Ֆորշ, երգիչ
Կենդանակերպի նշանը՝ Երկվորյակ:
Ընտանեկան կարգավիճակը՝ Ամուսնացած, ունի մեկ որդի:
Վերջին գործը՝ «Հենց այսպես էլ ապրում ենք» կոմպակտ սկավառակ: Երգում է «Պիոներ» ակումբում:
Կարդացած վերջին գիրքը՝ Սթիվեն Քինգի «Անքնությունը»:
Տեսած վերջին կինոնկարը կամ ներկայացումը՝ Սերգեյ Դանիելյանի «Մենյու» ներկայացումը:
Ի՞նչը տանել չեք կարող՝ Սուտը:
Ինչի՞ եք ուզում հասնել ձեր արվեստի միջոցով՝ Չգիտեմ, դա պետք է որոշի իմ հանդիսատեսը, ամեն մեկի համար այդ առաքելությունը կարող է տարբեր լինել:
Սիրած դերասանը՝ Ալ Պաչինոն, Մերիլ Սթրիփը:
Սիրած երգիչը՝ Սեզարիա Էվորան:
Սիրած նկարիչը՝ Սալվադոր Դալին:
Ձեր կյանքին նվիրված ֆիլմում ո՞վ կխաղար ձեր դերը՝ Չելենտանոն:
Եթե ընկնեիք անմարդաբնակ կղզի, ի՞նչ գիրք, սկավառակ, կինոնկար կամ նկար կվերցնեիք ձեզ հետ՝ «Չիպոլինոյի արկածները»:
Եթե արվեստագետ չդառնայիք, ի՞նչ կուզենայիք լինել՝ Դզող-փչող:
|