Այս շաբաթ յոթ տարի առաջ ես հայտնագործեցի Հայաստանը: Իհարկե, մինչև այդ էլ նա արդեն
մի քանի հազարամյակ այստեղ էր: Սակայն իմ ամբողջ կյանքի ընթացքում այս տարածաշրջանը
թաքնված էր ԽՍՀՄ-ի քողի տակ, և ես՝ իմ թերի կրթությամբ, ընկալում էի այս ամենը որպես
«Ռուսաստան»: Եվ այսօր ես այստեղ եմ, ապրում եմ մի ժողովրդի մեջ, որի գոյության
մասին գաղափար անգամ չունեի՝ սովորելով, եթե ուրիշ ոչինչ, ապա գոնե, թե որքան քիչ
բան եմ իմացել: Լրագրողական հանձնարարությունն ինձ այստեղ բերեց Լևոն Տեր-Պետրոսյանի
վերընտրության հաջորդ օրը: Փողոցներում տանկեր էին, իսկ խստադեմ զինվորները փորձում
էին ամեն քայլափոխին առգրավել իր նոթատետրը և գործընկերոջս ժապավենը: «Ի՞նչ եք
անում այստեղ», - հարցնում էին պաշտոնատար անձինք: Դա մի հարց է, որին ես առ այսօր
չեն կարողանում պատասխանել: Իմ վերջին վեց տարիներից չորսն անց եմ կացրել այստեղ,
և այժմ իմ առաջ կանգնում է հետևյալ հարցը՝ «Ու՞ր ես պատրաստվում գնալ հետո»:
Հետո՞: Կարծես Հայաստանը «հետո»-ների մի ցուցակից է, որ ես կազմել եմ՝ իմ կարիերայի
վերուվարող կորը գծելիս: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է շատ լավ «հետո» լինել
ցանկացած մարդու համար: Այս շաբաթվա մի քանի հոդվածներ հիշեցնում են ինձ այն
փոփոխությունների մասին, որոնցող այսօրվա Հայաստանը տարբերվում է այն Հայաստանից,
որտեղ վայրէջք կատարեցի յոթ տարի առաջ: Հիշում եմ, այդ այցելության արդյունքում
ստեղծված ճամփորդական տեսաֆիլմում ես նշում էի, թե որքան զարմանալի է, որ նման աղքատ
երկրում չկան մուրացկաններ: Այն օրերին այդքան էլ հեշտ չէր լինի նյութեր հավաքել
Վահան Իշխանյանի թափառաշրջիկներին նվիրված հոդվածի համար:
Այն առաջին այցելության ժամանակ եղա նաև Ղարաբաղում,
որտեղ ականատես եղա շենքերի Ù»ñϳó³Í
կարկասների և նոր գցված գերեզմանոցների մի երկրում,
որը կարծես պատրաստ էր ժայթքելու՝ ընդվզելով ճնշման
դեմ: Այս համարի Սուրեն Դեհերյանի հոդվածը ցուցահանդեսի
մասին նաև տեղեկություններ է տալիս Ղարաբաղում արտադրվող
այն ապրանքների մասին, որոնք այսօր արտահանվում
են համաշխարհային շուկա:
Նահանգներ իմ հազվադեպ դարձած այցելությունների ժամանակ
ինձ միշտ հարցնում են, արդյոք վիճակն այստեղ փոխվում է դեպի լավը:
Այո: Ոչ:
Երբ նախկին գիտնականը ցրտից մահանում է մի քաղաքում,
որտեղ առաջ ջեռուցվող բնակարան ուներ (տես՝ Վահանի
հոդվածը), ապա դժվար է այդ հասարակությունում ինչ-որ
բարեփոխում տեսնել:
Բայց երբ ավերված անկլավը՝ աշխարհի մեծ մասի կողմից չճանաչված, ոտքի է կանգնում
պատերազմից հետո և ցույց է տալիս տնտեսական վերակենդանացման գեթ մի նշույլ, ապա դա
անշուշտ քայլ է դեպի բարելավում: Ավելի լա՞վ է: Ավելի վա՞տ է: Իսկ Նահանգներում
կյանքն ավելի լա՞վն է դարձել: Իսկ Եվրոպայու՞մ, Մերձավոր Արևելքու՞մ: Չգիտեմ:
Ես գիտեմ, որ իմ կյանքը բարելավվել է վերջին յոթ
տարիների ընթացքում: Սակայն, ինչպես և Հայաստանի
դեպքում, դրա պատճառները միանշանակ չեն: Ինձ այստեղ
փայփայում են և արհամարհում են, ինչպես ցանկացած
այլ վայրում, որտեղ իմ անունն է եղել իմ կենսագրությունը:
Աշխատում եմ երկու անգամ ավելի շատ և վաստակում
եմ երկու անգամ ավելի քիչ: Սակայն վարձատրությունը
գալիս է չափման այն միավորներով, որոնցով գնահատել
եմ այս երկիրն իմ առաջին այցելության ժամանակ՝ համայնք
և ընտանիք և հայրենիքի զգացում՝ գործոններ, որոնց
նշանակությունը, ամենայն հավանականությամբ, այստեղ
նվազելու »Ý, քանի որ արդեն զգացվում
են փոփոխությունների ինչպես լավ, այնպես էլ վատ
դրսևորումները:
Ինձ դուր են գալիս իմ հարևանները: Ինձ դուր է
գալիս իմ աշխատանքը: ¶արեջուրն էժան է, իսկ
կանայք գեղեցիկ են:
Ի՞նչ
եմ անում ես այստեղ: Ապրում եմ, երևի: |