ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Երգակռիվ. խոսքերը զենք են դառնում մեղեդու համար մղվող տարածաշրջանային մարտում



Վարդուհի Վարդանյանը պոպ երգի առնչությամբ ծագած վեճի մի կողմն է

Հայ-ադրբեջանական հակամարտությունը քաղաքական ասպարեզից տեղափոխվել է նաև արվեստի դաշտ:

Այս շաբաթ ադրբեջանական հեռուստաընկերություններն ու թերթերը հաղորդագրություն են տվել այն մասին, որ հայ երգչուհի Վարդուհի Վարդանյանը գողացել է իրենց սիրելի պոպ-աստղ Բրիլիանտ Դադաշևայի երգը:

Դիտելով հայ երգչուհու կատարումը հայկական հեռուստալիքներից մեկով՝ ադրբեջանցի երգչուհին դիմել է Ադրբեջանի հեղինակային գործակալության ղեկավար Քյամրան Իմանովին, որը համաձայնել է օգնել երգչուհուն արդարություն հաստատելու «հայկական պլագիատիե գործում:

Ըստ «Էխոե թերթի Վարդանյանը «յուրացրել էե Դադաշևայի «Վոկալիզ» երգը՝ ներկայացնելով այն որպես «Բախտախալիե անունով հայկական երաժշտական կոմպոզիցիա: Դադաշևայի կողմնակիցները պնդում են, որ Վարդանյանի երգն ադրբեջանական «Մեյդան», «Բաքիե և «Նովրուզումե երգերի համաձուլումն է, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով Ադրբեջանում և Թուրքիայում:

Խնդրո առարկա երգն առանց բառերի պարային մի կոմպոզիցիա է: Ըստ երաժշտագետ Աշոտ Բաղդասարյանի այն համակովկասյան մի մեղեդի է, որը տարբեր մեկնաբանություններով նվագում են և՛ հայերը, և՛ վրացիները, և՛ ադրբեջանցիները:

«Դեռ 10-15 տարի առաջ այդ մեղեդու տակ պարել է մեր Պարի պետական անսամբլը և մինչև այժմ էլ պարում է», ասում է Վարդանյանը:

Ըստ երգչուհու Դադաշևան ոչ մի կերպ չի կարող ապացուցել, որ իր երգը գողացված է, և «մենք էլ կարող ենք դատի տալ նրան հայկական երգերը գողանալու համարե:

Հայկական ժամանակակից պոպ երաժշտության սիրված կատարող Վարդանյանն ասում է, որ իր փաստաբանը հորդորել է չմեկնաբանել դատական հայցի հետ կապված հարցերը: Սակայն նա իրեն իրավունք վերապահեց արտահայտելու իր զայրույթը ներկայացված մեղադրանքների կապակցությամբ.

«Ինչպե՞ս են նրանք համարձակվում խոսել մշակութային հարստության գողության մասին, երբ մեր ողջ մշակույթն են յուրացրել ու աղավաղել մեր երգերն իրենց մուղամներով (արաբական ձայնային ելևէջներ): Նրանք ժողովրդական երգ ընդհանրապես չեն ունեցել, իսկ Ադրբեջանի ժողովրդական գործիքների անսամբլը հիմնել է ազգությամբ հայ դոկտոր Իոնիսյանը, - ասում է Վարդանյանը: - Այդ նրանց Ուզեիր Հաջիբեկովն է գողացել մեր Կոմիտասի երգերը, իսկ Դադաշևան էլ այժմ գողանում է մեր երգերը ու առանց վախենալու ընդգրկում իր ձայնասկավառակի մեջե:

Վարդանյանի նշած երգը մտել է Դադաշևայի «Մաչ-մաչ, գուչ-գուչե ձայնասկավառակի մեջ, որը վերջերս թողարկել է Ստամբուլի «Սիսթեմ մյուզիք» ստուդիան:

Ադրբեջանցի պոպ-աստղը ենթադրում է, որ հայերը «թխելե են իր երգը թուրքական հեռուստալիքներից կամ վերցրել են ինտերնետից:

«Երբ ես լսեցի, թե որքան ոչ պրոֆեսիոնալ է հայ երգչուհին կատարում իմ երգը, սարսափեցի: Բանն այն է, որ «Վոկալիզըե պարունակում է բարդ վոկալ ձայնային ելևէջներ, որ ամեն երգիչ չի կարող կատարել, - հայտարարել է Դադաշևան ադրբեջանական մամուլում: - Իսկ այդ հայուհին խեղաթյուրել է երգը՝ չկարողանալով պահպանել նույնիսկ երգի ռիթմըե:

Ադրբեջանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար Լալա Հուսեյնովան հայտարարել է «Էխոե թերթում.

«Հայերը հանգիստ կարող են կեղծել ցանկացած փաստաթուղթ: Տեսեք, թե որքան բան են նրանք յուրացրել: Հայերն ընդունակ են ամեն ինչի: Ուշադիր լսեք «Վոկալիզըե. դա ադրբեջանական ազգային կոմպոզիցիաների մաքուր սինթեզ է: Մենք խիստ վրդովված ենք պլագիատի այդ փաստից: Ինչպե՞ս կարելի է այդպես լկտիաբար գողանալ մեր երաժշտությունը և ներկայացնել որպես իրենց սեփականը: Դրա դեմ պետք է անպայման պայքարելե:

Ի պատասխան դրան Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նշել է, որ Ադրբեջանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղարը վարչական աշխատող է և իրավունք չունի նման հայտարարություն անելու: Նա ավելացրել է. «Գողանում է նա, ով չունի, և գողանում են նրանից, ով ունի: Ի՞նչ ժողովրդական երգեր ունեն ադրբեջանցիները: Մենք ժողովրդական երգի մի այնպիսի գանձարան ունենք, որ մի կատարող ողջ կյանքի ընթացքում չի հասցնում դրանք գեթ մեկ անգամ երգելե:

Ամիրխանյանի կարծիքով, եթե որևէ երգիչ երգում է այլ ազգի որևէ երգ, ապա դա պետք է դիտել որպես խաղաղության ուղերձ: Բայց


«Եթե նրանք որևէ խնդիր ունեն, ապա մեր միությունը պատրաստ է հրավիրելու նրանց ներկայացուցիչներին քննարկման կլոր սեղանի շուրջ, որպեսզի նրանք ճշտեն իրենց համար կովկասյան երաժշտության սահմանները և իրենց դերն ու տեղը այնտեղե:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.