ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 23, 2004




Սպորտ. ծանրամարտ (Եվրոպայի առաջնություն)


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մինչև ապրիլի 26-ը կայանում են Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 83-րդ և կանանց 17-րդ առաջնությունները: 32 երկրների 130 մարզիկների հետ առաջնություններին մասնակցում են նաև Հայաստանի յոթ ծանրամարտիկներ:

Կանանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 17-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը, որն ավարտել է իր ելույթները 63 կգ քաշային կարգում: Մրցելով 14 այլ մարզուհիների հետ` Հռիփսիմեն գրավեց 6-րդ տեղը 200 կգ արդյունքով (90 կգ պոկում և 110 կգ հրում վարժություններում):

Այս քաշային կարգում առաջին տեղը բաժին հասավ բուլղարուհի Գերգանա Կիրիլովային (227,5 կգ):

Ներկայում Խուրշուդյանը 63 կգ քաշային կարգում աշխարհի 131 ծանրամարտիկների մեջ գրավում է 34-րդ տեղը:

Հայաստանի տղամարդկանց թիմը ներկայացված է վեց ծանրամարտիկներով: Նրանցից երկուսն արդեն ավարտել են իրենց ելույթները 69 կգ քաշային կարգում:

Քսանամյա Արթուր Դանիելյանը (42-րդ տեղը գործակիցների համաշխարհային աղյուսակում) բարձրացրեց 300 կգ (130 կգ պոկում և 170 կգ հրում վարժություններում) և գրավեց 11-րդ տեղը: 22-ամյա Արմեն Ղազարյանը նույն քաշային կարգում 14-րդն էր:

Այս քաշային կարգում ոսկե մեդալ շահեց թուրք Էքրեմ Չելիլը 337,5 կգ արդյունքով:

Մյուս չորս հայ ծանրամարտիկները դեռ մրցահարթակ դուրս չեն եկել:


According to Agnes
 

  Inside
 

Random or Planned?: Attack on former politician raises questions

Full story

 
 

Rural Tragedy: Anthrax suspected in death of cattle

Full story

 
Our Best in Budapest?: Can Armenia's choice handle the environment of an international murder trial?

Full story
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Holywood

In honor of each of Armenia's Catholicoses, 131 evergreens were planted on the grounds of Saint Gregory the Illuminator Cathedral in Yerevan, April 18.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.