Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը որակավորման երկրորդ փուլի մրցաշարում 2-րդ ենթախմբում գրավեց երրորդ տեղը և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ փուլ, որը կկայանա այս տարվա մայիսին Ֆրանսիայում:
Եզրափակիչ փուլ դուրս գալու համար հայ ֆուտբոլիստները պետք է գրավեին միայն առաջին տեղը, սակայն երկու պարտությունները և մեկ հաղթանակը թույլ չտվեցին նրանց հասնելու այդ նպատակին:
Մարտի 24-ին 0-2 հաշվով Անգլիայի հավաքականին պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը դեռ Ֆրանսիա գնալու հնարավորություն էր պահպանում, սակայն միայն այն դեպքում, եթե հաղթանակի հասներ Նորվեգիայի հավաքականի նկատմամբ, իսկ անգլիացիները չհաղթեին իսլանդացիներին:
Մարտի 26-ին հայ ֆուտբոլիստներն արեցին իրենցից կախված ամեն ինչ և 4-1 հաշվով հաղթանակ տարան Նորվեգիայի թիմի նկատմամբ:
Թիմեր |
Խ |
Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
Անգլիա |
3 |
3 |
0 |
0 |
5 -1 |
9 |
Իսլանդիա |
3 |
2 |
0 |
1 |
4 -3 |
6 |
Հայաստան
|
3 |
1 |
0 |
2 |
5 -5 |
3 |
Նորվեգիա |
3 |
0 |
0 |
3 |
3 -8 |
0 |
|