Հունվարի 5-ի երկուշաբթի երեկոյան բոլոր հայ առաքելական
եկեղեցիներում մատուցվում է ճրագալույսի սուրբ պատարագ
և նշվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Հայ քրիստոնյաները
ողջունում են միմյանց «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ:
Մեզ և ձեզ մեծ ավետիսե արտահայտությամբ: Ի պատասխան
հնչում է. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսիե:
Տարբեր երկրների հայկական եկեղեցիներում կայացած
ժամերգություններում հայ քրիստոնյաները նշում են
Քրիստոսի ծնունդը ճրագալույսի արարողությամբ, որը
խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց
մոգերին դեպի Քրիստոսը:
Ծննդյան տոնի արարողություններով նշվում է նաև
եկեղեցու հինգ տաղավար տոներից առաջինը:
«Հիսուսը աշխարհ եկավ, որպեսզի մարդկությանն ազատի
մեղքերից և առաջնորդի դեպի Աստված: Սուրբ Ծնունդը
հոգևոր նորոգության տոն է: Տոնի խորհուրդը կապված
է փրկագործության խորհրդի հետե, ասում է Խորեն քահանա
Կիրակոսյանը:
Սուրբ Ծնունդը ժողովրդի մեջ հայտնի է նաև «զատիկե
անունով: Զատկին տոնական սեղաններին ավելանում է
ձուկը, բանջարեղենը, գինին և բրնձով փլավը, որի
մեջ անպատճառ լինում է չամիչ: Այս ուտեստները նաև
ազդարարում են պահքի ավարտը:
Մայր Աթոռ այցելած Ավիկ Իսահակյանը (հայտնի բանաստեղծ
Ավետիք Իսահակյանի թոռը) ասում է. «Սա ազգային տոն
է: Դարեր շարունակ պահպանելով մեր կրոնը՝ պահպանեցինք
մեր ինքնությունըե:
Ըստ նրա այդ օրվա փլավը խորհրդանշում է առատություն
ու բերրիություն, իսկ ձուկը՝ այն, թե ինչպես Քրիստոսը
մեկ ձկով հազարավոր մարդկանց կերակրեց:
Խորեն քահանան բացատրում է, որ հին ժամանակներում
վաղ քրիստոնյաներին իրարից տարբերելու համար գետնի
վրա ձուկ էին նկարում: Այդ օրն օգտագործվող գինու
մասին նա ասում է. «Գինին համարում ենք Քրիստոսի
արյունը և պատարագն էլ մատուցում ենք գինով: Ավետարանում
է դեռ ասվում. «Ես եմ ճշմարիտ որթատունկըե:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակը լիքն է հավատացյալներով:
Այս տարի մատուցված պատարագի խաչեղբայրն էր Հայաստանի
արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Հավատացյալների թվում էր Լիլիթ Կարապետյանն Արմավիրից:
Հունվարի 5-ը և 6-ը նա անցկացնում է Էջմիածնում:
Լիլիթն ասում է, որ ամեն տարի պահք է պահում դեկտեմբերի
30-ից մինչև հունվարի 5-ը: «Հունվարի 6-ին պատարագից
հետո խոստովանում եմ և, հաղորդություն ստանալով,
դուրս գալիս պահքիցե:
Հունվարի 5-ի երեկոյան, երբ խավարն աստիճանաբար
պատում է քաղաքը, ամենուր կարելի է հանդիպել մարդկանց,
որոնք վառած մոմերը ձեռքներին շտապում են տուն:
Խորեն քահանան ասում է. «Ճրագալույսի պատարագից
հետո մարդիկ վառած մոմ են տանում՝ որպես աստվածային
լույսի խորհրդանիշ: Տանում են լուսավորելու իրենց
օջախները տիրոջ սուրբ ավետիսի լույսովե:
Սեդա Կարճիկյանն ասում է, որ նվիրված հավատացյալներն
այդ օրը տնային ոչ մի գործ չեն անում: «Ես էլ իմ
մեծերից եմ սովորել այս ամենը: Հատկապես արգելում
էին լվացք անել ու լողանալ, այսինքն՝ օճառ օգտագործել:
Նաև խստիվ արգելում էին կար անել՝ դա մեղք համարելով:
Այս ամենն այսօր արդեն փոխանցվել է իմ աղջիկներին
ու հարսներինե:
 |
.
|
Մինչ արևմտյան աշխարհի մեծ մասում քրիստոնեական
եկեղեցիները Քրիստոսի ծննդյան օրը նշում են դեկտեմբերի
25-ին, հայ առաքելական եկեղեցին որպես սուրբ տոն
պահպանել է ավելի հին ամսաթիվը (հունվարի 6-ը նաև
նշվում է որպես աստվածահայտնության օր):
Պատարագից հետո Մայր աթոռում կատարվում է ջրօրհնեքի
արարողությունը: Օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին:
Այն մեղքերից մաքրվելու, հիվանդներին բուժելու խորհուրդ
ունի: Հին ժամանակներում այդ ջրից կաթեցնում էին
պանրի ու յուղի կաթսանների, ամբարների մեջ` դրանց
առատությունն ապահովելու հույսով:
Ռայա Մարգարյանը եկեղեցուց վերադառնում է ջրի
մի փոքրիկ սրվակ ձեռքին: Նա ասում է. «Ամեն տարի
գալիս եմ և օրհնված ջրից հետս տուն տանում: Սա մեզ
հաջողություն ու առողջություն է բերում, հեռու պահում
չարիցե:
Ջրօրհնեքի արարողությանը հաջորդում է տնօրհնեքը:
Սուրբ Ծննդից հետո մեկ ամսվա ընթացքում եկեղեցու
հոգևոր հովիվներն այցելում են մարդկանց տները և
կատարում տնօրհնեքի արարողությունը: Օրհնում են
տան հացը, ջուրը, աղը: Հացից ու ջրից օգտվում են
տան անդամները: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձև
ցողում է տան պատերին ու խնկարկում տունը:
Տոնական հանդիսություններն ավարտվում են հունվարի
13-ին (որը նաև հայտնի է որպես հին Նոր տարի) Հիսուս
Քրիստոսի անվանակոչության տոնակատարությամբ:
|