՞ք ճշմարտությունն այն է, որ սա ինչ-որ մեկի տեղն է, թե՞ ինչ-որ մեկի տեղի ստվերն է»: Ուղերձը հուշում է, որ իշխանություննը անցողիկ է, ինչպես ոտնահետքերը։

«Մենք առաջին արվեստագետների խումբն ենք, որ միավորվել ենք և ուզում ենք ներկայացնել գաղափարախոսություններից ու պաթոսից դուրս արվեստ, - ասում է Շահնազը, - Մենք ընդդիմություն ենք պետական տանիք ունեցող արվեստին»։

Հադի Ջամալի ինստալյացիան ներկայացնում է առաստաղից կախված էլեկտրական սղոցի սկավառակը, որի տակ՝ հատակին սպիտակ մատների խուրձ է: Սակայն ստեղծագործությունը ամենևին էլ դաժան տեսարանի տպավորություն չի թողնում, քանի որ արյան փոխարեն մատները շրջափակված են սպիտակ բժշկական բամբակով, և աշխատանքը ոչ այնքան դատապարտում է բռնությունը, որքան խորհրդանշում է ստեղծագործական ազատության ձգտումը:

Մի շարք աշխատանքներ արված էին էլեկտրոնային և ձայնային էֆեկտներով։

Ֆերիդուն Օմիդին ներկայացրել է 2 հեռուստացույց: Մեկի էկրանի կինը զրուցում է մյուս էկրանից երևացող տղամարդու հետ, սակայն նրանց զրույցը խլացնում է հետին ֆոնին պատկերված մեծ քաղաքի փողոցների աղմուկը։ Մարդկային հաղորդակցման պահանջը ոչնչանում է մեծ քաղաքի ճնշման տակ։



«Այս ստեղծագործությունները շատ ընդհանրություններ ունեն հայ արվեստագետների ստեղծագործությունների հետ, - ասում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը, - Նկատի ունեմ ոչ այնքան թեմատիկ ընդհանրությունները, որքան ռիթմի, դինամիկայի, տեխնոլոգիաների օգտագործումը, անշարժի և շարժվողի համադրությունը։ Եվ սրանք ոչ այնքան տարածաշրջանային, որքան ժամանակային ընդհանրություններ են»։


Winning Images
  Winning Images
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

Conscripted Death: Judge returns verdict in murder of soldier

Full story

 
 
 
 

Information Gap: Readers and viewers in Armenia rely on foreign perspective of nearby war

Full story

 
 
 
 

Paper Work: Grad students get help from research services

Full story

 





  Photo of the week
  Media Mass
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Media Mass

On Monday journalists met outside the National Assembly to protest a proposed new media law. Among the contentious points of the draft is a stipulation that media outlets must reveal the sources of their financing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.