 |
Թավջութակը
դարձել
է տուն
¢ նորոգվում
է
|
Դիվանագիտական վեճի առարկա դարձած հազվագյուտ
թավջութակը վերադարձավ Հայաստան 18 տարի արտասահմանում
մնալուց հետո:
Հունվարի 12-ին թավջութակը պաշտոնապես հանձնվեց
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Երկար տարիներ այն գտնվում էր ՈՒկրաինայում՝ դառնալով
բյուրոկրատական թղթաբանության պատանդ: ՈՒկրաինական
պաշտոնական մարմինները պնդում էին, որ թավջութակը
Լվով է բերվել առանց համապատասխան փաստաթղթերի և
այդ պատճառով չի կարող դուրս բերվել ՈՒկրաինայից:
Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ եղավ ՈՒկրաինայում
հայ դիվանագետների ու Հայաստանի մշակույթի գործիչների
ակտիվ միջամտությունը:
Ինչի՞ համար էր այդ ամբողջ քաշքշուկը: Բանն այն
է, որ դա սովորական թավջութակ չէ. այն պատրաստել
է 17-րդ դարի իտալացի վարպետ Անդրեա Գվարներին 1685
թվականին Կրեմոնա քաղաքում:
1948 թվականին Մոսկվայում թավջութակը երկու հազար
ռուբլով գնվել է Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրներից
մեկից՝ պրոֆեսոր Ս. Ասլամազյանից, Հայաստանի հազվագույտ
նվագարանների պետական հավաքածուի համար:
1982 թվականին այն հատկացվել է հայտնի թավջութակահար
Սուրեն Բագրատունուն: Բագրատունին
տարել է թավջութակը
ԱՄՆ, երբ մենկել
է այնտեղ
սովորելու:
Նրա կինը՝ Նինա Խոման, 1996 թվականին գործիքը
տարել է Լվով համերգի: Այդ օրվանից այն մնացել է
ՈՒկրաինայում, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին
ներկայացված չեն եղել:
1996 թվականից Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր,
ջութակահար և ջութակագործ Մարտին Երիցյանը դիմել
է մշակույթի նախարարությանը՝ խնդրելով միջոցեր ձեռնարկել
թավջութակը Հայաստան վերադարձնելու համար:
«ՈՒթ տարի պահանջվեց ապացուցելու համար, որ թավջութակը
մեր երկրին պատկանող արժեք է, - ասում է Երիցյանը:
- ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի
և նրա օգնական Գևորգ Մեհրանյանի ջանքերով հնարավոր
եղավ ապացուցել գործիքի իրական պատկանելությունըե:
Երիցյանը հայտնում է, որ հարցի հաջող լուծմանը
նպաստել է նաև Լվովի հայ համայնքի ղեկավար Կարլոս
Սարգսյանը:
Ներկայումս նվագարանը գտնվում է Երիցյանի խնամքի
տակ, որը նորոգում է այն: Թավջութակի գնահատված
արժեքը կազմում է մոտ 60000
դոլար:
Նվագարանի նորոգման աշխատանքներին զուգահեռ կարգի
են բերվում փաստաթղթերը՝ ապագայում նրա արժեքի կամ
պատկանելության հետ կապված թյուրիմացություններից
խուսափելու համար:
Ըստ Մշակույթի նախարարության տրամադրած տվյալների
1997 թվականից հազվագյուտ աղեղնավոր նվագարանների
հավաքածուի ևս չորս նմուշներ վերադարձվել են ԱՊՀ
անդամ երկրներից, Գերմանիայից ու Անգլիայից: Մի
քանի մշակութային իրեր էլ այսօր գտնվում են Լիբանանում,
և արդեն միջոցներ են ձեռնարկվում դրանք վերադարձնելու
համար:
Մի քանի միլիոն դոլար գնահատվող հազվագյուտ նվագարանների
պետական հավաքածուի կազմում են նաև 1760-ական թվականներին
Ջովանի Բատիստա Գուադանինիի և Պիետրո Ջակոմո Ռոջերիի
պատրաստած ջութակները:
«Հայաստանի սեփականությունը հանդիսացող թավջութակը,
ավարտելով իր «ոդիսականըե, վերադարձավ Հայաստան,
ինչը նշանակալի իրադարձություն է մեր մշակութային
կյանքում, - ասաց դեսպան Խաչատրյանը: - Մեր պետությունը
և ժողովուրդը հարստացան մշակութային այս խոշոր ու
անգնահատելի արժեքովե:
|