ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 09, 2004




Տղամարդկանց ամիս. ծրագիրն առաջարկում է շագանակագեղձի անվճար հետազոտություն

Ապրիլը Հայաստանում հայտարարվել է տղամարդկանց առողջության պահպանման միամսյակ: Տղամարդիկ հնարավորություն կստանան շագանակագեղձի հետազոտության ենթարկվել, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում (ՀԲԿ) կկատարվեն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ:

Կենտրոնն այս ամիս անվճար հետազոտություններ է առաջարկում տղամարդկանց

«Նպատակը մեկն է՝ ավելի մեծ ուշադրություն և որակյալ բուժօգնություն ցույց տալ տղամարդկանց առողջությանը»,- ասում է «Արմենիա» ՀԲԿ-ի ուրոլոգիայի կենտրոնի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա ասում է, որ կանանց առողջության նկատմամբ ուշադրությունը միշտ էլ ավելի մեծ է եղել, և այսօր Հայաստանում չկա տղամարդկանց առողջությամբ զբաղվող որևէ կենտրոն:

«Սա միայն մեր պետության խնդիրը չէ, այլ ամբողջ աշխարհի: Կրծքագեղձի քաղցկեղը, որ կանանց մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է, և տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղը նույն հաճախականությամբ են դիտվում,- նշում է Մուրադյանը: - Մահացության աստիճանը գրեթե հավասար է, հիվանդությունների պատճառները գրեթե նույնն են»:

Մուրադյանի հավաստմամբ՝ կան բազմաթիվ մասնավոր և հասարակական կազմակերպություններ, որոնց մշակած ծրագրերը թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այս հիվանդությունը: Սակայն միջոցների բացակայության պատճառով այդ ծրագրերը ցանկալի արդյունք չեն ապահովում:

Ապրիլյան ակցիան նախաձեռնել են «Արմենիա» ՀԲԿ-ի ուրոլոգիայի կենտրոնը, ախտորոշիչ բաժանմունքը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնը:

«Որոշել էինք ակցիան իրականացնել մեր ուժերով, սակայն երբ առողջապահության նախարարը ծանոթացավ ծրագրին, խոստացավ աջակցել: Մեզ միանալու պատրաստակամություն են հայտնել նաև հանրապետության մյուս բուժկենտրոնները, և այսպիսով միջոցառումը հանրապետական բնույթ կունենա»,- ասում է Մուրադյանը:

Մուրադյանը հուսով է, որ տղամարդիկ կգնան հետազոտության մինչև բուժման կարիք ունենալը

Կենտրոնը կսպասարկի հիմնականում 40-45 տարեկան տղամարդկանց: Արդյունքները կգրանցվեն կոմպակտ սկավառակների վրա, ինչը նորություն է Հայաստանում:

«Իհարկե, ցանկալի կլինի, որ մեր բոլոր քաղաքացիներն էլեկտրոնային անձնագրեր ունենան մոր հղիանալու պահից»,- ասում է Մուրադյանը՝ ավելացնելով, որ սա առողջության բանկ ստեղծելու առաջին քայլն է:

Շագանակագեղձի հետազոտության արժեքը 10000 դրամ է (մոտ 18 դոլար): Մինչև ապրիլի վերջ այդ ծառայությունն անվճար կմատուցվի:

Հետազոտությունների ընթացքում բացահայտված առավել ռիսկի խմբի հիվանդները կառանձնացվեն հետագա բուժման համար:

Մասնագետի հավաստմամբ՝ այս տարիքային հիվանդության դեպքում մարդը կարող է գանգատներ չունենալ, իսկ երբ դրանք ի հայտ են գալիս, արդեն շատ ուշ է լինում բուժման համար:

«Ծրագրի նպատակներից մեկն էլ հենց մարդկանց հետազոտվելու հնարավորություն տալն է, երբ նրանք դեռ գանգատ չունեն»,- բացատրում է Մուրադյանը:

Մուրադյանը համոզված է, որ ծրագրի հաջողությունը մեծապես կախված կլինի կանանցից, քանի որ հենց նրանք պետք է քաջալերեն տղամարդկանց հետազոտվել:


According to Agnes
 

  Inside
 

Sad Site: Funicular car that killed five remains in yard of shocked family

Full story

 
 

Cold Reality: Nature (again) turns a brutal breath to village farmers

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plane Beautiful

Wednesday (April 7) was "Day of Mothers and Beauty" in Armenia. At Zvartnots International Airport, staff greeted girls and women with flowers -- one small step for womenkind, one giant leap for civility in civil aviation.

 

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.