ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 06, 2004




г۳ëï³ÝÁª ½ÇÝí³Í. ѳÝñ³å»ïáõÃÛáõÝáõÙ ³Ýóϳóí³Í ½»ÝùÇ ³é³çÇÝ óáõó³Ñ³Ý¹»ëáõÙ Ý»ñϳ۳óí³Í ¿ÇÝ ³ñï³ë³ÑÙ³ÝÛ³Ý ½»Ýù»ñ


 Դուք ուզում եք, մենք էլ բերում ենք

 Է՛լ ավելի մոտենալով վայրի արևմուտքի ավանդույթներին՝ անցյալ շաբաթ Հայաստանը կազմակերպեց զենքերի իր առաջին ցուցահանդեսը:

Հայաստանի որսորդների և ձկնորսների միության կազմակերպած ցուցահանդես-վաճառքի բացմանը եկել էին 35-40 հոգի ինչպես նայելու, այնպես էլ զենք գնելու:

«Արտերկրում նման ցուցահանդեսներ կազմակերպվում են բավականին հաճախ, - ասում է որսորդների և ձկնորսների միության նախագահ Սայաթ Դավթյանը: - Սա ինչ-որ առումով մեր հասարակության համար նաև անհրաժեշտ էր: Մարդիկ պետք է իմանան, թե Հայաստանում ինչ ընկերություններ են զբաղվում զենքի ու զինամթերի մասնագիտացված առևտրով, և թե ընդհանրապես ինչ որսորդական զենքեր գոյություն ունեն»:

Հայաստանի զենքի առաջին ցուցահանդեսը միջազգային էր: Ներկայացված էին Տուլայի հանրահայտ զինագործարանի արտադրանքը, «Իժմեխ» և «Իժմաշ» մակնիշի ռուսական զենքեր: Գերմանացիները ներկայացրել էին «ՈՒմարեքս» և «ՌԳ-Ռիոն» ընկերությունների գազային ատրճանակներ: Իտալիան ներկայացված էր «Վոլտրան» ընկերության զենքերով: Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին նաև Չեխիան և Բելգիան:

Իտալական հանրահայտ «Բերետան» վաճառվում էր 1600 դոլարով: Ռուսական մաֆիայի սիրելի «ՏեՏե»-ն արժեր 800 դոլար: Իհարկե, ներկայացված էր նաև Ամերիկան՝ «Վինչեստերով»:

 
 Հայաստանում զենքի ցուցահանդես կազմակերպելու գաղափարը պատկանում է Դավթյանին

Ըստ Դավթյանի խորհրդային տարիներին զենք ու զինամթերք վաճառելու իրավունք ուներ միայն որսորդների և ձկնորսների միությունը: Այսօր կան մասնագիտացված ընկերություններ, որոնք զենքի ներկրման և վաճառքի արտոնագիր ունեն: Անցյալ շաբաթվա ցուցանդեսում ներկայացված էին վեց նման ընկերություններ:

Որսորդմիության տաղավարում ներկայացված էին որսորդական զենքեր, այդ թվում՝ «Տիգր» որսորդական կարաբինը, որը նշանառություն է ապահովում մինչև 800 մ հեռավորության վրա: Տաղավարում ներկայացված զենքերի գները տատանվում էին 320 - 1500 դոլարի սահմաններում:

Դավթյանը բացատրում է, որ Հայաստանում զենք գնելու համար պետք է լինել որսորդմիության անդամ և համապատասխան փաստաթղթեր ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Դրանից հետո պոտենցիալ գնորդը զենքի ձեռքբերման թույլտվություն է ստանում:

Եթե տվյալ անձը խնդիրներ չունի իրավապահ մարմիների հետ, գործարքը սովորաբար իրականացվում է մեկ օրում:

Ցուցահանդեսում ներկայացված էլեկտրաշոկային սարքերի ու արցունքաբեր գազի բալոնների ձեռքբերման համար թույլտվություն չի պահանջվում:

Ըստ ցուցահանդեսի մասնակիցների մեծ էր 170 հազար դրամ (մոտ 300 դոլար) արժողությամբ «Իժ-79» մոդելի ատրճանակի պահանջարկը:


According to Agnes
 

  Inside
 

Hungry to be Heard: Prisoners want a review of sentences after ratification of Criminal Code

Full story

 
 

Card Controversy: Opponents of identification system decry "human labeling"

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

insert header

insert comment

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.