ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 16, 2004 




Սարգսյանի գործը. ավարտվեց պաշտպանության նախարարի վրա մահափորձի դատավարությունը


Ամբաստանյալի խոսքը դատարանում

Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, փոխգնդապետ Լևոն Աբրահամյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման Հայաստանի պաշտպանության նախարարի դեմ անցյալ տարվա սեպտեմբերին կանխված մահափորձի համար:

Տեղի ունեցած հինգ դատական նիստերից հետո դատավոր Ռուբեն Ներսիսյանը մեղավոր ճանաչեց Աբրահամյանին Սերժ Սարգսյանի մեքենան պայթեցնելու միջոցով նրան սպանելու փորձ կատարելու մեջ: Աբրահամյանին կալանել են նրա հանցակից Արայիկ Նարիմանյանի հետ, որի մոտ հայտնաբերվել է, ինչպես ենթադրում են, Սարգսյանի մեքենայի համար նախատեսված պաթյուցիկ նյութ:

Աբրահամյանի երկու գործակիցներ ցուցմունք են տվել, որ նա ծրագրել է սպանել Սարգսյանին վրեժխնդրությունից դրդված. ազգային անվտանգության նախարարությունում Սարգսյանի ղեկավարությամբ աշխատելու տարիներին Աբրահամյանի և Սարգսյանի միջև կոնֆլիկտ է եղել: Աբրահամյանը 1998 թվականին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, սակայն 2002 թ. հունիսին հանրապետության նախագահի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Բանտում Աբրահամյանի հետ պատիժ կրող Արայիկ Նարիմանյանը ցուցմունք է տվել, որ Աբրահամյանը ծրագրել է սպանել Սարգսյանին: Նարիմանյանն այդ մասին տեղեկացրել է իշխանություններին, որոնք դրանից հետո գաղտնի ձայնագրել և տեսագրել են Նարիմանյանի և Աբրահամյանի խոսակցությունները:

Աբրահամյանը չի ժխտել մահափորձի փաստը, բայց պնդում էր, որ դրա կազմակերպիչը Նարիմանյանն է:

Աբրահամյանի շահերի պաշտպան Մարինա Ջանոյանը նշել է, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունքները միայն մեկ աղբյուրից են, իսկ էլեկտրոնային հսկողությունն անօրինական է եղել, քանի որ կիրառվել է մինչև քրեական գործ հարուցվելը:

Աբրահամյանը ցուցմունք է տվել, որ երբ սեպտեմբերի 15-ին իրեն բերման են ենթարկել գլխավոր դատախազություն, վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը «հորդորել է, որ ասեմ, թե իբր իմ հետևում կանգնած են պատվիրատուներե: Աբրահամյանը նշում է, որ Միրզոյանն առաջարկել է «բարեխոսել իր համարե, եթե ինքը ցուցմունք տա ուրիշների դեմ: Ըստ Աբրահամյանի Միրզոյանն ասել է. «Եթե պարզվի, որ միայնակ ես գործել, կաշիդ կքերթեն, իսկ ընտանիքդ ռեպրեսիաների կենթարկենե:

Աբրահամյանը մասնավորապես նշում է, որ իրեն հորդորել են ցուցմունք տալ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի դեմ: «Ազգային միաբանությունե կուսակցության առաջնորդ Գեղամյանն այսպես է արձագանքել է այդ ցուցմունքներին.

«Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը կազմակերպվել է իշխանությունների կողմից մեղքն իմ վրա բարդելու նախապես մշակված նպատակով:

«Երբ ուշադիր վերլուծում ենք այն, ինչ տեղի ունեցավ Սամվել Բաբայանի (ներկայումս նա պատիժ է կրում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար), Տիգրան Նաղդալյանի և Լևոն Աբրահամյանի հետ, գալիս ենք մի պարզ եզրակացության, որ բոլոր այդ դեպքերի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյան -- Սերժ Սարգսյան զույգը,- ասել է Գեղամյանը: - Հենց նրանք էլ ուղարկում են այդ հանցագործությունները կատարողներին, որոնք իրենց գործակալներն ենե:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plowed Under

Heavy snow has made it a week of digging out, including scrapping the white stuff from the new walkways on Republic Square.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.