ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 12, 2004




Օգնություն աղետից տուժածներին. կառավարությունն աջակցում է ջրհեղեղի զոհերին

Կառավարությունն այսօր որոշեց գարնանային ջրհեղեղների և ուժեղ քամիների հետևանքով տուժած բնակավայրերի բնակչության կրած վնասների փոխհատուցման նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 507 միլիոն դրամ: Պաշտոնյաների հավաստմամբ հատկացումը միայն նախնական է. առաջիկա օրերին վնասի ողջ ծավալը գնահատելուց հետո կառավարությունը նոր որոշում կընդունի:

Նիստից հետո տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ հատկացված գումարը կուղղվի մարդկանց կրած վնասների փոխհատուցման հետ կապված սոսկ անհետաձգելի խնդիրների լուծմանը։ Նրա փոխանցմամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօրվա նիստում համապատասխան նախարարներին հանձնարարել է առաջիկա տասը օրում հիմնավոր ու ամբողջական հաշվարկներ անել և դրա հիման վրա կառավարության նոր որոշման նախագիծ նախապատրաստել։ Միաժամանակ արտգործնախարարությանը հանձնարարվել է տարերքի պատճառած վնասների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել հավանական արտաքին դոնորներին և առաջին հերթին՝ Համաշխարհային բանկին։

Հատկացված գումարից մոտ 130 միլիոն դրամ հատկացվել է Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Արարատի մարզերի անօթևան մնացած 50 ընտանիքների բնակարանների ձեռքբերման նպատակով։ Գումարներ են հատկացվել նաև տուժած բնակավայրերի դպրոցների վերականգնմանը:

200 միլիոն դրամ կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը՝ 90 միլիոնը սերմացուի ձեռքբերման և 110 միլիոնը 7 հեղաղատարների մաքրման նպատակով։ Հովիկ Աբրահամյանի փոխանցմամբ, առնվազն 2500 հեկտար գարնանացան ցորենի մշակված հողատարածություններ են քշվել-լվացվել ջրհեղեղների հետևանքով: 60 միլիոն դրամ կառավարությունը տրամադրել է, որպեսզի տուժած գյուղացիները կարողանան շուկայականից էժան՝ պարկը 3700 դրամով պարարտանյութ գնել:

Տարածքային կառավարման նախարարի խոսքերով, ի հավելումն տարերային աղետների պատճառած վնասների փոխհատուցման, կառավարության անդամների մարզեր կատարած այցերի արդյունքների հիման վրա վարչապետը հանձնարարել է հողագործ գյուղացիներին օժանդակել տեխնիկայով, ինչպես նաև անվճար հատկացնել 22 տոննա թունաքիմիկատ։


According to Agnes
 

  Inside
 

Free for a Fee: New law provides amnesty for draft dodgers

Full story

 
 

The Big Man of Mijnavan: The lives and wives of resettlement

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Flying High

In anticipation of this weekend's visit by Georgian President Mikhail Saakashvili, workers put up flags on Mashtots Avenue in Yerevan. At first, Armenian and Georgian flags were placed, but the Georgian ones had to come down when it was discovered that the design was wrong.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.