ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 13, 2004




Ձևավոր չմշկասահք (Եվրոպայի առաջնություն)

Թենիս (ՊԹԱ առաջնություն)


Ձևավոր չմշկասահք (Եվրոպայի առաջնություն)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում փետրվարի 2-8-ը կայացած Եվրոպայի 2004 թվականի ձևավոր չմշկասահքի առաջնությանը մասնակցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ:

Հանդես գալով Բուդապեշտում՝ Անաստասիա Գրեբենկինան և Վազգեն Ազրոյանը զուգապարողների մրցույթում 22 մրցակիցների մեջ գրավեցին 13-րդ տեղը: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում էին 31 երկրներ:


Թենիս (ՊԹԱ առաջնություն)

Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո փետրվարի 9-ին մեկնարկեցին Միջազգային շարքի միանգամից երեք մրցաշարեր՝ Միլանում (Ինդեզիտ 2004), ԱՄՆ-ի Սան Հոսե քաղաքում (Սիբելի բաց առաջնություն) և Չիլիի Վինա դել Մար քաղաքում (Բելսաութի բաց առաջնություն):

Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը ընտրել էր Միլանի մրցաշարը: Առաջին փուլում 7-րդ համարի տակ ցանված Սարգսյանը հաղթեց իտալացի Անդրեաս Սեպիին՝ 6-1, 6-4: Սակայն երկրորդ փուլում նա զիջեց սլովակ Կարոլ Կուչերային՝ 2-6, 1-6:

Զուգախաղերում Սարգսյանը հանդես էր գալիս սերբ Նենադ Զիմոնջիչի հետ: 4-րդ համարի տակ ցանված զույգը հենց առաջին փուլում զիջեց շվեդական Թոմաս Յոհանսոն-Յոհան Լանդսբերգ զույգին՝ 6-7(7), 6-3, 3-6:

Իսկ Անդրե Ագասին նախընտրեց մնալ տանը և մասնակցել Սիբելի բաց առաջնությանը: Առաջին փուլում 2-րդ համարի տակ ցանված Ագասին 7-6 (4), 6-4 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Լաբաձեին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ առավելության հասավ հարավաֆրիկացի Վեսլի Մուդիի նկատմամբ՝ 7-6 (6), 6-4:

Ագասին հինգ անգամ հաղթող է ճանաչվել Սիբելի բաց առաջնությունում՝ 1990, 1993, 1995, 1998 և 2003 թվականներին:

 


According to Agnes
 

  Inside
 

Street Fighting: Residents say they are paying the price of Yerevan 's prestige landmark.

Full story

 
 

Home from home: Citizens of Armenia are forced to leave Turkmenistan.

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Special Delivery

You wait 12 years for a baby and then three come along at once...Karina Maisuradze-Gevorkyan became the proud mother of triplets, two girls and one boy, on February 5 at Yerevan's Maternity Research Center. Karina had been trying to have a child for 12 years without success before approaching the center and undergoing fertility treatment.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.