Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Փյունիկը» որակավորման փուլի առաջին խաղում հուլիսի 13-ին Սկոպլեում 3:1 հաշվով հաղթանակի հասավ Մակեդոնիայի չեմպիոն «Պոբեդայի» նկատմամբ:
|
«Փյունիկը» կարևոր քայլ արեց դեպի երկրորդ փուլ |
Այդ հաղթանակը մեծացնում է Հայաստանի չեմպիոնի հնարավորությունները դուրս գալու Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի` չեմպիոնների լիգայի 2004-2005 թթ. մրցաշրջանի երկրորդ փուլ:
Բոլոր երեք գոլերը «Փյունիկը» խփեց առաջին խաղակեսում: Առաջին խաղակեսում էլ ակումբը զրկվեց իր խաղացողներից մեկից, երբ Կարեն Ալեքսանյանը կարմիր քարտ ստացավ «Փյունիկի» երրորդ գոլից մեկ րոպե անց:
Էդգար Մանուչարյանը դարձավ երկու գոլի հեղինակ (15-րդ և 41-րդ րոպեներին), և նրա փոխանցումով Ժորա Հովհաննիսյանը խփեց երկրորդ գոլը (26-րդ րոպեին):
Մակեդոնացիները չկարողացան օգվել մեկ խաղացողի առավելությունից, իսկ միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Բլոգայա Գեսոսկին 16 մետրից կատարած հարվածով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում: «Փյունիկին» պետք է հաղթանակ, ոչ-ոքի կամ նույնիսկ պարտություն երկու գոլ կամ պակաս տարբերությամբ որակավորման երկրորդ փուլ դուրս գալու համար:
Երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Փյունիկը» կմրցի ուկրաինական ուժեղ ակումբներից մեկի` «Շախտյորի» հետ:
|