ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 06, 2004




ìɳ¹ÇÙÇñ ÆÉÛÇãÇó ÙÇÝ㢠ï»ë³ýÇÉÙ»ñ. гÝñ³å»ïáõÃÛ³Ý Ññ³å³ñ³ÏáõÙ Ù³ñï³ýÇÉÙ»ñÁ ÷á˳ñÇÝáõÙ »Ý ëïáÇÏ ¹ÇÏï³ïáñÇÝ

 Այնտեղ, որտեղ ժամանակին կանգնած էր սոցիալիզմի հայրը ...

Երևանի Հանրապետության հր³պարակում, որտեղ ժամանակին բրոնզաձույլ Վլադիմիր Իլյիչ Լենինը մատնացույց էր անում սոցիալիզմի ուղին, այժմ հեռուստատեսային մոնիտոր է, որը ցուցադրում է կապիտալիզմ, Հոլիվուդի լավագույն մարտաֆիլմերը և տեսահոլովակներ նախկին դիկտատորի ճակատագիրը դարձած չարիքի մարմնավորում Արևմուտքից:

 

Երբ դեկտեմբերի վերջին բանվորները ժրաջան մոնտաժում էին մշտադալար պետական տոնածառը, այլ բանվորներ նույնպիսի ժրաջանությամբ մոնտաժում էին 8մx6մ մեծությամբ մոխրագույն հեռուստաէկրանը: Հրապարակի այն ացելուները, ովքեր կարծում էին, թե հսկա էկրանը տեղադրված է միայն տոնախմբությունների համար, այժմ համոզվում են, որ բարձրաձայն երաժշտությունը և «ԷմԹիՎի»-ի հոլովակները ամենայն հավանականությամբ երկար կիշխեն մյուս առումներով հանդիսավոր ու վեհաշուք այդ հրապարակում:

Մինչև Լենինին արժանի փոխարինող գտնելը իշխանությունները թույլատրել են «ԷյՔեյ թեքնոլոջի» գովազդային ընկերությանը հրապարակում տեղադրել 15 մ բարձրությամբ հեռուստաէկրան մինչև 1991 թվականը նախկին առաջնորդի այդտեղ կանգնած 18-մետրանոց արձանի փոխարեն:

«ԷյՔեյ թեքնոլոջին» տարիքով շատ մեծ չէ հեռուստաէկրանից, որն ընկերության տեղադրած առաջին էկրանն է: Սակայն ոչ վերջինը, և ոչ էլ միակը` տեղադրված քաղաքի մշակութային կենտրոնում. մեկ այլ էկրան կտեղադրվի Մաշտոցի պողոտայի վրա` Օպերայի շենքի շրջակայքում: Նախատեսվում է տեղադրել նաև երրորդը, որի տեղն առայժմ որոշված չէ:

Բացառությամբ 2001 թվականի, երբ հրապարակում` ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակի տեղադրվել էր մի հսկայական (ու վիճահարույց) խաչ, Լենինի տեղը դատարկ է եղել:

 
 ... հսկա էկրանը կապիտալիզմ է գովազդում

Մի քանի ամիսների ընթացքում մայրաքաղաքում անցկացվում էր մրցույթ, թե ի վերջո ինչը պետք է զբաղեցնի Ազգային պատկերասրահի դիմացի տարածքը` «Արմենիա» հյուրանոցի և փոստի շենքի միջև:

Առայժմ ներկայացված 17 նախագծերից ոչ մեկը հավանության չի արժանացել:

«Սահմանափակումներ չկան, ամեն ինչ թողնված է հեղինակների հայեցողությանը: Առայժմ պարզ չէ, թե ում կամ ինչին նվիրված կլինի արձանը, և ինչ ոճով կկառուցվի, - ասում է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: - Թեև Երևանը հակված է ավանգարդին, ցանկալի կլիներ, որ արձանը համապատասխաներ Հանրապետության հրապարակի դասական անսամբլի ընդհանուր ոճին: Արձանը պետք է արտացոլի ավելի հիմնավոր գաղափարներ, քան ժամանակը կամ դարաշրջանը, ինչպես Լենինի արձանի պարագայում: Այնպես որ, շատ հնարավոր է, որ ներկայացված գաղափարներից և ոչ մեկը չանցնի մրցույթով»:

