ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 12, 2004




Պաշտպանելով սպառողների շահերը. քաղաքային իշխանությունները ցանկանում են ազատել քաղաքը փողոցային առևտրից


Աղմկոտ խոսակցությունների, ցեխի, հին ու նոր կոշիկների ֆոնի վրա գետնին են շարված գարնանային կանաչիներն ու մրգերը: Քիչ այն կողմ տարբեր թթուներն են՝ բաց փոշու ու գնորդների համար: Դիմացը նույն ոչ գրավիչ տեսարանն է բուլկիներով ու հացերով: Իսկ կասկածելի մաքրության ձեռքերով ու սպասքով տղամարդը հրավիրում է նրբերշիկ ու խորոված ուտելու:

Գարնանը փողոցային առևտուրը ծաղկում է

Երևանի Ֆիրդուսու շուկայի տարածքում գարնան գալուստով առևտուրը դուրս է գալիս ձմեռվա ցրտերից ձերբազատված փողոցները:

Փողոցային
առևտուրը ձևավորվել է հետխորհրդային տարիներին, և եթե զբոսաշրջիկների համար այն տարաշխարհիկ երևույթ է, ապա քաղաքապետարանի և սանհիգիենիկ ծառայությունների համար իսկական գլխացավանք է:

Խորհրդային իշխանության օրոք սննդամթերքը խիստ վերահսկողության տակ էր և վաճառվում էր միայն խանութում ու շուկայում: Այսօր ամեն ինչ ցաքուցրիվ է, իսկ մասնագետներն էլ չգիտեն, որտեղից կհնչի հերթական ահազանգն այս կամ այն հիվանդության կամ աղիքային ինֆեկցիայի մասին:

«Թե քանի տարի ենք պայքարում փողոցային առևտրի դեմ՝ արդեն կորցրել եմ հաշիվը, սակայն որ այդ երեւույթը մեզ համար իսկական պատուհաս է դարձել, դա հաստատ է, - ասում է հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը: - Այս անգամ նույնիսկ քաղաքապետն է թաթախվել այդ դժվարին խնդրի մեջ, սակայն արդյունքը դեռ պարզ չէ»:

Գրեթե ամեն տարի այս ժամանակ փողոցային առևտրի ծավալման հետ իշխանությունները բարձրացնում են փողոցային առևտրից ազատվելու հարցը:

«Փողոցում վաճառվող սննդամթերքի մեջ պարբերաբար զանազան ախտածին մանրէներ ենք հայտանբերում, - ասում է առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային հսկողության վարչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը. - աղիքային խմբի ինֆեկցիաներ, զանազան հիվանդությունների հարուցիչներ, որոնք բացի հիվանդություններից կարող են սննդային թունավորումներ առաջ բերել: Ամեն անգամ մենք այդ փաստարկներն օգտագործում ենք բնակչությանը զգուշացնելու, իսկ ղեկավարությանը՝ ավելի սթափ լինելու համար»:

Ինչպես ամեն գարուն, այս անգամ ևս քաղաքապետարանի աշխատակիցները խոստանում են ավելի հաստատակամ լինել փողոցային առևտրի վերահսկման հարցում: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Կարեն Գևորգյանի հավաստմամբ այս անգամ փողոցային առևտրից քաղաքն ազատելու միջոցառումները ժամանակավոր բնույթ չեն կրի։

«Մեր ժողովրդի մոտ վերջիվերջո պետք է սանիտարական կուլտուրա
ձևավորվի, - ասում է Դավիդյանցը: - Եթե մարդը գետնին դրված կասկածելի ծագման պանիր, միս կամ էլ հաց է գնում ու չի մտահոգվում, գոնե հուսանք, որ շուկաներին անցումը միգուցե օգնի հասկանալու, որ մի քանի դրամի համար չարժե այդքան անտարբեր լինել սեփական առողջության հանդեպ»:

Մինչև ապրիլի 10-ը նախատեսվում է ավարտել փոքր շուկաների տեղի հատկացումները և տաղավարների կառուցումը:

Ոտքերն ու մսերը հանդիպում են փողոցում

«Կանաչի, մանր-մունր բանջարեղեն եմ վաճառում, - ասում է փողոցային առևտրով զբաղվող 60-ամյա Մարգո Հակոբյանը: - Շուկայում կանգնելու համար ահագին գումար պիտի տանք, ստեղ էլ միլիցեքին ենք տալիս, բայց դե էդքան շատ չի»:

Եթե Հակոբյանի նման առևտուր անողներ կան քաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում, ապա շուկաների մեծ մասը վերջին տարիներին աշխատում է 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ մասամբ նաև այն պատճառով, որ վաճառողները չեն ուզում վճարել վաճառատեղի համար:

Սակայն այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքի 13 գյուղատնտեսական շուկաների տնօրենների հետ 1 վաճառասեղանի օրական վարձը 500-1000 դրամից 200 դրամի իջեցնելու մասին։

Շուկա գնալու փոխարեն գնորդները գերադասում են առանց շուկայական վերադիր վճարելու ապրանք գնել փողոցային վաճառողներից:

«Մարդիկ, ըստ էության, փողոցում վաճառվող կասկածելի սնունդ են գնում՝ պատճառաբանելով, թե էժան է, - ասում է Բասիլիսյանը: - Էժան ասածը 10, 20 կամ էլ լավագույն դեպքում 50 դրամն է, որի արդյունքում կարող են մինչև կյանքի վերջ որևէ հիվանդություն ձեռք բերել ու բուժվելու համար մեծ գումարներ ծախսել: Մինչդեռ կարող են օգտվել խանութից կամ շուկայից և գոնե ինչ-որ առումով ապահով լինել, վերահսկողություն սահմանելն էլ ավելի հեշտ կլինի»:


According to Agnes
 

  Inside
 

Free for a Fee: New law provides amnesty for draft dodgers

Full story

 
 

The Big Man of Mijnavan: The lives and wives of resettlement

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Flying High

In anticipation of this weekend's visit by Georgian President Mikhail Saakashvili, workers put up flags on Mashtots Avenue in Yerevan. At first, Armenian and Georgian flags were placed, but the Georgian ones had to come down when it was discovered that the design was wrong.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.