Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված հուշամրցաշարին, որն անցնում է Ստեփանակերտում, մասնակցում են 10 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Լատվիայից և Իրանից: Մրցաշարը մեկնարկել է մարտի 8-ին և կավարտվի մարտի
18-ին:
Սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպված առաջին միջազգային մարզական միջոցառումն է: Մրցաշարն անցնում է Ստեփանակերտի սպաների ակումբի սրահում:
 |
Ղարաբաղում նշում են Տիգրան Պետրոսյանի տարին
|
Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստներ՝ Հայաստանի յոթակի և Անդրկովկասի կրկնակի չեմպիոն գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, գրոսմայստեր Կարեն Ասրյանը, Հայաստանի երիտասարդների եռակի չեմպիոն, վարպետ Արման Փաշիկյանը, միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը և մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն, մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և Հայաստանի կրկնակի չեմպիոն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Ըստ ՖԻԴԵ-ի գործակիցների աղյուսակի 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գաբրիել Սարգսյանն աշխարհում 78-րդն է:
Մյուս հինգ մասնակիցները ներկայացնում են տարբեր երկրներ: Դրանք են Իրանի քառակի չեմպիոն գորսմայստեր Ղաիմ Էհսան Մահամին, լեհ գրոսմայստեր Բարտլոմեյ Մաչեյան (որը ՖԻԴԵ-ի աղյուսակում գրավում է 40-րդ տեղը), Շվեյցարիայի եռակի չեմպիոն գրոսմայստեր Յանիկ Պելետյեն, գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովը Լատվիայից և գրոսմայստեր Միխայիլ Կոբալիան Ռուսաստանից (48-րդը ՖԻԴԵ-ի աղյուսակում):
Շրջանաձև մրցակարգով անցնող մրցաշարում կանցկացվի ինը տուր: Բոլոր շախմատիստները կխաղան միմյանց հետ, և հաղթողը կորոշվի բոլոր խաղերում հավաքած միավորների քանակով:
Անցկացված երեք տուրերը բերել են հետևյալ արդյունքները.
3-րդ տուր (11-ը մարտի)
Պետրոսյան 1 - 0 Մահամի
Կոբալիա 1 - 0 Սվեշնիկով
Անաստասյան զ - զ Ասրյան
Սարգսյան զ - զ Մաչեյա
Փաշիկյան զ - զ Պելետյե
2-րդ տուր (10-ը մարտի)
Պելետյե զ - զ Սարգսյան
Մաչեյա զ - զ Անաստասյան
Մահամի 1 - 0 Փաշիկյան
Ասրյան 1 - 0 Կոբալիա
Սվեշնիկով 1 - 0 Պետրոսյան
1-ին տուր (9-ը մարտի)
Սարգսյան 0 - 1 Փաշիկյան
Սվեշնիկով 1- 0 Մահամի
Կոբալիա զ - զ Մաչեյա
Անաստասյան 1- 0 Պելետյե
Պետրոսյան զ - զ Ասրյան
Հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոք-ոքիի համար՝ զ միավոր:
Մրցաշարը նվիրված է լեգենդար հայ շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն (1963-1969 թթ.), գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի (1929-1984 թթ.) հիշատակին: Պետրոսյանը շախմատի աշխարհի չեմպիոն դարձավ 1963 թվականին: 1966 թվականին նա հաղթեց ռուս շախմատիստ Բորիս Սպասսկուն և պահպանեց չեմպիոնի տիտղոսը: Սակայն 1969 թվականի ապրիլին Պետրոսյանը զիջեց թագը Սպասսկուն, որը դարձավ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոնը:
ՖԻԴԵ-ն 2004 թվականը հայտարարել է Տիգրան Պետրոսյանի տարի:
Մրցաշարի բացման արարողությունը ներկա էր շախմատի կենդանի լեգենդ Բորիս Սպասսկին, որը մարտի 5-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայից, որտեղ բնակվում է 1976 թվականից:
Նրա այցելության նպատակը ոչ միայն պատվավոր հյուրի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն է, այլև հանդիպումների կենդանի մեկնաբանություններ տալը: Նա այցելել է նաև Գյումրի և Վանաձոր, Մայր Աթոռ սբ. Էջմիածնում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, հանդիպել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Հայաստանի շախմատի ղեկավարների և սիրահարների հետ:
Ստեփանակերտում Բորիս Սպասսկին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ մասնակցել է շախմատի ակադեմիայի բացման շնորհանդեսին:
|