Իսկ առայժմ դասական անսամբլը հարևանություն է անում «Միկա» ՍՊԸ-ի (վառելիք, ապահովագրություն, ցեմենտի արտադրության և մի շարք այլ ոլորտներ), «Հայխնայբանկի», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի գովազդների հետ, որոնք ընդմիջվում են արտասահմանյան մարտաֆիլմերի և երաժշտական հոլովակներով:

«ԷյՔեյ թեքնոլոջի» ընկերության կառավարիչ Վահրամ Ղարիբջանյանը, որը հետուստամոնիտորի տեխնիկական և ծրագրային ապահովման պատասխանատուն է, ասում է, որ ընտրում է հոլովակներ հանդիսականների համար հետաքրքիր ֆիլմերից, ինչպես օրինակ` «Տաքսի» կամ «Տերմինատոր» ֆիլմերը:

Կառավարիչն ինքը այն կարծիքին է, որ Լենինի արձանը պետք է պահպանվեր իր պատմական արժեքի համար: Բայց եթե տեղն ազատվել է, ինչու՞ չօգտագործել այն գովազդի համար:

Գովազդային վահանակների տեղադրման թույլատրությունը տալիս է քաղաքապետարանը, իսկ նախագծերը մշակվում են քաղաքապետարանի ճարտարապետական վարչության արտաքին ձևավորման բաժնում:
Երևանը բաժանված է 12 համայնքների, և ըստ բաժնի պետ Ռազմիկ Հարությունյանի դրանցից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր տարածքում տեղադրված գովազդային վահանակների վարձաչափերը:

Հարությունյանը կարծում է, որ Լենինի արձանին սովորած մարդկանց մոտ այնպիսի տպավորույթուն է ստեղծվում, թե արձանը ժամանակավոր է հանվել, իսկ ինքն այն կարծիքին է, որ էկրանը կմնա այդտեղ մինչև նոր արձանի տեղադրումը:

Այն երևանցիները, որոնք լավ են հիշում Լենինի արձանը, ասում են, որ նոր արձան պետք է, սակայն էկրանը չի խանգարում, և լավ է, որ այն միջոցներ է բերում քաղաքի բյուջեին:

 
 Այժմ հրապարակն ուրիշ «նայող» ունի

«Ես դեմ չեմ էկրանին, եթե այն եկամուտ է բերում, բայց կնախընտրեի այդ տեղում տեսնել Սասունցի Դավթի արձանը: Ընդհանուր առմամբ Երևանը կարիք ունի քաղաքի կառավարման կուլտուրայի և քաղաքի ինտերիերի հստակ համակարգի», ասում է 48-ամյա Աշոտ Մելյանը:

Երիտասարդներն ու քաղաքի հյուրերը չեն կարողանում կողմնորոշվել՝ պե՞տք է արդյոք հրապարակին արձան, սակայն ասում են, որ էկրանը աչք չի ծակում:

«Քաղաքի բուն կենտրոնը գովազդի տեղ չէ, բայց առաջընթացը հնարավոր չէ կանգնեցնել, - ասում է 23-ամյա Յուլյան Մոլդովայից, - և ձայնային հնարքներով այս նորագույն անիմացիոն էկրանը, հայտնվելով այդպիսի տեղում, այսօր բավականին ներդաշնակ տեսք ունի և համապատասխանում է ժամանակի ոգուն»:

Նույնիսկ ձմեռային այս օրերին կարելի է նկատել մարդկանց, որոնք հրապարակում կանգնած նայում են մեծ էկրանին:

«Եթե սպասում ես մեկին, ապա ավելի հաճելի է նայել էկրանի ավտոմրցարշավներին, քան մեքենաների միապաղաղ հոսքին փողոցներում», ասում է 17-ամյա ուսանողուհի Մարիամը:

Իսկ այդ ընթացքում Լենինի արձանն ընկած է հրապարակի մյուս կողմում, հասարակության աչքից հեռու` պատկերասրահի բակում:

Սալիմա Տուաևան Հարավային Օսեթիայից է: Նա սովորում է Շվեյցարիայի կառավարության հովանավորությամբ Երևանում գործող Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում: «Նոր ժամանակ» լրագրողների վերապատրաստման կենտրոնը, որը հրատարակում է «ԱրմենիաՆաու» ինտերնետային շաբաթաթերը, պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ինստիտուտի ուսանողներին:


According to Agnes
 

  Inside
 

Hungry to be Heard: Prisoners want a review of sentences after ratification of Criminal Code

Full story

 
 

Card Controversy: Opponents of identification system decry "human labeling"

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

insert header

insert comment

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.