ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 06, 2004




Պրոբլե՞մ կա. նկարիչները բողոքում են, սակայն այնքան էլ վստահ չեն, թե ինչի դեմ


î»Õ ÝϳñÇãÝ»ñÇ Ñ³Ù³ñ

 Անցյալ շաբաթ Սարյանի պուրակի վերնիսաժը լի էր ոչ միայն նկարիչներով, այլև դժգոհ նկարիչներով: Օպերային հանդիպակաց պուրակը ձմռան ամիսներին սովորաբար դատարկ է լինում, սակայն այդ օրը մարդաշատ էր ««Մայրաքաղաք» արվեստի գործիչների միություն» հասարակական կազմակերպության (ՀԿ)՝ ի պաշտպանություն նկարիչների կազմակերպած ակցիայի շնորհիվ:

Շատերն էին եկել: Սակայն պարզվեց, որ միայն մի քանիսն էին տեղյակ, թե ինչի համար:

«Ասում են՝ վերնիսաժը ուզում են նկարիչներից խլել, բայց դեռ պարզ չէ, նկարիչներից են ուզում խլել, թե «Մայրաքաղաքից»», ասում է նկարիչ Մինաս Մարտիրոսյանը:

«Խլողը» տվյալ դեպքում Կենտրոն համայքնի թաղապետարանն է, որի իրավասության տակ է գտնվում երևանցիների սիրած պուրակը:

Սարյանի պուրակը 2000 թվականին անհատույց հանձնվել է «Մայրաքաղաք» ՀԿ-ին` պուրակում գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելու համար: Սակայն միության տնօրենի հավաստմամբ հենց սկզբից էլ տարածքում անօրինականություններ են կատարվել:

«Երեք կողմից արդեն սրճարաններ են կառուցված, իսկ փողոցին մոտ գործող 2 կրպակները, որոնց շահագործման ժամկետն անցել է, աղտոտում են տարածքը և փչացնում են պուրակի ճարտարապետական տեսքը», ասում է «Մայրաքաղաք» միության տնօրեն Նարինե Վարդանյանը:

Ըստ ՀԿ-ի ղեկավարության իրենց բոլոր նամակներն ու բողոքները մնում են անպատասխան:

Վարդանյանը պնդում է, որ Կենտրոնի թաղապետարանը ցանկանում է փակել վերնիսաժը:

Կենտրոնի թաղապետարանի հետ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ ՀԿ-ն քաղաքապետարանից թույլտվություն է խնդրել այդ տարածքում նկարների ցուցասրահ-պահոց և զուգարան կառուցելու համար: Թաղապետարանը թույլտվություն չի տվել:

«Պահոցի ստեղծումն իսկապես հրատապ խնդիր է, քանի որ ՀԿ-ի անդամները տարբեր մարզերից են, և ամեն անգամ Դիլիջանից կամ Գյումրիից տասնյակ նկարներ բերելը հեշտ չէ», ասում է «Մայրաքաղաքի» գործադիր տնօրեն Արտյոմ Լազարյանը:

«Մայրաքաղաքը» հայցով դիմել է դատարան՝ մեղադրելով Կենտրոնի թաղապետարանին շինարարությանը խոչընդոտելու մեջ: Առաջին ատյանի դատարանը բավարարել է«Մայրաքաղաքի» հայցը: Կենտրոնի թաղապետարանը բողոքարկել է դատավճիռը, սակայն ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարանները վճիռը թողել են անփոփոխ:

Թաղապետ Գագիկ Բեգլարյանի հավաստմամբ իրենք մտադրություն չունեն փակելու վերնիսաժը, ընդհակառակը՝ այն տարածքը, որի համար «Մայրաքաղաքը» այսօր վճարում է ամսական 1000 դրամ, թաղապետարանը ցանկանում է տրամադրել անվճար:

Սակայն թաղապետարանն առարկում է պուրակում շինարարության դեմ:

«Մենք թույլ չենք տալիս պուրակում երկաթբետոնե շինություն կառուցել, քանի որ պուրակներն առանց այդ էլ լիքն են սրճարաններով ու զանազան կառույցներով, ինչն առաջացնում է մարդկանց զայրույթը», նշում է Բեգլարյանը:

Ակցիային մասնակցող նկարիչների շրջանում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Բեգլարյանը չի փակի վերնիսաժը, որ նա մի քանի անգամ պատրաստակամորեն աջակցել է Հայաստանի նկարիչների միությանը:

Բեգլարյանի կողմից նկարիչների հովանավորության մասին տեղեկությունները ճշտեցինք Հայաստանի նկարիչների միության նախագահից, որը հավաստեց, որ անցյալ տարի թաղապետը մի քանի անգամ զգալի ֆինանսական աջակցություն է ցույց տվել միությանը:

Այս վիճաբանությունից հասկանալի է թերևս մի բան. տուժում է առևտուրը:

«Չգիտեմ ով է ճիշտ և ով՝ սխալ, - ասում է նկարիչ Մարտիրոսյանը, - գիտեմ միայն, որ եթե վերնիսաժը փակվի, 150 ընտանիք սոված կմնա ու նույնքան արվեստագետ էլ, իր արվեստը մի կողմ դրած, կզբաղվի
առևտրով»:


According to Agnes
 

  Inside
 

Hungry to be Heard: Prisoners want a review of sentences after ratification of Criminal Code

Full story

 
 

Card Controversy: Opponents of identification system decry "human labeling"

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

insert header

insert comment

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.