 |
Տոների
օրերին
կենտրոնում
ուրախանալու
քիչ առիթ
կա
|
Արդեն երկրորդ տարին է, ինչ Զաքար Արշակյանն աշխատում
է
Երևանի նարկոլոգիական կենտրոնում իբրև հսկիչ-դռնապահ`
վերահսկելով ալկոհոլի չարաշահման
հետևանքով այստեղ հայտնված հիվանդներին:
Մինչ ամբողջ Հայաստանում թունդ խմիչքները լրացուցիչ
լիցք են հաղորդում դեկտեմբերի վերջից սկիզբ առած
տոնախմբությունների շարանին, որը ձգվում է մինչև
հունվարի 13-ը, Զաքարն իր տոներն անց է կացնում
երկու տասնյակ հիվանդների հետ, որոնց արյան մեջ
ալկոհոլի պարունակությունը չափազանց բարձր է:
«Սա երկրորդ Ամանորն է, որ դիմավորում եմ աշխատավայրում,
- ասում է Զաքարը, - այսպիսի օրերը շատ լարված են
անցնում, քանի որ հիվանդներից շատերը գիտակցում
են, որ տոն է, բոլորը խմում են, և իրենց մոտ խմելու
պահանջմունքը կրկնապատկվում է, իսկ մեզ մոտ նույնիսկ
տոներին դա արգելված էե:
Ըստ կենտրոնի բժիշկների խրոնիկական ալկոհոլիկների
համար ամենավտանգավոր շրջանը տոներն են, երբ արդեն
իսկ բուժում անցած մարդիկ սկսում են խմել և կարճ
ժամանակ անց կրկին հայտնվում են հիվանդանոցում:
«Հետտոնական օրերին մեր հիվանդների քանակը կրկնապատկվում
է, - ասում է կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Մկրտիչ
Խաչատրյանը, - ունենում ենք նույնիսկ պսիխոզով հիվանդներե:
Ըստ Խաչատրյանի խորհրդային տարիներին այս պրոբլեմն
այլ կերպ էր լուծվում. նախատոնական օրերին բոլոր
հարբեցողներին հավաքում էին կենտրոնում ու պահում
էին այնտեղ մինչև տոների ավարտը:
«Որպեսզի ո՛չ հասարակության համար վտանգ ներկայացնեին,
ո՛չ էլ իրենք իրենց թունավորեին այդ «աղբովեե, ասում
է փոխտնօրենը:
Սակայն ըստ Խաչատրյանի ալկոհոլամոլությունը հայերի
մեջ երբեք տարածված հիվանդություն չի եղել:
«Ի տարբերություն որոշ ազգերի, հայերի համար ալկոհոլամոլությունը
կամ թմրամոլությունը ազգային պրոբլեմ չեն եղել:
Հայերը դարեդար օգտագործել են ալկոհոլ, բայց երբեք
չեն չարաշահել այնե:
Մինչդեռ այսօր բժիշկների հավաստմամբ պատկերը որոշակիորեն
փոխվել է: Ըստ բժիշկ Խաչատրյանի վերջին շրջանում
ալկոհոլամոլությունը Հայաստանում սկսել է գլուխ
բարձրացնել, հատկապես երիտասարդ սերնդի մեջ:
 |
Խաչատրյանը
մտահոգված
է, որ իրենց
ավելի երիտասարդ
հիվանդներ
են դիմում
բուժման
համար
|
Եթե խորհրդային տարիներին կենտրոնի հիվանդների
միջին տարիքը 40-45 էր, ապա վերջին տարիներին հիվանդների
միջին տարիքը չի գերազանցում 35-ը:
«Ալկոհոլ գործածողների թիվը մեծանում է, և ցավալին
այն է, որ նրանց մեծ մասը երիտասարդներ են: Իսկ
դա մարդու ծաղկման շրջանն է, երբ պետք է ընտանիք
ստեղծել և երկիրը կառավարելե, ասում է Խաչատրյանը:
Ըստ մասնագետների ալկոհոլամոլությունը Հայաստանում
սկսել է տարածվել վերջին 15 տարիներին տեղի ունեցած
կտրուկ փոփոխությունների պատճառով: Նախ երկրաշարժը,
այնուհետև ճգնաժամային տարիները, գործազրկությունը
և մեծ արտագաղթը ոմանց ստիպեցին խմիչքի միջոցով
«պայծառացնելե իրենց գորշ և դժվաին կյանքը:
Գյումրեցի Երվանդը, որը չցանկացավ նշել իր ազգանունը,
այս կենտրոնում ալկոհոլիզմից բուժվում է արդեն երրորդ
անգամ: 50-ամյա այս տղամարդը խոստովանում է, որ
հարբեցողության է տրվել երկրաշարժից հետո, երբ զոհվել
են իր երկու որդիները:
Ամենամատչելի ալկոհոլային խմիչքը, որից հիմնականում
օգտվում է հանրապետության անվճարունակ զանգվածը,
պարսկական սպիրտն է, որի 1 լիտրն ավելի էժան է,
քան տեղական արտադրության լիցենզավորված և շշալցված
կես լիտրանոց ամենամատչելի 600 դրամանոց օղին:
Կոմունիզմի օրոք խորհրդային տասնհինգ հանրապետություններից
միայն Հայաստանում չկար սթափարան, և հայերը մինչ
այժմ հպարտանում են դրանով:
Հարբեցողների և ալկոհոլիզմից տառապողների բուժման
միակ տեղը Նարկոլոգիական կենտրոնն էր, որը նախկինում
կոչվում էր դիսպանսեր: Որպես առանձին հաստատություն
այն հիմնվել է 1976 թվականին, երբ նարկոլոգիական
ծառայությունն անջատվել է հոգեբուժականից: Որպես
կանոն հիվանդներն այստեղ իրենց կամքով չեն գալիս,
նրանց բերում են հարբած վիճակում:
Ըստ բժիշկների խորհրդային կարգերը նպաստում էին,
որ հիվանդանոցը մշտապես ծանրաբեռնված լինի: Հարբեցողի
կամքն անտեսելով` նրան բերում էին ոստիկանները կամ
հարազատները, հակառակվելու դեպքում համաձայն գործող
օրենքի դատարանը որոշում էր հարկադիր բուժում:
Այսօր հիվանդներին հիմնականում բերում են հարազատները:
«Նախկինում բուժումը տևում էր մոտ 60 օր, բացի
այդ բուժվողները հնարավորություն ունեին աշխատելու
կենտրոնի արհեստանոցում և տուն վերադառնալու փող
վաստակածե, ասում է Խաչատրյանը:
Այսօր կենտրոնը 24 օրից ավելի հիվանդին չի պահում,
քանի որ, լինելով պետական հովանու տակ, ֆինանսավորվում
է ընդամենը այդքան ժամկետի համար: Անկախ հիվանդի
վիճակից՝ պետությունը 24 օրվա համար կենտրոնին փոխանցում
է 120 հազար դրամ (մոտ 200 դոլար):
Բացի հիվանդին բուժելուց և կերակրելուց այդ գումարից
վճարվում են նաև հիվանդանոցի կոմունալ ծախսերն ու
բուժանձնակազմի աշխատավարձը:
Կենտրոնը նախատեսված է 150 հիվանդի համար, բայց
ներկայումս այստեղ բուժվում է միջինը 40 հիվանդ:
Սակայն այդ թիվը մասնագետների հավաստմամբ կաճի
մոտակա օրերին՝ խմիչքներով առատ և գրեթե մեկ ամիս
ձգվող տոնախմբություններից հետո:
|