Թենիս (ՊԹԱ առաջնություն)
Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո փետրվարի 9-ին մեկնարկեցին Միջազգային շարքի միանգամից երեք մրցաշարեր՝ Միլանում (Ինդեզիտ 2004), ԱՄՆ-ի Սան Հոսե քաղաքում (Սիբելի բաց առաջնություն) և Չիլիի Վինա դել Մար քաղաքում (Բելսաութի բաց առաջնություն):
Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը ընտրել էր Միլանի մրցաշարը: Առաջին փուլում 7-րդ համարի տակ ցանված Սարգսյանը հաղթեց իտալացի Անդրեաս Սեպիին՝ 6-1, 6-4: Սակայն երկրորդ փուլում նա զիջեց սլովակ Կարոլ Կուչերային՝ 2-6, 1-6:
Զուգախաղերում Սարգսյանը հանդես էր գալիս սերբ Նենադ Զիմոնջիչի հետ: 4-րդ համարի տակ ցանված զույգը հենց առաջին փուլում զիջեց շվեդական Թոմաս Յոհանսոն-Յոհան Լանդսբերգ զույգին՝ 6-7(7), 6-3, 3-6:
Իսկ Անդրե Ագասին նախընտրեց մնալ տանը և մասնակցել Սիբելի բաց առաջնությանը: Առաջին փուլում 2-րդ համարի տակ ցանված Ագասին 7-6 (4), 6-4 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Լաբաձեին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ առավելության հասավ հարավաֆրիկացի Վեսլի Մուդիի նկատմամբ՝ 7-6 (6), 6-4:
Ագասին հինգ անգամ հաղթող է ճանաչվել Սիբելի բաց առաջնությունում՝ 1990, 1993, 1995, 1998 և 2003 թվականներին: |