ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 September 26, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Այս շաբաթ յոթ տարի առաջ ես հայտնագործեցի Հայաստանը: Իհարկե, մինչև այդ էլ նա արդեն մի քանի հազարամյակ այստեղ էր: Սակայն իմ ամբողջ կյանքի ընթացքում այս տարածաշրջանը թաքնված էր ԽՍՀՄ-ի քողի տակ, և ես՝ իմ թերի կրթությամբ, ընկալում էի այս ամենը որպես «Ռուսաստան»:

Եվ այսօր ես այստեղ եմ, ապրում եմ մի ժողովրդի մեջ, որի գոյության մասին գաղափար անգամ չունեի՝ սովորելով, եթե ուրիշ ոչինչ, ապա գոնե, թե որքան քիչ բան եմ իմացել:

Լրագրողական հանձնարարությունն ինձ այստեղ բերեց Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրության հաջորդ օրը: Փողոցներում տանկեր էին, իսկ խստադեմ զինվորները փորձում էին ամեն քայլափոխին առգրավել իր նոթատետրը և գործընկերոջս ժապավենը:

«Ի՞նչ եք անում այստեղ», - հարցնում էին պաշտոնատար անձինք: Դա մի հարց է, որին ես առ այսօր չեն կարողանում պատասխանել:

Իմ վերջին վեց տարիներից չորսն անց եմ կացրել այստեղ, և այժմ իմ առաջ կանգնում է հետևյալ հարցը՝ «Ու՞ր ես պատրաստվում գնալ հետո»:

Հետո՞: Կարծես Հայաստանը «հետո»-ների մի ցուցակից է, որ ես կազմել եմ՝ իմ կարիերայի վերուվարող կորը գծելիս: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է շատ լավ «հետո» լինել ցանկացած մարդու համար:

Այս շաբաթվա մի քանի հոդվածներ հիշեցնում են ինձ այն փոփոխությունների մասին, որոնցող այսօրվա Հայաստանը տարբերվում է այն Հայաստանից, որտեղ վայրէջք կատարեցի յոթ տարի առաջ:

Հիշում եմ, այդ այցելության արդյունքում ստեղծված ճամփորդական տեսաֆիլմում ես նշում էի, թե որքան զարմանալի է, որ նման աղքատ երկրում չկան մուրացկաններ: Այն օրերին այդքան էլ հեշտ չէր լինի նյութեր հավաքել Վահան Իշխանյանի թափառաշրջիկներին նվիրված հոդվածի համար:

Այն առաջին այցելության ժամանակ եղա նաև Ղարաբաղում, որտեղ ականատես եղա շենքերի Ù»ñϳó³Í կարկասների և նոր գցված գերեզմանոցների մի երկրում, որը կարծես պատրաստ էր ժայթքելու՝ ընդվզելով ճնշման դեմ: Այս համարի Սուրեն Դեհերյանի հոդվածը ցուցահանդեսի մասին նաև տեղեկություններ է տալիս Ղարաբաղում արտադրվող այն ապրանքների մասին, որոնք այսօր արտահանվում են համաշխարհային շուկա:

Նահանգներ իմ հազվադեպ դարձած այցելությունների ժամանակ ինձ միշտ հարցնում են, արդյոք վիճակն այստեղ փոխվում է դեպի լավը:

Այո: Ոչ:

Երբ նախկին գիտնականը ցրտից մահանում է մի քաղաքում, որտեղ առաջ ջեռուցվող բնակարան ուներ (տես՝ Վահանի հոդվածը), ապա դժվար է այդ հասարակությունում ինչ-որ բարեփոխում տեսնել:

Բայց երբ ավերված անկլավը՝ աշխարհի մեծ մասի կողմից չճանաչված, ոտքի է կանգնում պատերազմից հետո և ցույց է տալիս տնտեսական վերակենդանացման գեթ մի նշույլ, ապա դա անշուշտ քայլ է դեպի բարելավում:

Ավելի լա՞վ է: Ավելի վա՞տ է:

Իսկ Նահանգներում կյանքն ավելի լա՞վն է դարձել: Իսկ Եվրոպայու՞մ, Մերձավոր Արևելքու՞մ: Չգիտեմ:

Ես գիտեմ, որ իմ կյանքը բարելավվել է վերջին յոթ տարիների ընթացքում: Սակայն, ինչպես և Հայաստանի դեպքում, դրա պատճառները միանշանակ չեն: Ինձ այստեղ փայփայում են և արհամարհում են, ինչպես ցանկացած այլ վայրում, որտեղ իմ անունն է եղել իմ կենսագրությունը: Աշխատում եմ երկու անգամ ավելի շատ և վաստակում եմ երկու անգամ ավելի քիչ: Սակայն վարձատրությունը գալիս է չափման այն միավորներով, որոնցով գնահատել եմ այս երկիրն իմ առաջին այցելության ժամանակ՝ համայնք և ընտանիք և հայրենիքի զգացում՝ գործոններ, որոնց նշանակությունը, ամենայն հավանականությամբ, այստեղ նվազելու »Ý, քանի որ արդեն զգացվում են փոփոխությունների ինչպես լավ, այնպես էլ վատ դրսևորումները:

Ինձ դուր են գալիս իմ հարևանները: Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը: ¶արեջուրն էժան է, իսկ կանայք գեղեցիկ են:

Ի՞նչ եմ անում ես այստեղ:

Ապրում եմ, երևի:


According to Agnes
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

The Naghdalyan Case: Murder trial moves on with details of meetings and plots

Full story

 
 
 
 

Minding the Media: New law draws protests from journalists

Full story

 
 
 
 

Help for the Hurting: Health care specialists learning new methods of treating childhood depression

Full story

 
 
 



 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Celebrating independence from construction

On Independence Day (September 21), Yerevan residents got a first look at the newly rebuilt Republic Square. Pavement packers led the parade.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.