ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 06, 2004




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


 
 

Թույլ տվեք ձեր ուշադրությունը բևեռել այս շաբաթվա մեր հոդվածներից մեկի վրա, որն անդրադառնում է Հանրապետության հրապարակի վերջին հավելմանը:

Արդեն մեկ ամսից ավելի է, որ այս հարցը գրավել է իմ ուշադրությունը, քանի որ, հրապարակի մոտ ապրելով, ես մեկ-երկու դեցիբել հեռավորության վրա եմ այն հսկայական էկրանից, որը զբաղեցնում է այն տեղը, որը նախկինում պատկանում էր Վլադիմիր Իլյիչ ՈՒլյանովին, նույն ինքը՝ Լենինին:

Եթե ինչ-որ մեկը դեռ տեղյակ չէ, հայտնեմ, որ այս երկիրն իսկապես «անցումային շրջանում է»: Այնտեղ, որտեղ առաջ ստոիկորեն (ոմանք ասում են «գրգռված») կանգնած էր ոչ արևմտյան ամեն ինչի հայրը, այժմ տեղադրված է մի մոնիտոր՝ կերած-խմած հայ ավտոտեսուչի փորի մեծությաÙµ, որը երաժշտություն է ժայթքում, տեսակլիպներ է ցուցադրում և հրավիրում է դիտողներին զանգահարել և գովազդ գնել:

Ի՞նչ անցում. լրիվ շրջադարձ դեպի մյուս ծայրահեղությունը (պարզապես կուզենայի, որ մոնիտորի տերերը ամերիկացի դառնային մինչև վերջ և ցուցադրեին ամերիկյան ֆուտբոլի անցյալ շաբաթվա եզրափակիչ խաղը, կամ էլ գոնե ընդմիջմանը ներկայացումը: Հրապարակի էկրանին Ջանեթ Ջեքսոնի պտուկին ամրացրած մետաղե զարդը զանգվածային ոչնչացման զենքի ազդեցություն կունենար):

«Լինսի» հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի բազմամիլիոն դոլարանոց վերակառուցումից հետո արտաքին գործերի նախարարությունը, փոստի շենքը և կառավարության թիվ 1 շենքը զուգվել են մեղմիկ՝ գրեթե մոմ³ÛÇÝ լուսավորությամբ: Հրապարակը ձեռք է բերել քնքուշ, նրբագեղ ու նրբաճաշակ տեսք, և նույնիսկ ցուրտ եղանակին ուզում ես այդտեղ մտազբաղ ճեմել:

Հետո, երբ Երևանը նոր-Ýáñ սկս»É էր նմանվել մի վայրի, որտեղ արժանապատվության համար կարող էր տեղ գտնվել, կառավարական պաշտոն զբաղեցնող ինչ-որ դդումներ որոշել են, թե ինչպես փող վաստակեն հանրային ունեցվածքից և...

Շաբաթվա սկզբին ես գնում էի փոստ, և այս ամբողջ ուրախ-զվարթ աղմուկը ցնցեց ինձ: Այնտեղ, որտեղ մինչև 1991 թվականը կանգնած էր Վլադիմիր Իլյիչը՝ Սևանին ուղղված իր ցուցամատով, այդ երեկո Ջենիֆեր Լոպեսի երաժշտական հոլովակն էր: Եվ որպեսզի պատկերացում կազմեք էկրանի մեծության մասին, ասեմ, որ նրա հետույքը գրավում էր էկրանի միայն կեսը: Նա կարող էր զուգերգել Բիյոնսեյ Նոուլզի հետ, և նույնսիկ այդ դեպքում Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր մշակութային այցեքարտում դեռ տեղ կմնար:

Մեր հոդվածում ասվում է, որ բացի գովազդից և երաժշտական հոլովակներից ծրագրի պատասխանատուն նաև ընտրում է հատվածներ, իր խոսքերով, «դիտողների համար հետաքրքիր» ֆիլմերից, և բերում է «Տերմինատորի» օրինակը: Այնպես որ, եթե շարունակենք այս տարօրինակ տրամաբանությամբ...

Ցանկացած պահին նախկին Լենինի հրապարակում կարելի է տեսնել կիբորգ մարմնավորող Կալիֆոռնիայի ներկա նահանգապետին, որը խոստանում է վերադառնալ, մի բան, որով նախկին դիկտատորը անշուշտ չի կարող պարծենալ: Թեև, եթե ի մի բերենք նախորդ 389 բառերում արտահայտված անհավանականությունները, մի՞թե կա բան, որ անհնար է:

 

According to Agnes
 

  Inside
 

Hungry to be Heard: Prisoners want a review of sentences after ratification of Criminal Code

Full story

 
 

Card Controversy: Opponents of identification system decry "human labeling"

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

insert header

insert comment

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.