Վերջին զանգ
Դա տեղի է ունենում ամեն տարվա մայիսի վերջին, դպրոցի վերջին օրը:
Աշակերտները հագնում են իրենց ամենագեղեցիկ զգեստները, հնարավորինս գեղեցկանում եմ, պահում են իրենց մեծահասակների նման, հնարավորության սահմաններում վատնում են մամաների ու պապաների փողերը՝ ուտելու, խմելու, թրև գալու ու մի բան անելու վրա, և այդ ամենը՝ դպրոցն ավարտելը նշելու համար (Երևանի դպրոցներում աշակերտներն իրենց վերջին զանգը նշելու համար հավաքում են յուրաքանչյուրից մինչև 230 դոլար գումար):
Որպես կանոն մայրաքաղաքում վերջին զանգը հիմնականում անցնում է Հանրապետության հրապարակի շրջակայքում և տևում է առավոտից առավոտ: Չորեքշաբթի օրը, այս տարվա վերջին զանգին, նոր վերանորոգված հրապարակում դպրոցի շրջանավարտների համար համերգ կազմակերպվեց, իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն մաղթեց բոլորին (հրապարակում տեղակայված էին նաև ոստիկանության ուժեր՝ տոնախմբությունը վերահսկելու նպատակով):
Ավանդույթներից մեկի համաձայն շրջանավարտները կրում են սպիտակ վերնաշապիկներ (կամ գոգնոցներ), որոնց վրա համադասարանցիները գրում են իրենց անունները և ապագայի մաղթանքները:
Իսկ վերջին տարիներին (առնվազն Երևանում) ավանդույթ է դարձել նաև մրցել, թե ով կներկայանա ամենաշքեղ մեքենայով
|