ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 06, 2004




ÈëáÕÇ Ï³ñáï. ϳɳݳíáñÝ»ñÁ ó³ÝϳÝáõÙ »Ý, áñ Çñ»Ýó ¹³ï³í×ÇéÝ»ñÁ í»ñ³Ý³Ûí»Ý Ýáñ ùñ»³Ï³Ý ûñ»Ýë·ñùÇ ÁݹáõÝáõÙÇó Ñ»ïá

 


 Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում պահվող մահվան դատապարտված 51 կալանավորներից 45-ը հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են հանդիպում Հայաստանում Եվրամիության, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի բողոքեն իրենց պատժաչափերում կատարված փոփոխությունների դեմ:

Հացադուլավորները մասնավորապես պահանջում են վերանայել իրենց գործերը, քանի որ Հայաստանը վերացրել է մահապատիժը (Եվրախորհրդի պահանջով անցյալ տարի Հայաստանի քրեական օրենսգիրքը ենթարկվել է փոփոխության. վերացվել է մահապատիժը՝ փոխարինվելով ցմահ ազատազրկմամբ: Բայց քանի որ նախկին օրենսգրքով «ցմահ ազատազրկում» նախատեսված չի եղել, կալանավորներն ասում են, որ յուրաքանչյուր գործ պետք է առանձին վերանայվի):

Արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը հայտնել է, որ այս դիմումներին ընթացք է տրվելու օրենքով նախատեսված կարգով:

«ԴատապարտյալներÁ, իհարկե, իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու տարբեր ընդունելի միջոցներով: Կարող են անգամ դիմել հացադուլի, ինչը, սակայն, ծայրահեղ քայլ է, - ասաց Սաղաթելյանը: - Թե որքան կտևի հացադուլը, ոչ ոք չի կարող ասել, բայց բժշկի որոշման հիման վրա կալանավորները կարող են դուրս բերվել հացադուլից հարկադիր կերակրմամբ»:

Առավելագույն պատժի արժանացած այս անձինք արդեն երկրորդ անգամ են դիմում հացադուլի: Անցյալ տարի օգոստոսին կալանավորներն ընդվզեցին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց մի հրամանագիր, որը, ներում շնորհելով 42 կալանավորների, նրանց մահվան դատավճիռը փոխարինեց ցմահ բանտարկությամբ: Որոշ կալանավորներ բողոքում էին՝ ասելով, որ իրենք ներման խնդրանքով դիմում չեն ներկայացրել:

Վերջերս կայացած մամլո ասուլիսից պարզ է դառնում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) համամիտ է կալանավորների հետ:

«ԵԽԽՎ-ն նշում է, որ Հայաստանի նախագահի 2003 թ. օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով 42 անձանց մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, առաջացրեց նրանց մեծ դժգոհությունը, - ասել է ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան: - Այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ն գտնում է, որ յուրաքանչյուր անհատի հարցը պետք է առանձին քննվեր, և հետևողականորեն առաջարկում է Հայաստանի իշխանություններին կրկին անդրադառնալ յուրաքանչյուր գործի՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով դատավճիռը»:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 6-րդ արձանագրությ³ն վավերացվելուց հետո հացադուլավորների պահանջով Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպեց կալանավորների հետ:

«Նրանք հարց բարձրացրին վերանայելու իրենց գործերը, կամ նախագահի հրամանագրից հետո կոնկրետացնել, թե ինչպես է շարունակվելու այդ գործընթացը, - այն ժամանակ ասել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: - Այդ բոլոր գործերի կապակցությամբ պետք է հավաքվենք Ազգային ժողովում, քննարկենք ու մի միասնական կարծիքի գանք»:

Պետրոսյանի գնահատմամբ դատապարտյալների գանգատներն օրենքի սահմաններում են:


According to Agnes
 

  Inside
 

Hungry to be Heard: Prisoners want a review of sentences after ratification of Criminal Code

Full story

 
 

Card Controversy: Opponents of identification system decry "human labeling"

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

insert header

insert comment

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.