ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 16, 2004




Բանանային հանրապետությո՞ւն. տեղական մրգի գները բացարձակ ռեկորդ են սահմանում վատ բերքի պատճառով

Գեղեցիկ Սարգսյանը, որն իր հիմնական աշխատանքից զատ հայտնի է հրաշալի մուրաբաներ և պահածոներ պատրաստելու հմտությամբ, այս տարի մնացել է «անգործ»:

Մրգի գներն այս տարի շատ բարձր են

«Նախորդ տարիներին հուլիս ամսին ժրաջան հայ տանտիրուհիներն արդեն զանազան մուրաբաներ ու ջեմեր էին պատրաստած լինում,- ասում է Գեղեցիկը,- սակայն այս տարի ամեն ինչ այնքան է թանկացել, որ մարդիկ չեն կարողանում մեկ-երկու կիլոգրամ միրգ առնել իրենց երեխաների համար, ուր մնաց պահածոներ պատրաստելու մասին մտածեն»:

Այս տարի 1 կգ կեռասն արժե 600-1200, սալորը` 500-600, իսկ ծիրանը` 700-2000 դրամ (կախված որակից): Դա գրեթե 10 անգամ բարձր է անցյալ տարվա գներից: Բանջարեղենի գները բարձրացել են 2-3 անգամ:

Գների նման աննախադեպ աճը մասնագետները բացատրում են գարնան ամիսների մի շարք բնական աղետներով, որոնք հսկայական վնաս հասցրին այգիներին ու բանջարանոցներին:

«Նման վիճակի հիմնական պատճառը ապրիլյան ցրտահարությունն է,- ասում է գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: - Աննախադեպ տարի էր իր մեծ վնասներով, այդ թվում` կարկտահարությամբ ու ջրհեղեղներով»:

Պետրոսյանի հավաստմամբ` հատկապես տուժել են ծիրանի այգիները:

Հանրապետության 5300 հեկտար ծիրանի այգիներից ցրտահարվել է առնվազն 5000 հեկտարը: Տուժել են նաև կեռասի, սալորի ու տանձի այգիները, ինչի հետևանքով էլ գներն աճել են:

«Այս տարի ծիրանի բերքի 95 տոկոս կորուստ ենք ունեցել, ինչն իսկական աղետ է,- ասում է Պետրոսյանը: - Արդյունքում միրգը խիստ պակասել է և, հետևաբար, աճել են գները»:

Երևանի կենտրոնում գտնվող Փակ շուկայի մրգավաճառ Արմենն ասում է, որ նման բարձր գներ չի հիշում:

«Գնորդները շատ են պակասել,- ասում է նա: - Հայաստանը հայտնի է իր ծիրանի և’ որակով, և’ քաղցրահամությամբ, և’ մատչելիությամբ, սակայն այս տարի բանանի հանրապետություն ենք դարձել: Ծիրանի երկրում այսօր բանանն ավելի էժան է: Իսկ պետական աշխատավարձով կամ թոշակով ապրող մարդը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ»:

Պետրոսյանն ասում է, որ թեև միրգն ինչ-որ առումով շքեղություն է դարձել, մոտ ժամանակներում վիճակը որոշ չափով կշտկվի:

«Մեծապես տուժել են Արարատի և Արմավիրի մարզերի այգիները, սակայն Կոտայքի, Բաղրամյանի, Եղվարդի ու Աշտարակի շրջաններում մրգերի որոշ տեսակներ կհասունանան միայն օգոստոսին, ինչը որոշ չափով կնպաստի մրգերի ու բանջարեղենի գների իջեցմանը»,- ասում է նա:

Սակայն մինչև մասնագետի կանխատեսումն իրականանա, մայրաքաղաքի գյուղատնտեսական շուկաներում տնօրինում են անասելի բարձր գները: Մրգավաճառների հավաստմամբ` այս տարի ծիրանը դարձել է թանկարժեք միրգ, որի գնորդները կամ բարեկեցիկ քաղաքացիներն են, կամ էլ զբոսաշրջիկները, որոնք ցանկանում են համտեսել հայկական արևահամ ծիրանը:

Ըստ Պետրոսյանի` այս տարի արտահանվել է մոտ 400 տոննա ծիրան՝ 1200 տոննայով պակաս, քան նախորդ տարի:

«Արդեն մի քանի տարի է, ծիրանենիները պարբերաբար ցրտահարվում են,- ասում է Պետրոսյանը: - Ծիրանի այգիների նկատմամբ ինչ-որ հատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի, որպեսզի տարիների ընթացքում չկորցնենք մեր ազգային խորհրդանշանը»:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
Summer in the City

With Friday temperatures reaching 35 degrees Celsius (95 Fahrenheit), little boys and big girls found relief in the fountains of Republic Square.

 

 


 
A Byte with...

Michael Pogosyan


Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.